Ameriabank CJSC  Follow

Մասնագետ-գանձապահի թափուր աշխատատեղ, Ամերիաբանկ

Publish Date: Sep 05, 2016

Deadline: Sep 11, 2016

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ` «Ամերիաբանկ» ՓԲԸ
ՊԱՇՏՈՆԸ` Մասնագետ - գանձապահ
ՏԵՂԱԿԱՅՈՒՄ` ՀՀ, ք. Երևան

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
• Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
• Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
• Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈւՆ` հաճախորդների հաշվարկա-դրամարկղային գործառնությունների իրականացում:

ՀԻՄՆԱԿԱՆՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
• Կանխիկ գործառնություններ իրականացնելու նպատակով նախադրամապահոցից անհրաժեշտ կանխիկ դրամական միջոցների ամրացման ստացում և ավելցուկի վերադարձ
• Հաճախորդների հաշիվներին կանխիկ գումարների մուտքագրում և ելքագրում, սկզբնական փաստաթղթերի ձևավորում, ստեղծված փաստաթղթերի հիման վրա հաճախորդներից կանխիկ գումարի ընդունում և տրամադրում
• Կանխիկ և անկանխիկ արտարժույթի փոխարկման գործառնությունների ձևակերպում
• Հաճախորդների կողմից ներկայացված վճարման հանձնարարականների ընդունում, մուտքագրում, համապատասխան գործարքների իրականացում
• Պլաստիկ քարտերի սպասարկում POS TERMINAL սարքի միջոցով
• Օրվա ընթացքում կատարված գործարքների գծով հիմնավորող փաստաթղթերի փաթեթի ձևավորում և ստուգում
• Բանկի կողմից մատուցվող այլ ծառայությունների ներկայացում հաճախորդներին և դրանց վաճառք

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`
• Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության ոլորտներում
• Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսա-բանկային համակարգում, որից 3 ամսվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
• Կանխիկ դրամով աշխատելու փորձը ցանկալի է
• Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ Բանկ 4.0 և Outlook համակարգի իմացությունը ցանկալի է:
• Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն
• Բանկային գործի և գործառնությունների, բանկային և քաղաքացիական օրենսդրության, հաշվապահական հաշվառման իմացություն
• Հաղորդակցման հմտություններ, բարեկիրթ պահելաձև
• Ուշադիր աշխատելու ունակություն
• Թիմային աշխատանքի ունակություններ
• Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ` Բանկի S դասի վարձատրության սանդղակին համապատասխան:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`

մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE կոճակի վրա և հետևյալ լրացված դիմում/հայտի ձևը ինչպես նաև CV-ն տեղադրել սահմանված դաշտերում:

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:

Similar Opportunities


Disciplines

Accounting

Host Countries

Armenia