Tavitian Foundation  Follow

Դավիդյան հիմնադրամի 2020 թ. ծրագիրը՝ հանրային քաղաքականության և հանրային կառավարման ոլորտի մասնագետների համար, Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, ԱՄՆ

Publish Date: May 18, 2019

Deadline: Jun 28, 2019

Դավիդյան հիմնադրամը՝ համագործակցելով   Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի հետ հայտարարում է հանրային քաղաքականության և հանրային կառավարման ոլորտներում մասնագիտական որակավորման ծրագիր հայտերի ընդունելության մեկնարկ

Ծրագիրը նախատեսված  է հայաստանյան պետական մարմիններում հանրային քաղաքականության և հանրային կառավարման ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող ՀՀ քաղաքացիների համար։ Ծրագրին դիմելու համար հատուկ կրթություն չի պահանջվում, սակայն աշխատանքի ոլորտների վերաբերյալ ակադեմիական գիտելիքներ ունենալը կդիտվի որպես առավելություն:

Ծրագրի մասնակիցների քանակ՝ առավելագույնը 15:

Տևողոթյունը` 5 ամիս՝ 2020 թ․ հունվարից մինչև հունիս:

Վայրը՝ Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ)

Մանրամասներ

Այս հետբուհական կրթական ծրագիրը  գիտական մոտեցում է ապահովում հանրային քաղաքականության և հանրային կառավարման ուսումնասիրություններին։ Դասախոսությունները և ոեմատիկ ուսումնասիրությունները վարելու են Ֆլետչերի դպրոցի առաջատար մասնագետները: Ուսանողները աշխատանքային խմբերով կընձեռնվի նաև հնարավորություն քննարկել խնդիրներ, ձևակերպել սեփական առաջարկությունները և կատարել համապատասխան եզրակացություններ ։  

Մասնակիցներից պահանջվում է ունենալ լավ անգլերենի իմացություն։ Ավարտական վկայականներ կտրամադրվեն միայն այն ուսանողներին, ովքեր իրենց ղեկավարի խորհուրդների հիման վրա հաջողությամբ կավարտեն ծրագիրը և կտիրապետեն հանձնարարված նյութին։

Ծրագրի ավարտին մասնակիցներից պահանջվում է վերադառնալ Հայաստան և առնվազն երկու տարի ծրագրի ընթացքում ձեռք բերված մասնագիտական կարողություններն օգտագործել կառավարական մարմիններում։

Դիմորդներից պահանջվում է մինչև սույն թվականի հունիսի 28-ը FletcherTavitian@aol.com էլ․ հասցեին ուղարկել հետևյալ նյութերը:
Դիմումներն ընդունվում են բացառապես անգլերենով:

  • Ինքնակենսագրական

  • Երաշխավորագիր՝ աշխատանքի հետ առնչություն ունեցող անհատից

  • Մոտիվացիոն նամակ (250 բառից ոչ ավելի), որում պետք է արտացոլված լինի դասընթացին մասնակցելու դիմորդի հետաքրքրությունը:

  • Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (TOEFL, IELTS, կամ այլ լեզվի իմացությունը ստուգող համընդհանուր քնննության պատասխան).
    Դավիդյան հիմնադրամը չի անցկացնելու որևէ քննություն լեզվի իմացությունը ստուգելու նպատակով` հետևաբար դիմելիս մասնակիցները պետք է ունենան լեզվի իմացությւոնը ստուգող քննության գնահատականը:

Ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի: Հարցազրույցի համար մասնակիցները կընտրվեն ունեցած աշխատանքային փորձի տևողության և որակի, ակադեմիական որակավորման, երաշխավորագրի, ծրագրի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրվածության, անգլերեն լեզվի իմացության և այլնի հիման վրա:

Անհատական հարցազրույցները կանցկացվեն հուլիս և օգոստոս ամիսներին: Ընտրությունը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները ընտրության արդյունքների մասին կտեեկացվեն սեպտեմբերին, իսկ ակադեմիական պատրաստության կուրսը կմեկնարկի հոկտեմբեր ամսին` Երևանում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը` հունիսի 28:

Դավիդյան հիմնադրամը ամսական կրթաթոշակի տեսքով կտրամադրի ֆինանսական աջակցություն կեցության և հարակից ծախսերը հոգալու համար, որոնց մեջ ներառված է ճանապարհածախսը, վիզայի գումարը, ծրագրի արժեքը, համակարգչ, գրքերը, առողջական ապահովագրությունը:։

Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցին և դասընթացի ժամանակացույցին և կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://fletcher.tufts.edu

Similar Opportunities


Disciplines

Diplomacy

Governance

Humanities

International Relations

Policy

Political Sciences

Public Administration

Social Sciences

Opportunity Types

Fellowships

Financial aid

Scholarships

Eligible Countries

Armenia

Host Countries

United States