Դավիդյան հիմնադրամի հանրային քաղաքականության և հանրային կառավարման վերապատրաստման ծրագիր
Ծրագիրը բաց է հայաստանյան պետական մարմիններում հանրային քաղաքականության և հանրային կառավարման ոլորտում առնվազն 4 տարվա աշխատանքային փորձով մինչև 15 ՀՀ քաղաքացիների համար։
Տևողոթյունը 5 ամիս է՝ 2018թ․ հունվարից հունիս Վայրը՝ Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ)
Դիմորդներից պահանջվում է մինչև սույն թվականի հունիսի 26-ը FletcherTavitian@aol.com էլ․ հասցեին ուղարկել հետևյալ նյութերը, որոնք պետք է լինեն անգլերեն լեզվով՝
- Ինքնակենսագրական
- Երաշխավորագիր
- Մոտիվացիոն նամակ (250 բառից ոչ ավելի)
Ընտրված դիմորդները կհրավիրվեն անգլերեն լեզվի քննության, իսկ վերջնական ըտրության պատասխանների մասին կտեղեկացվեն օգոստոսի վերջին:
Դավիդյան հիմնադրամը ամսական կրթաթոշակի տեսքով կտրամադրի ֆինանսական աջակցություն կեցության և հարակից ծախսերը հոգալու համար։
Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցին և դասընթացի ժամանակացույցին և կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://fletcher.tufts.edu
0 Comments