Russian - Armenian University  Follow

Ընդունելություն Հայ-Ռուսական համալսարանի Նախապատրաստական բաժնում

Publish Date: Sep 06, 2016

Deadline: Sep 30, 2016

Հայ-Ռուսական համալսարանի Նախապատրաստական բաժինը հայտարարում է 2016-2017 թթ. ուսումնական տարվա ընդունելություն 10-11-12-րդ դասարանների աշակերտների, քոլեջների, ուսումնարանների ուսանողների, ինչպես նաև բուհեր չընդունված դիմորդների համար բոլոր մասնագիտություններով:

Նախապատրաստական բաժնի շրջանավարտների համար 2017 թվականի մայիս-հունիս ամիսներին անցկացվող ավարտական-ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա դիմորդներն ընդունվում են Հայ-Ռուսական համալսարանի առաջին կուրս՝ պետպատվերի շրջանակներում (անվճար) կամ վճարովի հիմունքներով:

Փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է 2016թ. օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ, աշխատանքային օրերին՝ ժամը 13:00-18:00:

Դասընթացների  սկիզբը՝ ս.թ. հոկտեմբերի 1:

Հասցե՝ ք. Երևան, Հ.Էմինի 123, սեն. N 428, N 221:

Հեռ.` 26-28-11, 21-14-65:

Նախքան փաստաթղթերի ձևակերպման համար մեզ մոտ այցելելը անցեք APPLY ONLINE հղումով և լրացրեք պահանջվող դաշտերը։

Similar Opportunities


Study Levels

Non Degree

Host Countries

Armenia