Եթե չեք հասցրել մասնակցել մեր նախորդ PFP պրեզենտացիային կարող եք գրանցվել և մասնակցելու մեր մարտի 23-ի հանդիպմանը:
Ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակը հրավիրում է երիտասարդ մասնագետներին, ովքեր աշխատում են պետական մարմիններում, քաղաքացիների շահերի պաշտպանության կազմակերպություններում, օրենսդրական և/կամ քաղաքականության մշակման գործընթացում ընգրկված հաստատություններում՝ մասնակցելու Professional Fellows Program (PFP) ծրագրի հայտը ներկայացնելու, մրցույթի ընտրության փուլերի, ինչպես նաև ԱՄՆ-ում ծրագրի մասնակցության վերաբերյալ հանդիպմանը: PFP ծրագրի 2016թ. շրջանավարտներ Նարինե Ավագյանը և Նունե Սաքանյանը կներկայացնեն իրենց փորձը: Ծրագրի համակարգող Նանե Աբրահամյանը կպատասխանի մրցույթի հայտը ներկայացնելու և ընտրության փուլերի անցկացման վերաբերյալ հարցերին: Հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին ժամը 18:30-ին:
Հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել` նամակ ուղարկելով pfp@americancouncils.am էլ. հասցեին կամ զանգահարելով Ամերիկյան խորհուրդների գրասենյակ հետևյալ հեռախոսահամարներով՝ 56-00-45, 54-40-15:
Բոլոր գրանցված դիմորդները հանդիպման վայրի մասին կտեղեկացվեն էլ-փոստով մարտի 22-ին: