Yerevan State University (YSU)  Follow

Կարճատև դասընթաց - PR-հաղորդակցությունները բիզնեսում - ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդությունների կենտրոն - 23 ապրիլի, 2018

Publish Date: Apr 04, 2018

Deadline: Apr 15, 2018

Event Dates: from Apr 23, 2018 12:00 to Apr 23, 2018 12:00

ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը հայտարարում է կարճաժամկետ դասընթացի ընդունելություն՝ «PR-հաղորդակցությունները բիզնեսում» կուրսի համար:

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի ԵՊՀ ԳՀԱԿ վկայական:

Տվյալ դասընթացի ընթացքում մասնակիցներին կմատուցվի բովանդակալի նյութ դասախոսությունների տեսքով, կքննարկվեն հետաքրքիր և ուսանելի օրինակներ, կներկայացվի հարուստ գրականության ցանկ, որը կվերաբերի քննարկվելիք խնդիրներին

Ունկնդիրները ոչ միայն կքննարկեն առաջադրվող հարցերը, այլև կփորձարկեն ստացված գիտելիքները դերային խաղերի կամ անհատական հանձնարարությունների ընթացքում

Դասընթացը դեմ-առ-դեմ տարբերակով կտևի 6 շաբաթ, 12 օր դեմ առ դեմ (12 հանդիպում` 2-ական ժամ) , մասնակիցներին կտրվեն գրավոր հանձնարարություններ, որոնք կստուգվեն և կգնահատվեն

Դասընթացի կառուցվածքը`
-
մինի-դասախոսություն,տեսական նյութի, հիմունքների ներկայացում
-
օրինակների վերլուծություն 
-
քննարկում, կարծիքների փոխանակում 
-
գործնական առաջադրանք, դերային խաղ 

Դասընթացի արժեքը՝ 30.000 ՀՀ դրամ:

Դասընթացը կվարի՝ սոց. գիտ. թեկնածու, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի, Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, «SPRING PR» ընկերության համահիմնադիր Նվարդ Մելքոնյանը:

Դասընթացը կմեկնարկի ապրիլի 23-ից:

Դասընթացները կանցկացվեն յուրաքանչյուր երկուշաբթի և չորեքշաբթի օրերին՝ ժամը 16:00-18:00:

Դասընթացներին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը և անձնագրի/ID քարտի էլեկտրոնային տարբերակը cgls@ysu.am հասեցին

Դիմելու վերջնաժամկետը՝ ապրիլի 15:

Առավել մանրամասն՝ https://www.facebook.com/events/1645006195569044/


This opportunity has expired. It was originally published here:

http://ysu.am/calendar/hy/1522844606

Similar Opportunities


Study Levels

Certificate programs

Opportunity Types

Study

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Lecture