ԷկոԼաբի հայտադիմումներն արդեն բաց են
ԷկոԼաբը հնարավորություն է տալիս երիտասարդներին ձեռք բերել ծրագրեր իրականացնելու հմտություններ, կյանքի կոչել իրենց սեփական մտքերը և իրենց ներդրումն ունենալ սեփական համայնքների զարգացման գործում:
Դուք ևս կարող եք մասնակցել ԷկոԼաբին, եթե՝
- 18-ից 24 տարեկան եք,
- բնակվում եք Հայաստանի մարզերում,
- ակտիվ եք Ձեր համայնքում,
- հետաքրքրված եք էկոլոգիական խնդիրներով։
ԷկոԼաբը հնարավորություն կտա մասնակցելու 3 թեմատիկ սեմինարի և զարգացնելու ու իրականացնելու համայնքային ծրագրեր: