Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան կամավորական աշխատանքի է հրավիրում բանիմաց և նպատակային երիտասարդի՝ աջակցելու համար ասոցիացիայի գործունեությանը և աշխատանքային փորձ ձեռք բերելու ընկերասեր և բազմազբաղ միջավայրում:
Աշխատանքային պարտականությունն է ասոցիացիայի առցանց բարձր տեսանելիության ապահովումը` էջերի ակտիվ գործունեության միջոցով:
Աշխատանքային ծանրաբեռնվածությունը նախատեսում է շաբաթական քառօրյա ներկայություն գրասենյակում՝ երկուշաբթիից-ուրբաթ, օրական երեք ժամ՝ ցանկալի է 15։00-18։00։
Ընտրության փուլերը հաջողությամբ ամփոփած մասնակիցները 2017 թվականի փետրվարի 27-ից մինչև մայիսի վերջ կմիանա Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գրասենյակի գործունեությանը:
Անգլերենի և հայերենի գերազանց իմացությունը պարտադիր է, ցանկալի է նաև լուսանկարչական հմտության և գեղեցիկ գրավոր խոսքի առկայություն։
Դիմումների վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 22-ը։
Դիմումը պետք է ներառի CV, մոտիվացիոն նամակ (250 բառի սահմաններում):
Դիմելու համար սեղմեք ներքևում առկա APPLY ONLINE կոճակը։
Շնորհակալություն