Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրով ընդունելություն Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում

Publish Date: Jul 06, 2015

Deadline: Aug 20, 2015

Ընդունելության մասին

Միջազգային Բակալավրիատի բոլոր երեք՝ տարրական, միջին և ավագ դպրոցների ծրագրերով հավաստագրված Հայաստանի միակ կրթահամալիր Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը շարունակում է ընդունելությունը 2015-2016 ուստարվա Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրում սովորելու համար: Ծրագիրը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և այլ  երկրների ավագ դպրոցների 10-րդ դասարանն ավարտած սովորողների համար: Ուսման տևողությունը երկու տարի է և իրականացվում է անգլերենով (ՀՀ կառավարության 2014 թ սեպտեմբերի 18-ի նիստի որոշում): Միջազգային բակալավրիատի դիպլոմայի ծրագրի շրջանավարտները կարող են ստանալ նաև ՀՀ պետական նմուշի ատեստատ:

Ծրագրի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ http://goo.gl/3EvXxO հղումով:

Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ օգոստոսի 20-ը լրացնել ընդունելության հայտը՝ հետևյալ հղումով: https://goo.gl/3aBGsS

Ընդունելության քաղաքականությունը հրապարակված է http://shirakatsy.am/#356  հղումով:

Դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ մաթեմատիկայից՝ երկու բաժնով, և անգլերենից:

Դիպլոմային ծրագրի մասին

ՄԲ Դիպլոմային ծրագիրը հնարավորություն կտա ստանալու միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն, ինչպես նաև ընդունելության առավելություններ (որոշ բուհերում նույնիսկ առանց ընդունելության քննությունների) աշխարհի ավելի քան 2000 լավագույն համալսարաններում (Քեմբրիջի, Օքսֆորդի, ՍտենՖորդի, Քենթի, Պիրսոնի  և այլ համալսարաններ):

Հավելյալ տեղեկություններ

Դիպլոմային ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Միջազգային բակալավրիատի կազմակերպության պաշտոնական կայքում՝ http://ibo.org :

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Երևան, Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան 35, II մասնաշենք, 2316 սենյակ, զանգահարել (010)64 01 02, (010)64 07 87 հեռախոսահամարներով կամ գրել Highschool@shirakatsy.am էլեկտրոնային հասցեով:

Քննությունների ժամանակացույց 

Առարկա

Երբ

Որտեղ

     

​Մաթեմատիկա. քննաթերթիկ 1

Օգոստոսի 21-ին՝ ժամը  10:00-​12:00

​2327, 2329

(II մասնաշենք,III հարկ)

​Մաթեմատիկա. քննաթերթիկ  2

Օգոստոսի 21-ին՝ ժամը  12:30-​14:30

​2327, 2329

(II մասնաշենք,III հարկ)

​Անգլերեն

Օգոստոսի 24-ին՝ ժամը  10:00-​11:30

​2327, 2329

(II մասնաշենք,III հարկ)

Similar Opportunities


Study Levels

Undergraduate

Eligible Countries

International

Host Countries

Armenia