Yerevan State University (YSU)  Follow

Եվրոպական ուսումնասիրությունների մագիստրոսական ծրագրի ընդունելություն, ԵՊՀ

Publish Date: May 22, 2015

Deadline: Aug 27, 2015

Ծրագրի հակիրճ նկարագիր

2008թ.ից ի վեր Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը իրականացնում է Եվրոպական ուսումնասիրություններ միջմասնագիտական մագիստրոսական ծրագիրը, որը մշակվել է եվրոպական հեղինակավոր գիտակրթական հաստատությունների և փորձագետների աջակցությամբ: 

Ծրագրի առաջնային նպատակն է Եվրոպական կառույցների, վերջիններիս վարած քաղաքականության, կայուն տնտեսական զարգացման և անվտանգության մեխանիզմներին ծանոթացնելու միջոցով զարգացնել ուսանողների վերլուծական ունակությունները և խնդիրներ լուծելու կարողությունները: Ձեռք բերված գիտելիքների և կարողությունների շնորհիվ մեծանում է շրջանավարտների հնարավորությունները աշխատանք գտնել  գիտահետազոտական հաստատություններում, հանրային ծառայությունների բնագավառներում, պետական համակարգում և միջազգային կազմակերպություններում:

Ծրագրի կառուցվածքը

Առկա ուսուցմամբ մագիստրոսական ծրագրի տևողությունը երկու տարի է` 120 կրեդիտ ուսումնական բեռնվածությամբ:  Ծրագիրը բաղկացած է պարտադիր և կամընտրովի դասընթացներից, որոնք հավասարապես բաշխված  են հետևյալ կրթաբլոկերի միջև`

  • քաղաքագիտական
  • իրավական
  • տնտեսագիտական
  • միջառարկայական

Ինչո՞ւ ընտրել այս ծրագիրը

  • Բացառիկ միջառարկայական ծրագիր, որը շնորհում է Եվրոպագիտության մագիստրոսի աստիճան
  • Եվրոպական կրթական չափանիշներին համապատասխան կրթություն
  • Աշխատանքի անցնելու հնարավորություններ միջազգային կառույցներում, պետական մարմիններում, հասարակական կազմակերպություններում, ինչպես նաև գիտահետազոտական հաստատություններում
  • Բարձր որակավորում ունեցող պրոֆեսորադասխոսական կազմ, ինչպես նաև հրավիրյալ դասախոսներ հեղինակավոր եվրոպական համալսարաններից:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ կարող է դիմել

Եվրոպական ուսումնասիրություններ մագիստրոսական ծրագրի դիմորդները պետք է ունենան բարձրագույն մասնագիտական կրթություն (բակալավրի աստիճան):

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

·         Մագիստրատուրայի ընդունելության հայտ,

·         Մոտիվացիոն նամակ,

·         Բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճենները,

·         4 լուսանկար /3x4 չափսի/,

Ինչպե՞ս դիմել

Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել ԵՊՀ մագիստրատուրային բաժին:

Ընդունելության կարգը

 

Ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով` ընդունելության քննության արդյունքների հիման վրա:

Ուսման վարձ

800.000 դրամ տարեկան:

Անվճար տեղեր

Առկա են անվճար տեղեր:

Ընդունելության ժամանակացույց

Ծրագրի ընդունելությունը իրականացվում է երեք փուլով`

 

Փաստաթղթերը ընդունվում են`

Փուլ 1

մայիսի 25 – հունիսի 04

Փուլ 2

մայիսի 25 – հուլիսի 03

Փուլ 3

հուլիսի 10 - օգոստոսի 27

Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմել`

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն

Երևանի պետական համալսարան

Ա. Մանուկյան 1, Երևան 0025, ՀՀ

Հեռ.` +374 10 550810, 576326

Էլ.փոստ` info@ces.am

Կայք` www.ces.am

Similar Opportunities


Disciplines

European Studies

Study Levels

Master’s

Opportunity Types

Scholarships

Host Countries

Armenia