Yerevan State University (YSU)  Follow

Ինթերնշիփի հնարավորություն ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնում 2018

Publish Date: Dec 28, 2017

Deadline: Jan 17, 2018

ԻՆՏԵՐՆՇԻՓԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՒ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆՈՒ

ՊՐԱԿՏԻԿԱ

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ընձեռում է ինտերնշիփի (լրացուցիչ պրակտիկայի) հնարավորություն (կհատկացվի 2 տեղ):

Ընտրված թեկնածուներն ինտերնշիփի շրջանակում կմասնակցեն կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքներին, կստանան մասնակցության վկայական:

Մենք փնտրում ենք Ձեզ, եթե Դուք

• ԵՊՀ ուսանող կամ շրջանավարտ եք

Տիրապետում եք

  • հայերենին, ռուսերենին և անգլերենին,
  • «Microsoft Office» փաթեթին և այլ համակարգչային ծրագրերի («Adobe Photoshop», «CorelDraw» ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • համացանցի հետ աշխատելու հմտություններին:

Ունեք

  • անհատական կարողությունների բացահայտման ցանկություն,
  • բուհ-ձեռնարկություն փոխգործակցության առանձնահատկություններին ծանոթանալու ցանկություն,
  • ուսանողների և շրջանավարտների կարիերայի խթանմանը ուղղված ծրագրերի իրականացմանը մասնակցելու ձգտում,
  • աշխատաշուկայի ուսումնասիրության և առկա խնդիրների բացահայտման ցանկություն,
  • հաղորդակցման հմտությունների զարգացման ձգտում,
  • թիմային աշխատանքի մոտիվացիա:

Պայմաններ

Ինտերնշիփի տևողությունը 3 ամիս է:

Ընտրված մասնակիցը ներգրավված կլինի ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերում, հնարավորություն կունենա հանդես գալ նոր նախաձեռնություններով և շաբաթական նվազագույնը 10-15 ժամ պետք է հատկացնի իր առաջադրանքների շրջանակում իրականացվող աշխատանքներին:

Վերջնական ընտրությունը կիրականացվի հարցազրույցի ընթացքում: 

Մեկնարկը՝ 2018 թ. փետրվարի 1-ից:

Ցանկացողները կարող են իրենց մոտիվացիոն նամակը և CV-ն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (subject) բաժնում նշելով՝ Ինտերնշիփ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 17.01.2018թ.:

Similar Opportunities


Study Levels

Certificate programs

Host Countries

Armenia