Իրավագիտության մագիստրոսի աստիճանի 2017-2018 թթ. ծրագրի ընդունելություն՝ կրթաթոշակի տրամադրմամբ

Publish Date: May 22, 2017

Deadline: Jul 20, 2017

Չիկագո - Քենթի իրավաբանական քոլեջը, Ամերիկյան Իրավունքի Դպրոցի հետ համատեղ հայտարարում է իրավագիտության մագիստրոսի ծրագրի ընդունելություն՝ երաշխավորված 75% կրթաթոշակի տրամադրմամբ

ԱՄՆ-ում հիմնադրված Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջը, Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցի հետ համատեղ, հայտարարում է երկու փոխկապակցված ծրագրերին Հայաստանյան իրավաբանների համար ընդունելություն ՝ 75% կրթաթոշակի տրամադրմամբ.

  • Ամերիկյան իրավունքի դպրոցի սերտիֆիկացված ծրագիր / Թբիլիսի, Վրաստան/ եւ
  • Մեկ կիսամյակ տևողությամբ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի ծրագիր /Չիկագո, Իլլինոյս նահանգ, ԱՄՆ/:

Թբիլիսիում Ամերիկյան Իրավունքի Դպրոցը հյուրընկալվել է Էդյուքեյշենլ Մենեջմենթ Պարկ ՍՊԸ կողմից, որը հանդիսանում է Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի  Ամերիկյան Իրավունքի Դպրոց ծրագրերի բացառիկ գործընկերը  Կովկասում, Բալկաններում և Միջերկրծովյան երկրներում:

Ամերիկյան Իրավունքի Դպրոցը, այսուհետ ԱԻԴ ծրագիր, սկսվելու է 2017 թ-ի սեպտեմբերին  և ավարտվելու է 2018 թ-ի մայիսին: Երկու կիսամյակ տևողությամբ ծրագիրը բաղկացած է 10 պարտադիր դասախոսություններից, որոնք անց են կացվելու անգլերենով և բացառապես Չիկագո-Քենթի դասախոսների կողից:  Ուսումնական գործընթացը իրենից ներկայացնում է ամսական մեկ կամ երկու անգամ, բացառապես հանգստյան օրերին, ժամը 10.00-ից մինչև 17.00-ն անցկացվող ինտենսիվ դասախոսություններ:

Նշված տասը պարտադիր դասընթացները  ընդգրկում են հետևյալ արդիական ոլորտները՝ Միջազգային բիզնես գործարքներ, Է-առեւտուր, Առցանց գործարքներ, Հակամենաշնորհային իրավունք, IP ակտիվների կառավարում, Մտավոր սեփականության իրավունք, Արժեթղթերի իրավունք, Համաշխարհային մտավոր սեփականության իրավունք,  Ապրանքանիշի իրավունք, Համեմատական իրավունք, Ամերիկյան իրավական համակարգի ներածություն և Իրավաբանական գրավոր խոսք: Դասախոսությունների ճշգրիտ վերնագրերը և բովանդակությունները կարող են փոփոխվել: 

Թբիլիսիում անցկացվող ԱԻԴ ծրագիրն ավարտելուց հետո, շրջանավարտները շարունակում են Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի համար իրենց կրթությունը Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջում / Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ/: ԱԻԴ ծրագրում վաստակած կրեդիտները ամբողջությամբ ընդունվում են Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի կողմից: Հետևապես, Մագիստրոսի դասընթացներն Չիկագո-Քենթում ավարտվում են մեկ կիսամյակում /հինգ ամիս/ մեկ ուսումնական տարվա փոխարեն` ՙԱՄՆ, Միջազգային եւ Տրանսազգային Իրավունք՚ մասնագիտությամբ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի շնորհմամբ:

Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցը հիմնադրվել է 2012 թ-ին Չիկագո-Քենթ Իրավունքի քոլեջի հետ համագործակցության արդյունքում, տարածաշրջանում ամերիկյան իրավական կրթությունը տարածելու եւ հասանելի դարձնելու նպատակով ՝ հավասար պայմաններ ստեղծելով տվյալ երկրի իրավաբանների համար: 2012թ-ից սկսած ԱԻԴ ծրագրի շրջանակներում կրթություն են ստացել ավելի քան 295 ուսանող Վրաստանից, Հայաստանից, Հունաստանից, Կիպրոսից, Իտալիայից, Բուլղարիայից, Մակեդոնիայից և Ալբանիայից՝ արտասահմանյան հետաքրքրաշարժ փործի ձեռք բերման հնարավորությամբ:  

