Իլլինոյս նահանգի Տեխնոլոգիայի Ինստիտուտի Չիկագո - Քենթի իրավաբանական քոլեջը, Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցի հետ համատեղ հայտարարում է՝
2017 ուսումնական տարվա համար իրավագիտության մագիստրոսի աստիճանի ծրագրի ընդունելություն՝ 75% կրթաթոշակի տրամադրմամբ, ինչպես նաև մեկ ամբողջական /100 % / և երկու մասնակի կրթաթոշակների տրամադրմամբ
Իլլինոյս նահանգի Տեխնոլոգիայի Ինստիտուտի Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջը, Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցի հետ համատեղ, հայտարարում է երկու փոխկապակցված ծրագրերին Հայաստանյան իրավաբանների համար դիմումների ընդունելություն ՝ 75% կրթաթոշակի տրամադրմամբ.
- Երկու կիսամյակ տեւողությամբ բիզնես իրավունքի ոլորտի ծրագիր, որն անցկացվելու է Թբիլիսի քաղաքում, Վրաստան, եւ
- Իրավաբանական գիտությունների մագիստրոսի ծրագիրը /մեկ կիսամյակ/` Իլլինոյս նահանգի Տեխնոլոգիայի Ինստիտուտի, Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջում, Չիկագո, ԱՄՆ:
Ամբողջ ծրագիրը կենտրոնացած է բիզնես իրավունքի շուրջ, որն իր մեջ է ներառում ամենապահանջված իրավական ոլորտները, ինչպես նաև դրանց կիրառումը միջազգային պրակտիկայում:
Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցը հիմնադրվել է 2012 թ-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Չիկագո-Քենթ Իրավունքի քոլեջի գլխավոր գրասենյակի հետ համագործակցության արդյունքում, ամերիկյան իրավական կրթությունըտարածելու եւ հասանելի դարձնելու նպատակով ՝ հավասար պայմաններ ստեղծելով տվյալ երկրի իրավաբանների համար:
Թբիլիսիում ուսումնական տարին սկսվելու է 2017 թ-ի Փետրվարին և ավարտվելու է 2017 թ-ի դեկտեմբերին: Ուսումնական գործընթացը իրենից ներկայացնում է բացառապես հանգստյան օրերին անցկացվող ինտենսիվ դասախոսություններ ամսական մեկ կամ երկու անգամ՝ յուրաքանչյուրը 10-12 ակադեմիական ժամ տևողությամբ: Ուսումնական գործընթացը և որակը վերահսկվում է Չիկագո-Քենթի կողմից:
Նշված տասը պարտադիր դասախոսությունները կենտրոնացած են հինականում բիզնես իրավունքի շուրջ՝ իրենց մեջ ներառելով իրավագիտության ժամանակակից թեմաներ. Իրավաբանական գրավոր խոսք, Միջազգային բիզնես գործարքներ, Է-առեւտուր, Առցանց գործարքներ, IP ակտիվների կառավարում, ԱՄՆ եւ ԵՄ անհատական տվյալների պաշտպանության իրավունք, Միացյալ Նահանգների Մտավոր սեփականության իրավունք, Բիզնես կազմակերպություններ, Համեմատական իրավունք, ԱՄՆ վարչական իրավունք, Միջազգային քրեական իրավունք և Ամերիկյան իրավական համակարգի ներածություն: Դասախոսությունների ճշգրիտ վերնագրերը և բովանդակությունները կարող են փոփոխվել:
Ամերիկյան Իրավունքի Դպրոցի Ծրագրի բաղադրիչները` ուսումնական պլանը, գրականության ցանկը, հանձնարարությունները, ինչպես նաեւ միջին որակական գնահատականի /ՄՈԳ/ չափանիշների հիման վրա քննությունների անցկացման համակարգը մշակվում է բացառապես Չիկագո-Քենթ քոլեջի կողմից: Ուսասնողները գնահատվում են բացառապես Չիկագո-Քենթի պրոֆեսորների կողմից:
