«Սոս Սարգսյանի անվան դերասանական ստուդիան» հայտարարում է ընդունելություն

Publish Date: Aug 30, 2015

«Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամը և Համազգային թատրոնը հայտարարում են նորաբաց թատերական ստուդիայի ընդունելություն։
Մանրամասների համար զանգահարել՝ (010) 50-10-60, (010) 53-94-15 հեռախոսահամարներով։

* Ստուդիայում գործելու է երկու տարիքային խումբ՝ 12-16 տարեկաններ, և 17-ից բարձր: Յուրաքանչյուր խմբում լինելու է ոչ ավել, քան 15 ուսանող:
* Դասերը՝ շաբաթը 4 օր, շաբաթվա ընթացքում ժամը 18:20-20:20, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ կեսօրին:
* Ուսանողները ստանալու են զուտ մասնագիտական կրթություն, ստանալով անհատական մոտեցում:
* Ուսուցանվող առարկաներ՝ դերասանի վարպետություն, բեմական խոսք, պարարվեստ, երգարվեստ:
* Կազմակերպվելու են նաև վարպետաց դասեր թե հայ, թե օտարազգի հայտնի արվեստագետների մասնակցությամբ:

* Ուսման ընթացքում, մինչև գլխավոր ներկայացումը, ուսանողները Համազգային թատրոնի բեմում կունենան համերգ, ինչպես նաև կներգրավվեն թատրոնի կողմից նախաձեռնված ամենատարբեր ստեղծագործական ծրագրերում:
* Ուսման վերջում ստուդիայի սաները Համազգային թատրոնի բեմում կխաղան ներկայացում:
* Լավագույն ուսանողներն առաջարկ կստանան մասնակցելու Համազգային թատրոնի հետագա ստեղծագործական գործունեությանը:
* Ուսման տևողությունը՝ 13 ամիս:
* Ուսման վարձը՝ ամիսը 30.000 դրամ:
* Ընդունելությանը մասնակցում են լրացնելով հարցաթերթիկ և մասնակցելով հարցազրույցի:

Similar Opportunities


Study Levels

Non Degree

Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

Armenia