Ծրագրերի առավելությունները

  • Իրավաբանական գիտությունների մագիստրոսի փոխկապակցված ծրագրերի շրջանակներում Թբիլիսիում անցկացվող դասընթացներին մասնակցության հնարավորություն` առանց աշխատանքից կտրվելու եւ մասնագիտական ապրելաոճը փոխելու:
  • ԱԻԴ ծրագրի շրջանավարտների համար TOEFL-ից ազատման երաշխավորում:
  • ԱԻԴ  ծրագրի  ավարտից  հետո  անմիջապես և արտոնյալ  պայմաններով  ընդունելույթուն  Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի Իրավաբանական գիտությունների մագիստրոսական ծրագրին:
  • Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջում «ԱՄՆ, Միջազգային եւ Տրանսազգային Իրավունք» մասնագիտությամբ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի ձեռք բերման հնարավորոթյուն մեկ կիսամյակում` երկուսի փոխարեն:
  • Նշանակալից կրթաթոշակի տրամադրում.
  • Չիկագո-Քենթ իրավունքի քոլեջում առաջին կիսամյակը ավարտելուց հետո նշանակալից կրթաթոշակի տրամադրմամբ կրթությունը լրացուցիչ երկրորդ կիսամյակ շարունակելու և  մագիստրոսի աստիճան ձեռք բերելու հնարավորոթյուն այնպիսի պահանջված մասնագիտացումներով ինչպիսիք են՝ Դատավարական փաստաբանություն, Միջազգային մտավոր սեփականության իրավունք և Ֆինանսական իրավունք:   
  • ԱԻԴ  ծրագրի համար սահմանված ուսման վարձը երկու կամ երեք փուլերով վճարելու հնարավորություն:
  • Ծրագրի ավարտից հետո 3 տարիների ընթացքում Չիկագոյում դասընթացները շարունակելու իրավունքի պահպանում:
  • ԱՄՆ-ում ուսումնական հաստատության ներսում և դրանից դուրս աշխատելու հնարավորություն:
  • Վերապատրաստման հնարավորություն ԱՄՆ-ում:
  •  Աշխարհի լավագույն տեղակայումը, Չիկագո-Քենթը  տեղակայաված է Չիկագոյի սրտում, որն համարվում է աշխարհում լավագույն իրավական և ֆինանսական շուկաներից մեկը։
  • Ուժեղ մասնագիտական ցանցի  զարգացում և ԱՄՆ տարբեր մասնագիտական  համայնքների հետ կապերի հաստատում:

Ծրագրի ազդեցությունը դիմողների կարիերայի վրա

  • Վերջին տարիներին Չիկագո-Քենթի մագիստրոսական ծրագրի շրջանավարտները շարունակել են իրենց մասնագիտական գործունեությունը ԱՄՆ-ում՝ փաստաբանական քննությունները հանձնելով և/կամ լրացուցիչ գործնական պարապմունքների /OPT/ համար դիմելով:
  • Շրջանավարտներից մյուս մասը վերադարձել են իրենց երկրներ, ավելի լավ հասկանալով Ամերիկյան իրավունքի առանձնահատկությունները, ինչպես նաև ձեռք բերելով միջազգային, Եվրոպական և Ամերիկյան իրավաբանների, իրավաբանական գրասենյակների և կառավարական գործակալությունների հետ ավելի լավ  աշխատելու  հմտություն: Նրանցից շատերը վերադառնալուց անմիջապես հետո  ներգրավվել են առաջատար բիզնես ոլորտներում կամ իրավաբանական գրասենյակներում:
  • Բոլոր դեպքերում Չիկագո-Քենթի ԱԻԴ ծրագրի շրջանակներում ձեռք բերված գիտելիքները և կապերը շարունակում են ունենալ հսկայական անձնական և մասնագիտական արժեք:

Ուսման վարձը

  • ԱԻԴ ծրագրի վարձավճարը Հայաստանից դիմորդների համար կազմելու է  5000$, որը կարող է վճարվել մասերով:  
  • Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի իրավաբանական գիտությունների մագիստրոսական ծրագրի վարձավճարը, 75% կրթաթոշակի տրամադրոմից հետո,  կազմելու է 10.000 ԱՄՆ դոլար` 44.000 ԱՄՆ դոլարի փոխարեն:
  • Լրացուցիչ երկրորդ կիսամյակի համար վարձավճարը կկազմի 7250$, 22000$-ի փոխարեն:

Ծրագրին մասնակցելու իրավունք ունեն`

Առնվազն իրավագիտության բակալավրի աստիճան ունեցող, ինչպես նաև բակալավրիատի վերջին կուրսում սովորող ուսանողները: Սույն ծրագրին մասնակցող անձանց մեծամասնությունը հանդիսանում են պրակտիկ մասնագետներ:

Փաստաթղթերի ներկայացումը

Բոլոր դիմողները պետք է էլեկտրոնային տարբերակով ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը մինչեւ 2017թ - ի հուլիսի 20 - ը `

