Երիտասարդ առաջնորդների դպրոց «Առաջնորդարան». Ազգությամբ հայ, ինքնությամբ քրիստոնյա



Opportunity Cover Image - Երիտասարդ առաջնորդների դպրոց «Առաջնորդարան». Ազգությամբ հայ, ինքնությամբ քրիստոնյա

Ծրագրի նկարագիր

Արարատյան Հայրապետական թեմը և Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) կազմակերպում են երիտասարդ առաջնորդների դպրոց՝ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ:
Այն երկամսյա դասընթաց է, որը կազմակերպվում է դասախոսությունների, քննարկումների, հայտնի գործիչների hետ հանդիպումների ու խմբային ծրագրերի իրականացման ձևաչափով: Երիտասարդ առաջնորդներին ընձեռնում է անձնական զարգացման և սոցիալական ինտեգրման լայն հնարավորություն:

«ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ»-ի ունկնդիրները կծանոթանան Հայ Եկեղեցու ու երիտասարդական աշխատանքի առանձնահատկություններին: Կխորացնեն իրենց գիտելիքները հոգևոր և ազգային արժեքների ոլորտում և ձեռք կբերեն հմտություններ դրանց կիրառման համար:

Երիտասարդ առաջնորդներին հնարավորություն կտրվի ուսումնասիրելու 21-րդ դարի փիլիսոփայության, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների ժամանակակից տեսությունները, հանդես գալ սեփական մոտեցումներով, հայ ժողովրդի ու Եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված առաջարկություններով ու նախագծերով: 
Դասընթացները կիրականացվեն լսարանային և ակումբային ձևաչափով:

ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ կարող են ընդունվել սկզբունքային, սեփական կյանքը տնօրինել ձգտող երիտասարդները:

Դասընթացներն անվճար են:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը`
http://goo.gl/forms/LmT3JffVQDaSDscH2

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել
055-540974 հեռախոսահամարով:

Առաջնորդարանի հետ կապված լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ հետևելով այս ֆեյսբուքյան խմբի թարմացումներին



Host Country
Publish Date
July 22, 2016




0 Comments