U.S. Department of State  Follow

ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի մրցույթ 2018

Publish Date: Dec 13, 2017

Deadline: Jan 07, 2018

ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է 2018թ. հարկաբյուջետային տարվա ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի մրցույթ:

Ծրագիրը նպատակ ունի աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությունը, և աջակցում են քաղաքացիական կրթությանը Հայաստանում: Բոլոր հայտերը պետք է լրացվեն անգլերենով և ներկայացվեն էլեկտրոնային ձևաչափով ոչ ուշ, քան 2018թ. հունվարի 7-ը, տեղական ժամանակով ժամը 18:00: 

Նպատակը

Այս ծրագրի նպատակը փոքր գումարների շնորհումն է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների զարգացմանն ուղղված ծրագրերի և աշխատանքների իրականացման համար: Դրամաշնորհները տրամադրվում են հասարակական կազմակերպություններին և տեղական անկախ լրատվամիջոցներին: Ծրագրին մասնակցելու համար հայտատուն պետք է ներկայացնի Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների զարգացմանն ուղղված աշխատանքների ծրագրային առաջարկ, որը ներառում է կոնկրետ միջոցառումների պլան միտված Հայաստանում ժողովրդավարական միջավայրի կերտմանը և քաղաքացիական ներգրավվածության ասպարեզներում դրական տեղաշարժերի ապահովմանը: Առաջարկը պետք է հստակորեն կենտրոնանա ժողովրդավարության կերտման մեկ կամ մեկից ավելի ասպեկտների վրա, պարունակի կոնկրետ գործողությունների պլան, որոնց իրականացումը  կհանգեցնի տվյալ ոլորտի բարեփոխմանը, և ներառի համոզիչ բացատրություն այն մասին, թե առաջարկվող գործողություններն ինչպես կարող են ապահովել ակնկալվող դրական արդյունքները: Ծրագրի արդյունքները պետք է ունենան Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման գործընթացի վրա երկարաժամկետ ազդեցություն:  

Ընդհանուր պայմաններ

  • Դրամաշնորհի առավելագույն գումարը կազմում է 24000 ԱՄՆ դոլար:
  • Ամերիկյան և օտարերկրյա կազմակերպությունները և անհատները այս ծրագրի շրջանակում դրամաշնորհ ստանալ չեն կարող:  
  • Այս ծրագիրը ՉԻ ԿԱՐՈՂ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ կուսակցական քաղաքական գործունեություն, մարդասիրական օգնություն կամ բարեգործական աշխատանքներ, գիտահետազոտական աշխատանքներ, միջոցների հայթայթման աշխատանքներ, առևտրային ծրագրեր, առևտրային գործարքներ, համաժողովներ արտերկրում կամ անհատական գործուղումներ դեպի արտերկիր, ծրագրեր, որոնք հիմնականում ուղղված են կազմակերպության ինստիտուցիոնալ զարգացմանը:
  • Հայտատուներին դրամաշնորհ կարող է տրամադրվել միայն մեկ անգամ: Դրամաշնորհ ստացած հայտատուները առաջին դրամաշնորհի ծրագիրն ավարտելուց հետո կարող են նորից հայտ ներկայացնել դրամաշնորհ ստանալու համար, սակայն այդ հաջորդող ծրագիրը պետք է ակնհայտորեն տարբերվի Ժողովրդավարության հանձնաժողովի ֆինանսավորմամբ իրականացված առաջին ծրագրից: 

Գնահատման չափանիշները

Ներկայացված առաջարկների գնահատման ժամանակ հաշվի է առնվում հետևյալը. ծրագրի համապատասխանությունը  Ժողովրդավարության հանձնաժողովի դրամաշնորհային ծրագրի նպատակներին, առաջարկի թեման, ծրագրային խնդիրների ու միջոցառումների արդյունավետւթյունը, առաջարկի հստակությունն ու մանրամասնման աստիճանը, ծրագրի շարունակականությունը (ժամանակի մեջ և ֆինանսավորման առումով) և հայտատու կազմակերպության կարողությունը իրականացնելու առաջարկվող ծրագրային նպատակները: Դրամաշնորհները տրամադրվում են ԱՄՆ Պետքարտուղարության վաշինգտոնյան համապատասխան բաժինների կողմից հաստատում ստանալուց հետո: 