Թբիլիսիում անցկացվող ծրագիրն հաջող ավարտելուց հետո, ուսանողներին, կախված իրենց ցանկությունից, անմիջապես կամ երեք տարվա ընթացքում, հնարավորություն կտրվի շարունակել դասընթացները Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի համար ԱՄՆ, Իլինոյս նահանգի, Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջում:
Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրում վաստակած կրեդիտները ամբողջությամբ ընդունվում են Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի կողմից: Մագիստրոսի դասընթացներն ավարտվում են մեկ կիսամյակում մեկ ուսումնական տարվա փոխարեն` ՙԱՄՆ, Միջազգային եւ Տրանսազգային Իրավունք՚ մասնագիտությամբ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի շնորհմամբ:
Չիկագո-Քենթում մեկ կիսամյակ սովորած ուսանողները, կարող են իրենց ցանկությամբ մնալ եւ սովորել եւս մեկ կիսամյակ՝ արդեն 80% կրթաթոշակով: Սակայն, անկախ դրանից, Երեւանյան ծրագրին մասնակցած ուսանողներից ՙԱՄՆ, Միջազգային եւ Տրանսազգային Իրավունք՚ մասնագիտությամբ աստիճան ձեռք բերելու համար, ինչպես նշված է վերեւում, չի պահանջվում երկու կիսամյակի ուսուցանում այլ բավական է ընդամենը մեկը:
Երեք կամ ավելի տարվա մասնագիտական փորձ ունեցող իրավաբանները, ովքեր հետաքրքրված են շարունակելու երկրորդ կիսամյակը Չիկագո-Քենտում և ստանալ պրակտիկայով զբաղվելու թույլտվություն, կարող են ձեռք բերել Մագիստրոսի աստիճան երկու կիսամյակում և ստանալ Մագիստրոսի կոչում ոչ միայն ԱՄՆ, Միջազգային և Տրանսազգային Իրավունք որակավորմամբ, այլ նաև հետևյալ որակավորումներով`
1.Դատավարական փաստաբանություն
2.Մտավոր սեփականաության իրավունք
3.Ֆինանսական իրավունք
Լրացուցիչ տեղեկություններ`
Զբաղվածության խնդիրներ՝
Չիկագոյում Երկու կիսամյակների ավարտից հետո իրավագիտության մագիստրոսը իրավունք ունի աշխատել ուսումնական հաստատության տարածքից դուրս:
- Աշխատաքային թույլտվությունը պահանջվում է ուսումնական հաստատության տարածքից դուրս բոլոր տեսակի աշխատանքների համար և տրվում է Միացյալ Նահանգների իմիգրացիոն մարմնի կողմից՝ վճարովի գործնական ուսուցման դիմաց։ Ընդհանուր առմամբ, F1 մուտքային արտոնագիր ունեցող ուսանողները կարող են դիմել Կամավոր կերպով ընտրած 12-ամյա տևողությամբ Գործնական Ուսուցման համար, որը սկսվում է իրենց երկու կիսամյակ տևողությամբ ուսուցման ավարտից հետո, որի ընթացքում F1 մուտքային արտոնագիր ունեցող ուսանողին, ով ստացել է իր գիտական աստիճաններն ավելի քան 9 ամիսների ընթացքում, Միացյալ Նահանգների Քաղաքացիության և Ներգագթյալների Ծառայությունների կողմից թույլատրվում է մեկ տարի ժամկետով ուսանողական մուտքային արտոնագրի վերաբերյալ Աշխատանքային Լիազորության Փաստաթղթի նեքո գործնական ուսուցում ստանալ` իրենց կրթությունը ամբողջական դարձնելու համար։
Փաստաբանական քննություններ:
- Փաստաբանական քննության հանձնում ԱՄՆ-ի ցանկացած նահանգում
