Աշխատանք - Հոգեբանական լաբորատորիայի ղեկավար, Անանիա Շիրակացու անվան ճեմարան

Publish Date: Jan 29, 2016

Deadline: Feb 15, 2016

Հոգեբանական լաբորատորիայի ղեկավարի թափուր աշխատատեղ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում

Աշխատանքի նկարագրություն

– կազմակերպել և իրականացնել բարձր ընդունակությունների, օժտվածության հետ առնչվող բազմաբնույթ աշխատանքներ՝

– օժտված սաների հայտնաբերում, հոգեչափում
– զարգացնող աշխատանքների իրականացում
– օժտվածության խնդրի հետ առնչվող բազմապիսի հետազոտական, հոգեչափող փաթեթների կազմում
– համապատասխան մեթոդների և մեթոդիկաների ադապտացիա
– ուսուցչական, մանկավարժական, ծնողական համայնքների իրազեկվածության բարձրացում, խնդրի հետ առնչվող լուսավորչական աշխատանքների իրականացում
– օժտված սաների անհատական ուսումնական ծրագրերի կազմում, համապատասխան աշխատանքների պլանավորում
– օժտվածության հետ կապված ուսուցիչների մեթոդական վերապատրաստումներ
– օժտված սաների հետ աշխատող ուսուցչական-մանկավարժական կազմի համապատասխան ուղղորդում

– իրականացնել համապատասխան մատենավարում

Անհրաժեշտ պահանջներ

– Բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում
– Վիճակագրական տվյալների վերլուծության համապատասխան հմտություններ
– Անգլերենի և/կամ այլ լեզվի իմացություն
– Ճկունություն (դժվար իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն)
– Աշխատանքում ստեղածագործ մոտեցում
– Թիմում աշխատելու կարողություն
– Համակարգչային բազային գիտելիքներ

Լրացուցիչ տեղեկություններ

Դիմել կարող եք` այցելելով ՆորՆորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան 35 հասցեով կամ Ձեր ինքնակենսագրությունն (CV) ուղարկելով hr@shirakatsy.am Էլ․ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Հոգեբանական լաբորատորիայի ղեկավար»:

Ունեք հարցեր` զանգահարեք 010 640102, 010 640787 հեռախոսահամարներով կամ այցելեք www.shirakatsy.am կայքէջ:


This opportunity has expired. It was originally published here:

http://shirakatsy.am/?p=4398

Similar Opportunities


Disciplines

Psychology

Host Countries

Armenia