Հայտի ներկայացման կարգը 

Հայտատուներն անգլերենով լրացնում են առցանց հայտի հաստատված ձևը, որտեղ ներկայացվում են հայտատու կազմակերպության ու դրա գործունեության վերաբերյալ տվյալներ, և մանրամասնորեն նկարագրվում է առաջարկվող ծրագիրը: Հայտում ներկայացվում են կազմակերպության ղեկավար պաշտոնյաների և ծրագրում ներգրավվելիք այլ բոլոր անձանց անուններն ու կենսագրական տվյալները (CVs): Նկատի ունեցեք, որ շնորհառու կազմակերպություններից կպահանջվի ստանալ DUNS համարանիշ և գրանցվել SAM համակարգում: Եթե հայտի ներկայացման պահին հայտատուն չունի DUNS համարանիշ, ապա հարցաշարի #8c կետի դիմաց խնդրում ենք գրել “123456787” թվերը:

Հայտը պետք է նկարագրի առաջարկվող ծրագիրը և ցուցադրի դրա համապատասխանությունը Ժողովրդավարության հանձնաժողովի ծրագրի նպատակներին: Առաջարկը պետք է պարունակի բավականաչափ տվյալներ, որպեսզի ծրագրից անտեղյակ մարդը հստակորեն պատկերացնի, թե հայտատուն ինչ է ուզում անել և ինչու: Խնդրում ենք լինել հստակ Ձեր ձևակերպումներում և չշեղվել բուն նյութից: 

Հայտը պետք է համոզիչ կերպով հիմնավորի առաջարկված ծրագրի իրականացման կարիքը:  Օրինակ, հայտը պետք է հստակորեն բացատրի, թե ինչու է ծրագիրը կարևոր, ինչու է դրա ֆինանսավորումը անհրաժեշտ, ինչ արդյունքներ են ակնկալվում ծրագրից, ինչ կփոխի այն Հայաստանում: Ժողովրդվարության հանձնաժողովը կաջակցի միայն այն ծրագրերին, որոնք էականորեն նպաստում են Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը: 

Հայտին կարող եք կցել նամակ-երաշխավորագրեր:

Համատեղ առաջարկների դեպքում պետք է սահմանվի համագործակցող կողմերի հարաբերությունները, դրանց միջև պարտավորությունների և լիազորությունների բաժանումը, ինչպես նաև կցվեն պարտավորագիր-նամակներ բոլոր համագործակցող կազմակերպություններից: 

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀԿ և անկախ լրատվամիջոցներին հրավիրում էմասնակցելու քննարկման՝ ծանոթանալու Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհային ծրագրի մրցույթի մանրամասներին:  

Քննարկումը անց է կացվելու

Որտեղ՝ Ամերիկայի դեսպանատանը ՝ Երևանում  (հասցե՝ ք. Երևան, Ամերիկայի պողոտա 1)

Օրը և ժամը՝ 18-ը դեկտեմբերի, 16:30 

Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհային ծրագրի մրցույթի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք՝ https://www.usa.am/announce/dcgrant.zip.

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև առավոտյան 09:30, երկուշաբթի, դեկտեմբերի 18, 2017թ հետևյալ էլ. փոստով՝ yerevangrants@state.gov կամ հեռախոսահամարով՝ 49-40-53 or 49-44-11  

This opportunity has expired. It was originally published here:

https://www.usa.am/forms/site/view?id=e99f65994fc081e8025d4216b52aa030

Similar Opportunities


Disciplines

Democracy Studies

Education

Human Rights

Law

Opportunity Types

Grants

Eligible Countries

Armenia