  • Ինքնակենսագրություն անգլերեն լեզվով՝ երաշխավորող անձանց կոնտակտային տվյալների նշումով,
  • Անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • Իրավաբանական գիտությունների բակալավրի դիպլոմի պատճենը, իսկ Իրավունքի բակալավրիատի վերջին կուրսում ուսանողները ԲՈՒՀ-ից տեղեկանք:

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն հետեւյալ հասցեներովadmission@chicagokentlaw.ge, lbakumya@kentlaw.iit.edu, m.meskhi@chicagokentlaw.ge, k.jeladze@chicagokentlaw.ge

Զբաղվածության խնդիրներ

Չիկագոյում Երկու կիսամյակների ավարտից հետո իրավագիտության մագիստրոսը իրավունք ունի աշխատել ուսումնական հաստատության տարածքից դուրս:

Աշխատաքային թույլտվությունը պահանջվում է ուսումնական հաստատության տարածքից դուրս բոլոր տեսակի աշխատանքների համար և տրվում է Միացյալ Նահանգների իմիգրացիոն մարմնի կողմից՝ վճարովի գործնական ուսուցման դիմաց։ Ընդհանուր առմամբ, F1 մուտքային արտոնագիր ունեցող ուսանողները կարող են դիմել  12-ամյա տևողությամբ Գործնական Ուսուցման համար, որը սկսվում է իրենց երկու կիսամյակ տևողությամբ ուսուցման ավարտից հետո, որի ընթացքում F1 մուտքային արտոնագիր ունեցող ուսանողին, ով ստացել է իր գիտական աստիճաններն ավելի քան 9 ամիսների ընթացքում, Միացյալ Նահանգների Քաղաքացիության և Ներգագթյալների Ծառայությունների կողմից թույլատրվում է մեկ տարի ժամկետով ուսանողական մուտքային արտոնագրի վերաբերյալ Աշխատանքային Լիազորության Փաստաթղթի ներքո գործնական ուսուցում ստանալ` իրենց կրթությունը ամբողջական դարձնելու համար։

Փաստաբանական քննություններ

Փաստաբանական քննությունները անցկացվում են համազգայնորեն փետրվար և հուլիս ամիսներին։ Քննությանը մասնակցելու պահանջները նահանգից նահանգ տարբերվում են, հետևաբար, ուսանողներին խորհուրդ է տրվում այցելել կոնկրետ նահանգի իրավաբանական գրասենյակի էլեկտրոնային կայք՝ առավել ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար։ Տարբեր քննությունների և հիմնական նահանգային իրավաբանական մարմինների հղումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար այցելել Փաստաբանական քննություն հանձնողների Ազգային Խորհրդակցություն (National Conference of Bar Examiners) էլեկտրոնային կայք։

ԲՈՒՀ

Չիկագո-Քենթ իրավաբանական քոլեջը համարվում է Իլլինյոս նահանգի երկրորդ ամենահին իրավունքի դպրոցը, որն 1936 թ-ին հավատարմագիր է ստացել Ամերիկյան փաստաբանների ասոցիացիայի կողմից, իսկ 1951 թ-ից անդամագրվել է Ամերիկյան իրավունքի դպրոցների Ասոցիացիային:

2016-2017 թ-ին Միացյալ Նահանգների News & World Report ամսագիրը Չիկագո-Քենթ իրավաբանական քոլեջին  շնորհել է հետեւյալ մրցանակը` դատավարական փաստաբանություն 4-րդ տեղ:

Համաձայն Միացյալ Նահանգների News & World Report ամսագրի` Չիկագո-Քենթ քոլեջի շրջանավարտների զբաղվածության ցուցանիշը ավարտելուց անմիջապես հետո կազմում է 66.2% եւ 90.7% ավարտելուց հետո 9 ամսվա ընթացաքում:

Օգտակար ռեսուրսներ .

Ամերիկյան իրավունքի դպրոց: www.salchicagokent.com

Չիկագո-Քենթ Իրավունքի Քոլեջի: www.kentlaw.iit.edu

ԱԻԴ Ծրագիրը Չիկագո-Քենթում: http://www.kentlaw.iit.edu/academics/llm-programs/special-llm-and-overseas-training/school-of-american-law-caucasus

Ֆեյսբուքի էջեր: https://www.facebook.com/SALtbilisi/ and https://www.facebook.com/SALyerevan/

 Տեսանյութ - What Makes a Law School Great: Inside Chicago-Kent http://youtu.be/pKu1V5UTjUQ

Լրացուցչ տեղեկությունների կամար կարող եք կապ հաստատել  Հայաստանում ԱԻԴ ներկայացուցիչ Լուսինե Բակումյանի հետ   /lbakumya@kentlaw.iit.edu  +374 093190180/, ինչպես նաև Viber –ի հետևյալ համարներով ՝ +995 577 77 40 30;  +995 577 97 40 01

Similar Opportunities


Disciplines

Business

Law

Study Levels

Master’s

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

Armenia

Host Countries

Georgia

United States