Դասընթաց - Ֆինանսների կառավարման հմտություններ, հոկտեմբերի 24-28, Թբիլիսի

Mango NGO, UK


Deadline:

September 12, 2016


Opportunity Cover Image - Դասընթաց - Ֆինանսների կառավարման հմտություններ, հոկտեմբերի 24-28, Թբիլիսի

«Դասընթացը շատ լավ էր կազմակերպված, այն ուներ հստակ կառուցվածք, ամբողջ ընթացքում իրականացվող զվարճալի բայց և օգտակար վարժությունները օգնում էին պահել դրական մթնոլորտը»: 

- Քեյթ Հեթ, Մարդասիրական ֆինանսավորման համակարգող 

Բրիտանիայում գործող «Մանգո» հասարակական կազմակերպությունը հրավիրում է ձեզ Վրաստան` Թբիլիսի, մասնակցելու շահույթ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված ֆինանսների կառավարման գործնական դասընթացին:

Սա հիանալի հնարավորություն է բարելավելու ձեր գիտելիքները ֆինանսերի կառավարման, պլանավորման, ինչպես նաև զեկույցների պատրասման, հաշիվների օգտագործման, ծրագրերի բյուջեներ կազմելու վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու կամ դրանք խորացնելու գործում: 

Ում համար է այս դասընթացը

Դասընթացը նախատեսված է շահույթ չհետապնդող փոքր կամ միջին կազմակերպությունների աշխատակիցների համար, ովքեր ներգրավված են իրենց կազմակերպությունների ծրագրերի իրագործման և/կամ ֆինանսների կառավարման գործում: Դասընթացը նախատեսված է.

  • Ոչ ֆինանսիստ աշխատակիցների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել գիտելիք ֆինանսների պլանավորման, կառավարման և զեկուցման վերաբերյալ,
  • Ֆինանսիստների համար, ովքեր ցանկանում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները խորացնելու միջոցով բարելավել կազմակերպության ֆինանսների կառավարման համակարգը։

Դասընթացին մասնակցելու համար ֆինանսների կառավարման ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր չէ: Դասընթացն անցկացվելու է անգլերեն լեզվով։

Ինչ կստանաք դասընթացից

  • Կսովորեք պրակտիկ օրինակներ, թե ինչպես կարելի է կազմել որևէ նախագծի բյուջե։
  • Կծանոթանաք ֆինանսական եզրույթներին և բառապաշարին։
  • Ձեռք կբերեք վստահություն ֆինանսները կառավարելու և զեկույցներ գրելու գործում։
  • Կսովորեք կիրառել համապատասխան գործողություններ՝ կազմակերպության անձնակազմը և ունեցվածքը պաշտպանելու համար։

Դասընթացի ընդհանուր նկարագիրին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ուսումը չի վերջանում դասընթացն ավարտելուց հետո: Դուք հնարավարություն կստանաք ձեզ հետ վերցնելու արժեքավոր ռեսուրսներ, այդ թվում՝ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքի արդյունավետ օգտագործման մանրամասն ուղեցույցը: Իսկ հաջորդող 12 ամիսների ընթացքում դասընթացի կազմակերպիչները անհրաժեշտության դեպքում կաջակցեն ձեզ:

Վստահ չե՞ք, որ դասընթացը ձեզ համար է, ձեր բոլոր հարցերն ուղեք կազմակերպիչներին հետևյալ էլ. հասցեով՝ training@mango.org.uk:

Մասնակցության արժեքը

Անդամավճարը սկսում է GBP 700-ից և կախված է ձեր կազմակերպության տարեկան շրջանառությունից, ինչպես նաև տեղերը ամրագրելու ամսաթվից: Մինչև օգոստոսի 29-ը ամրագրած տեղերի համար կգործի զեղչ:

Թիմերի համար նույնպես գործում է 5% զեղչ: Հավելյալ տեղեկության համար այցելեք այստեղ:

Ինչպես ամրագրել տեղերը

Կարող եք ամրագրել առցանց` սեղմելով այստեղ:

«Մանգո»-ի մասին

Բրիտանիայում հիմնված ընկերություն, որի նպատակն է բարելավել շահույթ չհետապնդող կազմակերպությունների ֆինանսների կառարման և հաշվետվությունների ներկայացման համակարգերը: Ամեն տարի մենք անցկացնում ենք ֆինանսների կառավարման մրցույթներ, կոնսուլտացիաներ և հավաքագրումներ:

1999-ից սկսած մենք վերապատրաստել ենք ավելի քան 20,000 մարդու 80 երկրից: «Մանգո»-ի թրեյնինգների մոտեցումները նոր են, չկրկնվող և ոգևորիչ: Սա ձեզ կօգնի ձեռք բերել վստահություն թրեյնինգի ընթացքում ձեռք բերած գիտելիքները օգտագործելու հարցում:

Համոզվելու համար դիտե՜ք այս հոլովակը և տեսե՜ք, թե ինչ ազդեցություն է ունեցել թրեյնինգը մեր մասնակիցների վրա:

Այլ դասընթացներ

Ֆինանսերի կառավարման բնագավառում մեր թրեյնինգների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:

Սպասում ենք ձեր հայտերին:



Host Country
Event Type
Publish Date
August 25, 2016
Link To Original




0 Comments