PV-Projects Agency  Follow

Ձմեռային դպրոց - Լուսավոլտային էներգիայի բիզնես, Գերմանիա

Publish Date: Oct 12, 2016

Event Dates: from Jan 30, 2017 12:00 to Feb 12, 2017 12:00

Ձմեռային դպրոց - Լուսավոլտային էներգիայի բիզնես, Գերմանիա

Դարձիր մասնագետ լուսավոլտային էներգիայի բիզնեսում

Դարձիր հավաստագրված արևային արտադրության գործընկեր, Բեռլինում մասնակցիր նորարարական վերապատրաստման ծրագրին և ծանոթացիր վերականգնվող էներգիայի արտադրության ոլորտին։

Էներգիայի աղբյուրների կայուն օգտագործումը մշտապես ունեցել է սոցիալական և տնտեսական կարևորություն։ Հատկապես արևային էներգիայից էլեկտրականության ստացումը (լուսավոլտային) ավանդական ճանապարհով գեներացված էլեկտրականությունից ավելի մատչելի, էկոլոգիապես ավելի անվնաս տարբերակ է: Արևային էներգիայի արտադրությունն արագորեն աճում է և մեծ շրջանառություն ունի ամբողջ աշխարհում։ Այս բնագավառում փորձ ունեցող որակավորված մասնագետները գրավիչ թեկնածուներ են, քանի որ միջազգային ընկերությունները փնտրում են նրանց իրենց գործողությունները զարգացող շուկաներում ընդլայնելու համար։

Առավել մանրամասն տեղեկատավություն երկու որակավորումների մասին

Առավել մանրամասն տեղեկատավություն

«Հավաստագրված արևային գործարար» որակավորում

Լուսավոլտային էներգիայի մատակարարման ապակենտրոն բնույթի շնորհիվ անկախ արևային էներգիայի կապալառուները կարող են արագ և ազատորեն զարգացնել տարածքային բիզնեսի կառուցվածքները և դառնալ գրավիչ գործընկեր ազգային և միջազգային արևային ընկերությունների համար։

Այս ձմեռային դպրոցին մասնակցությունը առաջին քայլն է՝ դառնալու լուսավոլտային էներգիայի բիզնեսի ոլորտում որակյալ գործարար։ Դուք ձեռք կբերեք արևավոլտային տեխնոլոգիաների մասին բոլոր կարևոր գիտելիքները, ինչպես նաև կսովորեք, թե ինչպես հիմնել բիզնես և այն հաջողությամբ կառավարել։

Դասընթացի նկարագրությունը

Այս վեցշաբաթյա դասընթացը, որն անցկացվելու է անգլերեն լեզվով, ուսանողներին և ինժենեներական, բիզնես կառավարման կամ առևտրային ոլորտում կրթություն ունեցող անհատներին տրամադրում է անհրաժեշտ գիտելիքներ լուսավոտային արևային էներգիայի ոլորտում գործարարական ներգրավման համար:

Դասընթացի տևողությունը

Դասընթացը անցկացվելու է Բեռլինում 2017 թ․ հունվարի 30-ից մինչև փետրվարի 12-ը։
Նվազագույն պահանջներ

  • Ինժեներական, բիզնես կամ առևտրային ոլորտում կրթություն ,
  • վերջին ուսումնական տարում սովորող ուսանողներ, աշխատող մասնագետներ, աշխատանք փնտրողներ,
  • անգլերենի լեզվական հմտություններ,
  • հետաքրքրության նամակ և ինքնակենսագրական, որը պետք է ուղեկցվի SRH Hochschule-ի և մենթոր արևային ընկերության ներկայացուցիչների հետ skype հարցազրույցով։

Մասնակցության վճարը

Մասնակցության վճարը 1,320 € (ներառյալ հարկերը)։ Որոշ դեպքերում կտրվի 500 € մասնակի կրթաթոշակ։

