US Alumni Association of Armenia  Follow

«Գործում են երիտասարդ քաղաքացիները» նախագիծ, Հայաստան

Publish Date: Sep 13, 2016

Deadline: Sep 26, 2016

«Գործում են երիտասարդ քաղաքացիները» նախագիծ

«Գործում են երիտասարդ քաղաքացիները» ծրագիրը քաղացիական գրագիտության և արժեքների ձևավորմանն ու զարգացմանն ուղղված տասը ամիս տևողությամբ նախագիծ է, որի նպատակն է երիտասարդների շրջանում բարձրացնել քաղաքացիական գիտակցության մակարդակը՝ տալով համապատասխան գիտելիքներ և հմտություններ։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

Նախագծի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կստանան զարգացնելու  իրենց գիտելիքներն ու կարողությունները հասարակական կարևություն ներկայացնող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առաջնորդությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, քաղաքացիական կրթությունն ու հանրային արդյունավետ կառավարումը, կամավորությունը և այլն:

Նախագծին մասնակցելու են հրավիրվում ակտիվ երիտասարդներ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից, ովքեր

  • 16-20 տարեկան են
  • Ունեն նոր գիտելիքներ ստանալու և կիրառելու ձգտում
  • Պատրաստ են բացահայտել հանրային կամ համայնքային խնդիրներ
  • Ունեն այս խնդիրների լուծմանն ուղղված որոշակի տեսլական և պատրաստ են մասնակցել տվյալ խնդիրների լուծմանը
  • Պատրաստ են մասնակցել մեկ շաբաթյա վերապատրաստման դասընթացի հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին:

Ընտրված երիտասարդները հնարավորություն կստանան աշխատել համապատասխան ոլորտի մասնագետների հետ, թիմային աշխատանքի միջոցով վեր հանել և ձևակերպել իրենց առավել հուզող հանրային հիմնախնդիրները, աշխատել դրանց շուրջ և ստանալ դրամաշնորհներ դրանք իրագործելու համար։

Լրացված հայտադիմումները պետք է ուղարկել araks.manucharyan@usaaa.am էլ. հասցեին մինչ ս.թ.սեպտեմբերի 20-ը։

Հայտադիմումի ձևը կարող եք ներբեռնել այստեղից

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել Արաքս Մանուչարյանին` +374-060-612014 հեռախոսահամարով:

Similar Opportunities


Host Countries

Armenia