Caucasus Research Resource Center (CRRC) - Armenia  Follow

Հանրային Դասախոսություն - Աղքատությունը և համընդհանուր բարեկեցությունը Հայաստանում

Publish Date: Mar 12, 2016

Deadline: Mar 14, 2016

Event Dates: from Mar 15, 2016 02:00 to Mar 15, 2016 04:00

Հանրային Դասախոսություն - Աղքատությունը և համընդհանուր բարեկեցությունը Հայաստանում

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը, Երևանի պետական համալսարանի և Համաշխարհային բանկի հետ համատեղ, հրավիրում է «Աղքատությունը և համընդհանուր բարեկեցությունը Հայաստանում» հանրային դասախոսություն-քննարկման

Խոսնակներ` Նիսթա Սինհա (ավագ տնտեսագետ, Համաշխարհային բանկ) և Մորից Մեյեր (տնտեսագետ,Համաշխարհային բանկ)

Վայրը 

ԵՊՀ գրադարանի մասնաշենք (2-րդ հարկ), Ռոբերտ Շումանի անվան սրահ

Լեզուն

անգլերեն և հայերեն ՝ համաժամանակյա թարգմանությամբ

Նկարագրությունը

Նախորդ տարի տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացավ Էնգուս Դիթոնը՝ աղքատության և բարեկեցության չափման ու վերլուծության մեթոդը զարգացնելու համար: Կենսամակարդակի աճի, խոցելի խմբերին անբարենպաստ իրադարձություններից պաշտպանության և աղքատության կրճատմանն աջակցության թեմաները Համաշխարհային բանկի առաքելության անկյունաքարն են: Խոսնակները կանդրադառնան «աղքատության և բարեկեցության վերլուծություն» հասկացությանը, որը լայնորեն կիրառվում է Համաշխարհային բանկի՝ աղքատության ուսումնասիրություններով զբաղվող տնտեսագետների կողմից: Դրան կհաջորդի Հայաստանում աղքատության, համընդհանուր բարեկեցության և կենսամակարդակի վերջին միտումների ամփոփ նկարագրությունը:

Գրանցվելու կարգը 

Ձեր  մասնակցությունը միջոցառմանը  խնդրում  ենք  հաստատել   event@crrc.am էլ.  հասցեով  մինչև ս.թ. մարտի 14-ը՝ ժամը՝ 10:00-ն՝ նշելով Ձեր անունը, կազմակերպությունը և ունե՞ք արդյոք թարգմանության կարիք:


This opportunity has expired. It was originally published here:

http://www.crrc.am/507-Poverty-and-Shared-Prosperity-in-Armenia?lang=hy

Similar Opportunities


Disciplines

Finance

Society

Host Countries

Armenia

Event Types

Lecture