Russian - Armenian University  Follow

Համատեղ մագիստրոսական ծրագիր. «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն», Հայաստան- Ռուսաստան

Publish Date: Jul 26, 2016

Deadline: Aug 25, 2016

ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԱՏԵՂ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ (МГИМО) միջև

Հայ-Ռուսական համալսարանի և Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» համատեղ մագիստրոսական բացառիկ ծրագիրը հայտարարված է:

Համատեղ ծրագիրը կսկսի գործել 2016-2017 ուսումնական տարվա սեպտեմբեր ամսից: Երկամյա ուսումը կիրականացվի համատեղ մշակված ծրագրի համաձայն՝ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ուսման առաջին տարին) և Հայ-Ռուսական համալսարանում (ուսման երկրորդ տարին):

Շրջանավարտները ստանում են գործընկեր բուհերի՝ Հայ-Ռուսական համալսարանի և Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պետական նմուշի դիպլոմներ:  

Հայաստանի Հանրապետությունից մեկնած ուսանողներին հնարավորություն կընձեռնվի ապրելու Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողական հանրակացարանում:

Ուսման վճարը կազմում է 1 500 000 ՀՀ դրամ/տարի։

Ինչպես դիմել

Մագիստրոսական ծրագրին դիմելու համար խնդրում ենք սեղմել հայտարարության ներքևի APPLY ONLINE կոճակը և լրացնել համապատասխան դաշտերը

Լրացուցիչ տեղեկությունների համար, խնդրում ենք դիմել՝

Քալաշյան Մարիաննա Աշոտի;

Е-mail: marian.kalashyan@gmail.com

Գևորգյան Էլզա Նորայրի;
Е-mail: elzagevorgyan@gmail.com

Տեղեկատու հեռ.: 091- 690-601, 093-966 000, 27-14-59, 27-70-52,

Հասցե` ՀՌՀ մագիստրատուրայի բաժին, 2-րդ հարկ, սենյակ 228

0051, ՀՀ, ք.Երևան, փ. Հովսեփ Էմինի 123

Similar Opportunities


Disciplines

Diplomacy

International Relations

Study Levels

Master’s

Eligible Countries

International

Host Countries

Armenia

Russia