ՀԲԿՆ ամառային դպրոց «Փոփոխվող սփյուռքերը․ հայեցակարգեր և մոտեցումներ», 10-21 հուլիսի 2017 թ․, Հայաստանի ամերիկյան համալսարան

Publish Date: May 06, 2017

Deadline: May 31, 2017

Event Dates: from Jul 10, 2017 12:00 to Jul 21, 2017 12:00

ՀԲԿՆ 2017թ. ԱՄԱՌԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ 

«Հայկական բարձրագույն կրթության նախաձեռնությունը» «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ հայտարարում է 2017 թվականի ամառային ծրագրի ընդունելություն: Այս տարվա թեման է «Փոփոխվող սփյուռքերը. հայեցակարգեր և մոտեցումներ»: Ծրագիրը մեծապես կանդրադառնա տարբեր մեթոդաբանությունների, որոնք կիրառվում են սփյուռքերի զարգացման դինամիկան տարբեր ոլորտների դիտանկյուններից ուսումնասիրելու համար: Ամառային ծրագիրը կանցկացվի Հայաստանի ամերիկյան համալսարանում 2017թ հուլիսի 10-21-ը, որին կարող են մասնակցել ցանկացած ոլորտի մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, ինչպես նաև երիտասարդ գիտնականներ, ովքեր ունեն գործնական և շարունակական հետաքրքրություն սփյուռքերի շուրջ:

Արդեն վեց տարի է, ինչ Հայաստանի երիտասարդ գիտնականների համար ՀԲԿՆ ամառային ծրագիրը հիանալի հարթակ է դարձել ինտերակտիվ միջավայրում բացահայտելու նոր և արդիական թեմաներ ոլորտի առաջատար մասնագետների օգնությամբ: Ծրագրի մասնակիցները կապեր կհաստատեն ՀԲԿՆ անձնակազմի, դասախոսների և նախորդ ծրագրերի շրջանավարտների հետ: Նրանք կմիանան կազմակերպության օնլայն հարթակին, որի միջոցով կկարողանան այլ հնարավորությունների և իրենց փորձառության մասին տեղեկատվություն փոխանակել տարբեր խմբերի միջև:

Ծրագրի տևողությունը երկու շաբաթ է, և անցկացվելու է երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-15:00-ը (մեկ ժամ ճաշի ընդմիջում): Դասախոսություններն ու սեմինարները կներառեն հետևյալ ընդգրկուն թեմաները.

  • Սփյուռքի ուսումնասիրման սահմանումներն ու տեսությունները:
  • Ինքնության հարցը սփյուռքի համատեքստում:
  • Սփյուռքյան կառույցներն ու դրանց գործառնությունը:
  • Համեմատություններ ինչպես տարբեր սփյուռքների, այնպես էլ հայկական սփյուռքի տարբեր համայնքների միջև:
  • Սփյուռքերի հետ հարաբերվելու քաղաքական գործիքակազմը: 

Մասնակցությունը բոլոր դասերին պարտադիր է:  

Ծրագրին ընթացքում, ինչպես նաև դրա ավարտից հետո շրջանավարտները հնարավորություն կունենան իրենց հետազոտությունների շրջանակներում համագործակցել ծրագրի հեղինակավոր դասախոսների հետ: Ծրագրի շրջանավարտ դառնալուց զատ մասնակիցները հնարավորություն կստանան օգտվել ՀԲԿՆ-ի, «Կիւլպէնկեան» հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի հարուստ ակադեմիական ռեսուրսներից: 

Ծրագրի աշխատանքային լեզուն հայերենն է: Մասնակցության վճարը հոգում են կազմակերպիչները (չի ներառում ճանապարհի և կեցության ծախսերը): Ծրագրի մասնակիցների թիվը սահմանափակ է՝ առավելագույնը 20 հոգի:

Հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականը (resume) և լրացված հայտադիմումի ձևն (ներբեռնել այստեղ - http://armacad.info/images/announcements/2015/02/May%202017/2017-Application_Form_Armenian-7dc57.doc) ուղարկեն info@armhei.org էլ.փոստին մինչև 2017 թվականի մայիսի 31-ը: Խնդրում ենք հաշվի առնել, որ թերի հայտերը չեն դիտարկվելու: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2017թ. հունիսի 15-ը:

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ՀԲԿՆ-ի կայք - http://www.armhei.org/։

 

This opportunity has expired. It was originally published here:

http://www.armhei.org/

Similar Opportunities


Disciplines

Diaspora Studies

History

Study Levels

Graduate

Postgraduate

Eligible Countries

International

Host Countries

Armenia