Եթե Դուք արդեն իսկ ակտիվ ներգրավված եք արևային ընկերությունում կամ ցանկանում եք աշխատել որևէ մեկում, ապա ձեռք բերեք արևային աշխատողի հավաստագիր։ Գրանցվեք հենց հիմա։

«Հավաստագրված արևային աշխատող» որակավորում

Արտադրության զարգացման վեցշաբաթյա այս դասընթացը (անգլերենով) պատրաստում է ինժեներական, բիզնեսի կառավարման կամ առևտրային ոլորտում գործող անհատների, ովքեր լուսավոլտային էներգիայի ոլորտի ազգային և միջազգային ընկերություններում մասնագիտական ակտիվ ներգրավվածության համար անհրաժեշտ որակավորումների կարիք ունեն։

Գործնական գիտելիքի փոխանցման սկզբունքով առաջնորդվելով՝ կարիերայի զարգացման այս ծրագիրը Ձեզ հնարավորություն կտա․

  • կապ հաստատել արտադրության և ակադեմիական ոլորտի մասնագետների հետ ,
  • ընդլայնել բիզնեսը և զարգացնել արտադրության հետ կապված գործնական հմտությունները,
  • մեծացնել միջազգային աշխախատաշուկայում ներգրավվելու հնարավորությունը։

Դասընթացի տևողություն

Դասընթացը կկայանա Բեռլինում 2017 թ․ հունվարի 30-ից մինչև փետրվարի 12-ը։

Նվազագույն պահանջներ

  • ինժեներական, բիզնես կամ առևտրային ոլորտում կրթություն ունեցող անհատներ,
  • արևային ընկերությունում կամ ֆրիլանս աշխատող մասնագետներ, վերականգնվող էներգիայի բաժնի ուսանողներ կամ շրջավարտներ,
  • անգլերենի լեզվական հմտություններ,
  • հետաքրքրության նամակ և ինքնակենսագրական, որը պետք է ուղեկցվի SRH Hochschule-ի և մենթոր արևային ընկերության ներկայացուցիչների հետ skype հարցազրույցով։

Մասնակցության վճարը

Մասնակցության վճարը 1,320 € (ներառյալ հարկերը)։ Որոշ դեպքերում կտրվի 500 € մասնակի կրթաթոշակ։

Ընդհանուր պարտավորություններ

Գրեթե 6 շաբաթ

  • 2 շաբաթ անհատական առցանց նախապատրաստում ուսուցիչների հետ,
  • 2 շաբաթյա դասընթացին մասնակցություն SRH Hochschule-ում, Բեռլին, Գերմանիա,
  • Գերմանական կամ միջազգային արևային որևէ ընկերությունում նվազագույնը կես շաբաթ պրակտիկա,
  • 2 ամիս հետադարձ առցանց կապ և աջակցություն։

Աստիճան

  • Հավաստագիր առանց պաշտոնական գնարկման կամ
  • Հավաստագիր պաշտոնական գնարկմամբ, 5 ECTS (Անհրաժեշտ է հանձնել քննություն)

Մեկ հայացքով

Տևողություն՝  2 շաբաթ ինտենսիվ դասընթաց SRH Hochschule-ում, Բեռլին (6 շաբաթ ներառյալ առցանց պատրաստում և մասնագիտական պրակտիկա)
Դասընթացի ժամկետները (Ինտենսիվ դասընթաց)՝  30.01.-12.02.2017 
Դասընթացի լեզուն՝ անգլերեն

Գրանցումը բաց է։

Առավել մանրամասն տեղեկությունների համար սեղմեք ներքևում գտնվող «Link to Original» կոճակը։

Ծրագրի ֆինանսական ծախսերը հոգալու համար կարող եք դիմել այս կրթաթոշակային ծրագրին:

Further Official Information

Link to Original

Similar Opportunities


Disciplines

Business Administration

Energy

Energy-efficient technologies

Entrepreneurship

Opportunity Types

Scholarships

Scholarships

Eligible Countries

International

Host Countries

Germany