Փաստաբանական քննությունները անցկացվում են համազգայնորեն փետրվար և հուլիս ամիսներին։ Քննությանը մասնակցելու պահանջները նահանգից նահանգ տարբերվում են, ինչի արդյունքում, ուսանողներին խորհուրդ է տրվում այցելել իրենց նահանգի իրավաբանական գրասենյակի էլեկտրոնային կայք՝ առավել ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար։ Տարբեր քննությունների և հիմնական նահանգային իրավաբանական մարմինների հղումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար այցելել Փաստաբանական քննություն հանձնողների Ազգային Խորհրդակցություն (National Conference of Bar Examiners) էլեկտրոնային կայք։
ԲՈՒՀ - ը՝
Իլլինոյս նահանգի Տեխնոլոգիայի ինստիտուտի Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջը, որն առաջատար դիրք է զբաղեցնում է իրավականկրթության բնագավառում, հայտնի է գիտական փորձով եւ առանձնանում է կրթական նորարարությամբ: Չիկագո-Քենթ իրավաբանական քոլեջը համարվում է Իլլինյոս նահանգի երկրոռդ ամենահին իրավունքի դպրոցը: Որպես ԱՄՆ-ում իրավական կրթության առաջատար՝ Չիկագո-Քենթը հիանալի սկիզբ է իրավաբանի մասնագիտական ապագան խթանելու համար: Ապագայի վրա կենտրոնացումը, իրավական գրավոր խոսքի եւ գործնական փորձի վրա հիմված ուսուցման կարեւորումը, նոր դատավարական հնարքների դասավանդումը Չիկագո-Քենքթը դարձնում են հանրահայտ: Չիկագո-Քենթը 1936 թ-ին հավատարմագիր է ստացել Ամերիկյան փաստաբանների ասոցիացիայի կողմից,իսկ 1951 թ-ից անդամակցել է Ամերիկյան իրավունքի դպրոցների Ասոցիացիայի անդամություն։
2015թ-ին Միացյալ Նահանգների News & World Report ամսագիրը Ամերիկյան իրավունքի Չիկագո-Քենթի դպրոցին շնորհել է հետեւյալ մրցանակները`
Համաձայն Միացյալ Նահանգների News & World Report ամսագրի` Չիկագո-Քենթ քոլեջի շրջանավարտների զբաղվածության ցուցանիշը ավարտելուց անմիջապես հետո կազմում է 66.2% եւ 90.7% ավարտելուց հետո 9 ամսվա ընթացաքում:
2012 թ-ից ի վեր Չիկագո-Քենթ Իրավունքի Քոլեջը հաջողությամբ իրագործում է իր արտասահմանյան ծրագիրը Կովկասյան տարածաշրջանում, որի գլխավոր գրասենյակը Թբիլիսիում է՝ աջակցելով փաստաբանների իրավական գիտելիքների զարգացմանը: Նշված ծրագիրը որպես առաջին և Կովկասում նման կարգի միակ ծրագիր, ապահովում է տարածաշրջանի մասնագետներին ԱՄՆ կրթական մեթոդոլոգիայի վրա հիմնված բարձր որակի իրավաբանական կրթություն՝ զգալի կրթաթոշակից օգտվելու հնարավորությամբ:
Օգտակար ռեսուրսներ .
Ծրագրի մասին տեղեկություններ կարող եք գտնել` www.kentlaw.iit.edu/sal-caucasus կայքից:
Չիկագո-Քենթ Իրավունքի Քոլեջի մասին՝ : www.kentlaw.iit.edu
Տեսանյութ՝ “What Makes a Law School Great: Inside Chicago-Kent”
Պաշտոնական էջը Facebook-ում
Հայաստանում կոնտակտային անձ՝ Լուսինե Բակումյան
Հայաստանյան գործընկեր lbakumya@kentlaw.iit.edu, +374 093190180
Թբիլիսիում գտնվող գլխամասային գրասենյակում կոնտակտային անձինք ՝
Մայա Մեսխի Հիմնադիր, Գործադիր տնօրեն
m.meskhi@chicagokentlaw.ge, +995 77 774030
Քեթեվան Ջելաձե Հիմնադիր, տարածաշրջանի տնօրեն
k.jeladze@chicagokentlaw.ge, +995 77 974001
0 Comments