Սփյուռքում՝ երիտասարդ հայ հետազոտողների առաջին առանց գիտաժողով
Հումանիտար և հասարակական գիտություններ
Գիտաժողովի նպատակները
Աշխարհի բուհերում վերջին տարիների ընթացքում աճել է հայ գիտական մտքի ներկայությունը: Տարբեր բուհերում աշխատող և սովորող երիտասարդ գիտնականներին միավորելու նպատակով և նրանց միջև կապեր ստեղծելու համար 2017թ. հուլիսի 22-ից 23-ը Չինաստանի Հայկական համայնքը կանցկացնի Սփյուռքում՝ երիտասարդ հայ հետազոտողների առաջին առանց գիտաժողովը։
Նախապատմությունը
Չինաստանի Հայկական համայնքն առցանց գիտաժողովների կազմակերպման մեծ փորձ ունի։ Նորագույն տեխնոլոգիաների ներգրավմամբ այն արդեն կազմակերպել է Չինաստանում գործող հայ հետազոտողների և ուսանողների երեք գիտաժողով։ Այս գիտաժողովների շնորհիվ միավորվեցին Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայ ուսանողներն ու հետազոտողները: Գիտաժողովի արդյունքում կապ ստեղծվեց հայ ուսանողների ու գիտնականների միջև, կազմավորվեց հայ հետազոտողների թիմը, որը Չինաստանում և այլ երկրներում մասնակցում է գիտական միջոցառումներին, ներկայացնում է հայկական գիտական միտքը: Գիտաժողովին ներկայացված հետաքրքիր աշխատանքները տպագրվեցին: Գիտաժողովը մեծ հետաքրքրություն առաջացրեց թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից։ Գիտաժողովին ներկայացված հետաքրքիր աշխատանքները տպագրվեցին: Քանի որ այս ամենամյա գիտաժողովին մասնակցելու ցանկություն հայտնեցին աշխարհի տարբեր երկրներում գործող հայ հետազոտողները, Չինաստանի Հայկական համայնքի գիտական խորհուրդը որոշեց կազմակերպել Սփյուռքի երիտասարդ հայ հետազոտողների առաջին առցանց գիտաժողովը, որը հնարավորություն կտա ընդլայնելու գիտաժողովի աշխարհագրությունը։
Կազմակերպիչներ
Չինաստանի Հայկական համայնք
http://www.chinahay.com/
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ
https://chinastan.org/
Աջակիցներ
ՀՀ Սփյուռքի նախարարություն
http://www.mindiaspora.am/
Գործընկերներ
Նորավանք հիմնադրամ
http://noravank.am/
ԱՐՄԱԿԱԴ
https://armacad.info/
Դիպլոմատ․ամ
http://www.diplomat.am/
Գիտաժողովին որպես դիտորդ մասնակցելու մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ գրելով chinaarmenia@yahoo.com էլ. հասցեին:
Ծրագիր
2017թ. Հուլիսի 22/ July 22, 2017
Գիտաժողովի բացում և մասնակիցների գրանցում 09:30 (Երևանի ժամանակ)
09:40 Միջազգային հարաբերություններ
Այդ հեռավոր և խորհրդավոր «Մետաքսի ճանապարհի» ոլորաններում․առաջարկներ ՀՀ-ին
Մհեր Սահակյան (Չինաստանի Հայկական համայնքի նախագահ)
Հարավային Կովկասի երկրների քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան Ռուսաստանի և Եվրոպական Միության հետ (1991-2013)
Մարինե Սարգսյան (Լեյդենի Համալսարան, Նիդերլանդներ)
Քաղաքական և տնտեսական ինստիտուտների կառուցումը ժողովրդավարության անցման ճանապարհին․Հայաստանի օրինակը
Տաթևիկ Ազիզյան (Եվրոպայի քոլեջ, Նատոլին, Լեհաստան)
Փոքր երկրների դիվանագիտությունը
Էդգար Խաչատրյան (Էստոնիայի դիվանագիտական դպրոց)
11:10 Կիբերանվտանգություն
Կիբերտարածք. մարդու ստեղծած պատերազմների դաշտ
Անահիտ Պարզյան (Նանծինի համալսարան, Չինաստան)
Մեդիա գրագիտություն։ Հավաստիության գնահատումը թվային դարաշրջանում
Լիսա Լէհիմճեան (Ջոհնս Հոփկինսի համալսարան, ԱՄՆ)
12:00 Արևելագիտություն
Հետհեղաշրջումային թուրքական հիբրիդը. ժողովրդավարություն-ավտորիտարիզմ և աշխարհիկություն-իսլամիզմ երկբևեռության այլընտրանքները
Վարուժան Գեղամյան (Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, Ռուսաստան)
ԵՄ երեք «մեծ անդամների» արտաքին քաղաքականությունն Արաբ-իսրայելական խաղաղության վերահաստատման գործընթացում
Անուշ Պողոսյան «Եվրոպա» Ֆլենսբուրգի համալսարան, Գերմանիա
Ուսուցման լեզվի հիմնահարցը Դաղստանում 1917թ․ Ռուսական հեղափոխության ընթացքում Նաիրա Սահակյան (Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարան, Ռուսաստան)
13:10 Միջազգային իրավունք
Չինական փորձը միջազգային ներդրումային իրավունքի ոլորտում
Սարեն Աբգարյան (Ծիաո Թոն համալարսան, Չինաստան)
13:40 Միջմշակութային հաղորդակցություն
Հայկական դասական երաժշտությունը որպես Հայաստանի և Սփյուռքի ազգային ինքնության պահպանման միջոց
Միքայել Հայրապետյան (Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա)
Հայ Դասական և Ժամանակակից գրողների ստեղծագործությունների թարգմանություն չինարեն լեզվով
Լիանա Եդիգարյան (Պաղեստին)
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ |
||
Ազգանուն |
Անուն |
Բուհ |
Սահակյան |
Մհեր |
Նանծինի համալսարան |
Պարզյան |
Անահիտ |
Նանծինի համալսարան |
Սարգսյան |
Մարինե |
Լեյդենի Համալսարան |
Ազիզյան |
Տաթևիկ |
Եվրոպայի քոլեջ, Նատոլին |
Խաչատրյան |
Էդգար |
Էստոնիայի դիվանագիտական դպրոց |
Լէհիմճեան |
Լիսա |
Ջոհն Հոփկինսի համալսարան |
Գեղամյան |
Վարուժան |
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան |
Պողոսյան |
Անուշ |
«Եվրոպա» Ֆլենսբուրգի համալսարան |
Սահակյան |
Նաիրա |
Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարան |
Աբգարյան |
Սարեն |
Ծիաո Թոն համալսարան |
Հայրապետյան |
Միքայել |
Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա |
Եդիգարյան |
Լիանա |
Պաղեստին |