ISET Economics բակալավրի կրթական ծրագիր ֆինանսներ և հասարակական քաղաքականություն մասնագիտությամբ

Publish Date: Mar 23, 2018

Deadline: May 30, 2018

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Թբիլիսիի պետական համալսարանին (TSU) կից գործող Էկոնոմիկայի միջազգային դպրոցը (ISET) հայտարարում է Տնտեսագիտության բակալավրի ծրագիր, որն անց է կացվում անգլերեն լեզվով:

Ուսուցման բարձր որակի ապահովման նպատակով ծրագիրը դասավանդվում է միջազգային ֆակուլտետի և արևմուտքում վերապատրաստված վրաց դասախոսների կողմից:

Կրթական ծրագիրն արտացոլում է Հյուսիսային Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի լավագույն տնտեսագիտական ծրագրերը:

ISET-ի տնտեսագիտության բակալավրի կրթական ծրագիրը հավատարմագրված է Հաշվապահների կառավարման կանոնադրական ինստիտուտի (CIMA) կողմից մինչև 2025 թվականը: UK NARIC-ի կողմից ծրագիրը ճանաչվել է Միացյալ Թագավորությունում բակալավրիատի աստիճանին հավասարազոր մակարդակով:

ԿՐԹԱՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

  • Կրթավճարը կազմում է 3,000 ԱՄՆ դոլար
  • Կրթաթոշակներ Հայ ուսանողները կարող են օգտվել կրթաթոշակներից, որոնք կարող են կազմել կրթավճարի մինչև 60%
  • Ապրուստը անվճար ապրուստ Թբիլիսիում ուսուցման ողջ ընթացքում
  • Ուսանողական թոշակ Լավագույն ուսանողների համար նախատեսվում են ամենամսյա ուսանողական թոշակներ՝ կախված առաջադիմությունից:

ԿԱՐԻԵՐԱՅԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

  • Մի ամբողջ սեմեստր անց կացնել արտասահմանում: Ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու ISET-ի հետ համագործակցող՝ Արևմտյան Եվրոպայի համալսարանների կողմից կազմակերպվող ուսանողների փոխանակման ծրագրերին:
  • Մուտք գործել աշխատանքային շուկա ունենալով փորձ: Ուսանողները կարող են աշխատանքային պրակտիկա անցնել առաջատար մասնավոր բանկերում, միջազգային ֆինանսական կազմակերպություններում և ՈԱԿ-ներում, Վրաստանի պետական գործակալություններում և բիզնես ընկերություններում: ISET-ի նվիրված աշխատակազմը և շրջանավարտները կօգնեն ձեզ աշխատանքի փնտրման գործընթացում:
  • Շարունակել կրթությունը արտերկրում: ISET-ը հպարտանալու առիթներից մեկն այն է, որ կրթօջախի շրջանավարտները հաջողությամբ աշխատանք են գտնում աշխարհի հեղինակավոր համալսարաններում, ինչպիսիք են՝ Չիկագոյի, Նյու-Յորքի, Ստենֆորդի, Փենսիլվանիայի, Լեսթերի, Վարվիքի, ՄաքԳիլի համալսարանները, Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Փենսիլվանիայի պետական համալսարանը և այլն: ISET-ի բոլոր շրջանավարտները ներկայումս շարունակում են իրենց ուսուցումը ասպիրանտական ծրագրերով ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում, օգտվելով ամբողջական կրթաթոշակներից և ուսանողական թոշակներից:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հայ ուսանողների համար

  • Միջազգային ուսանողները պետք է գրանցվեն առցանց, հետևյալ հղումով՝ www.iset.ge
  • ISET –ի ներկայացուցիչը կկապվի ձեզ հետ՝ տրամադրելու հետագա տեղեկատվություն և օգնելու ձեզ ծրագրում ներգրավվելու գործընթացում
  • ISET –ը իր աջակցությունն է առաջարկում Վրաստանի կառավարության կողմից պահանջվող բոլոր փաստաթղթերի թարգմանության և նոտարական հաստատման հարցում, ինչպես նաև հոգում է ուսանողների վիզաների ստացման հետ կապված հարցերը (անհրաժեշտության դեպքում):

Դիմե՛ք հիմա: http://applications.iset.ge/BA/

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ մայիսի 20, 2018 թ.

Ընդունելության պահանջների մասին լրացուցիչ ինֆորմացիա ստանալու համար կարող եք զանգահարել +995-(322)-507-177 հեռախոսահամարով, ներքին համար՝ 104, կամ ուղարկել նամակ admissionsBA@iset.ge էլ. հասցեին:


This opportunity has expired. It was originally published here:

http://iset.tsu.ge/index.php/degree-programs2/ba-program

Similar Opportunities


Disciplines

Accounting

Economics

Finance

Financial Mathematics

Mathematics

Policy

Study Levels

BA

Opportunity Types

Financial aid

Grants

Scholarships

Study

Eligible Countries

Armenia

Host Countries

Georgia