Arakelyan Partners Consulting  Follow

Կադրային հաշվապահության պրակտիկա և թրեյնինգ Երևանում

Publish Date: Apr 02, 2015

Կադրային հաշվապահության թրեյնինգ
«ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ»` համագործակցելով ԱՌԱՔԵԼՅԱՆ ՓԱՐԹՆԵՐՍ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ընկերության հետ, կազմակերպում է  դասընթաց -թրեյնինգ ՄՌ (HR) ոլորտի աշխատողների համար

Թրեյնինգը վերաբերվում է՝

  • ՄՌ (HR) ոլորտի աշխատակիցներին, կամ 
  • Այն  ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻՆ,ովքեր կադրային հաշվապահության մասով հաճախ են ՀԱՐՑԵՐ  ՈՒՆԵՆՈՒՄ, կամ
  • Այն գործարարներին ,ովքեր ցանկանում են ծանոթանալ իրենց և իրենց աշխատողների իրավունքներին ու պարտականություններին, կամ
  • Եվ վերջապես նրանց, ովքեր ցանկանում են ունենալ ներքևում նշված 14 կետերից որևէ մեկը կամ մի քանիսը:

Ի՞նչ կստանաք դուք այդ մեկ ամսում (14 կետ)

1. ՀՀ Աշխատանքային Օրենսդրության կիրառական մասի փայլուն իմացություն
2. ՀՀ Եկամտային Հարկի մասին օրենքի կիրառական մասի կատարյալ իմացություն
3. Մայրության և հիվանդության նպաստների հաշվարկների փայլուն իմացություն
4. Արձակուրդայինի(ամենամյա,հղիության և ծննդաբերության, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի, ուսումնական, չվճարվող) և վերջնահաշվարկի հաշվարկման կատարյալ իմացություն
5. Աշխատաժամանակի հաշվարկման՝ Ձեր կազմակերպության պահանջներին համապատասխանեցնելու իմացություն
6. Աշխատավարձի հաշվարկման առանձնահատկությունները՝ կապված հավելյալ աշխատանքի, տոն և հիշատակի օրերի աշխատանքի, ծանր և վնասակար աշխատանքերի պայմաններում
7. Աշխատանքային պայմանագրի կազմելու, փոփոխության և լուծարման կարգի իմացություն
8. Աշխատանքային պայմանագրի կազմելու, փոփոխության և լուծարման փաստաթղթավորման իմացություն
9. Գործուղումների փաստաթղթավորման և հաշվառման կարգի իմացություն
10. Կադրային հաշվապահության՝ Հայկական Ծրագրերով վարման (աշխատավարձի բաժին) իմացություն
11. Աշխատանքային գրքույկի վարման կարգի իմացություն
12. Էլեկտրոնային եղանակով հայտերի կազմում և ուղարկում, Եկամտային հարկի հաշվարկի կազմում և ուղարկում
13. Անվճար թրեյնիգ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ թեմայով
14. Այս կետը թողնված է ազատ ձեր առաջարկած թեմաների ու հարցերի քննարկման համար

Այն մարդիկ ովքեր դժգոհ կմնան թրեյնինգի որակից, չեն վճարի...
Զանգել՝ հեռ 077(91) 829009

Ի՞նչու ընտրել այս թրեյնինգը

  • Դասընթացի վերջին օրվանից մինչև հաջորդ տարվա այդ օրը (մեկ տարի) դուք կարող եք ստանալ անվճար խորհրդատվություն և աջակցություն՝ ինչպես նոր փոփոխությունների, այնպես էլ ձեր աշխատանքի մեջ ծագած հարցերի վերաբերյալ :
  • Դասերը անցկացվում են շաբաթական երկու օր՝ շաբաթ և կիրակի ու ձեզ հարմար ժամի:
  • Ցանկացած ուսանող հնարավորություն ունի իրեն անհասկանալի թվացած թեմայի վերաբերյալ դասի ընթացքում կամ դասից հետո հարցեր ուղղել դասախոսին այնքան, մինչև թեման վերջնականապես կդառնա հասկանալի:
  • Դասընթացը առավելապես կիրառական է:
  • Դասընթացի ընթացքում դպրոցը փոխանակվում է ուսանողի հետ նաև իր փորձով: 
  • Ուսանողը վճարում է ՄԻԱՅՆ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, երբ գոհ է մնում իր ստացած գիտելիքներից:
  • Բոլոր դասերը տեսանկարահանվում են և դասից հարգելի պատճառով բացակայած ուսանողը կարող է տանը տեսագրությունով լրացնել իր բաց թողածը: 

Անվճար

Դասընթացի ավարտին կանցկացվի թրեյնինգ «Մարդկային Ռեսուրսների կառավարում» թեմայով (թրեյնինգը կվարի գործարար, ֆինանսիստ և բիզնես թրեյներ Գրիգոր Առաքելյանը) 

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

- Այո’, վկայական տալիս ենք

- Այո’, ՀԾ-ով աշխատելու եք

- Այո’,  կարող եք մեկ դաս գալ փորձնական

- Այո’,  դասերը խմբակային են, և մասնակիցները 10 հոգի են

- Այո’,  բոլոր, բոլոր փոփոխությունները անցնելու եք

- Այո’,  դասերը ինտերակտիվ են, և ուսանողը կարող է ցանկացած պահի հարց ուղղել դասախոսին

- Այո’, Այո’,  և դարձյալ ԱՅՈ’, Դուք չեք վճարում,եթե դժգոհ եք մնում

- Դասերը վարվում են Բարեկամության Մետրոյի Հարևանությամբ

Հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել 077(91) 829009 համարներով:

Դասընթացի թերություններն են՝ 

  • Վատ առաջադիմության պատճառով ուսանողները ՉԵՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ դասընթացը: 
  • Երեք անգամ անհարգելի բացակայության դեպքում ուսանողները ՉԵՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ դասընթացը: 
  • Դասախոսի հանձնարարությունները 3 անգամից ավել անհարգելի պատճառով չկատարելու դեպքում ուսանողները ՉԵՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ դասընթացը: 

Վճարման սկզբունքները 

Դասընթացի վճարումը կատարվում է ավարտից ՀԵՏՈ և ՄԻԱՅՆ ու ՄԻԱՅՆ այն դեպքում, երբ ուսանողը ԳՈՀ է իր ստացած գիտելիքներից: Ուսանողի` ցանկացած փուլում դժգոհության և դասընթացը չշարունակելու որոշումից հետո նա չի կրում ոչ մի ֆինանսական կամ այլ պարտավորություն: 

Դասընթացի տևողությունը

Ամբողջական դասընթացի տևողությունը ընդամենը մեկ ամիս է : Յուրաքանչյուր ամսում լինում է 8 դաս շաբաթ և կիրակի օրերին՝գումարած Մարդկային Ռեսուրսների Կառավարում թրեյնինգը

Ինչպես գրանցվել փորձնական առաջին դասին

Զանգել  077 829009 կամ 091 829009

Փորձը ձեռք է բերվում ոչ միայն ապրելովայլ նաև փոխանակելովԳ.Ա.

 

Similar Opportunities


Study Levels

Non Degree

Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

Armenia

Event Types

Trainings