Russian - Armenian University  Follow

«Իրանագիտություն» և «Հնդկագիտություն» մագիստրոսական ծրագրերով ընդունելություն Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում

Publish Date: May 26, 2016

2016-2017 ուսումնական տարում Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը հայտարարում է ընդունելություն «Իրանագիտություն» և «Հնդկագիտություն» մագիստրոսական ծրագրերով:

ՀՌՀ-ում վերոհիշյալ արևելագիտական ուղղություններով  մագիստրոսական ծրագրերի հիմնումը  նպատակ ունի պատրաստել իրանագետներ և հնդկագետներ` համադրելով ինչպես ակադեմիական արևելագիտության լավագույն ավանդույթները, այնպես էլ տարածաշրջանի  արդի քաղաքական, տնտեսական և մշակութաբանական վերլուծության մեթոդաբանությունը: Առարկաների լայն ցանկը, ընդ որում կամընտրական, թույլ է տալիս անհատական մոտեցում ցուցաբերել մագիստրոսներին և հաջողությամբ համադրել ընդհանուր արևելագիտական  ուսուցումը ուսանողների նեղ մասնագիտական հակումների հետ` կենտրոնանալով առանձին ճյուղերի (ժամանակակից պատմություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, կրոնագիտություն, ազգաբանություն, արևելյան բանասիրություն և այլն) վրա:

Արևելագիտական կրթական համակարգի կարևոր բաղկացուցիչներն են, անշուշտ,  Արևելյան քաղաքակրթության տեսլականի ձևավորումը, արդի էթնոմշակութային և քաղաքական զարգացումների ի մոտո ընկալման ու գիտական  մեկնության կարողությունների զարգացումը:

ՀՌՀ-ում «Իրանագիտություն» և «հնդկագիտություն»  ուսումնական ծրագրերի որակյալ  և միջազգային չափանիշներին համապատասխան կրթության ապահովումը ենթադրում է.

-Լուրջ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի առկայություն, որն ընդգրկում է գիտամանկավարժական հարուստ փորձ ունեցող աշխարհահռչակ գիտնականներ (ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանյան հայտնի արևելագիտական կենտրոններից), փորձագետներ, արևելյան լեզուների կրողներ և այլն:

-Ուսանողների պրակտիկայի և վերապատրաստման հնարավորություն ուսումնասիրվող երկրներում:

-Համատեղ գիտական ծրագրերին և միջազգային  գիտաժողովներին մասնակցություն, ուսումնական գործընթացի և մասնագիտական պրակտիկայի համատեղում,

-Լավագույն արևելագիտական հրատարակչություններից ստացված եզակի ու հարուստ մասնագիտական գրադարանի առկայություն` արևելյան և արևմտյան լեզուներով,

-Էլեկտրոնային նյութերի և նորագույն  տեղեկատվության լայն հասանելիություն:

Շրջանավարտները ստանում են Հայաստանի Հանրապտության և Ռուսաստանի Դաշնության դիպլոմներ (վկայագրեր):

Ցանկացողներին տրվում է հնարավորություն մասնակցել նաև ռուսերենի դասավանդմանը` ոսուցմանը զուգահեռ:

Հայաստանի և ԱՊՀ երկրների քաղաքացիների  համար` ուսման տարեկան վարձը` 500,000դրամ: Օտարերկրյա քաղաքացիների համար ուսման վարձը կազմում է 750,000 դրամ:

Բոլոր հարցերով դիմել ՀՌՀ Ընդունելության հանձնաժողով (http://admission.rau.am/rus/538/3478) կամ ծրագրի անմիջական ղեկավարներին (indoiranicarau@gmail.com):

Similar Opportunities


Study Levels

Master’s

Eligible Countries

International

Host Countries

Armenia