BEBS Barcelona Executive Business School  Follow

Մարդկային ռեսուսների կառավարման մագիստրոսական ծրագիր 2019-2020, BEBS Barcelona Executive Business School, Իսպանիա

Publish Date: Jan 14, 2019

Deadline: Feb 28, 2019

Մարդկային ռեսուսների կառավարման մագիստրոսական ծրագիր 2019,

BEBS Barcelona Executive Business School, Իսպանիա

Մարդկանց կարողությունների կառավարումը ցանկացած ընկերությունում անկասկած հանդիսանում է աենամարտահրավերային աշխատանքներից մեկը։

BEBS Barcelona Executive Business School-ը մշակել է մագիստրոսական ծրագիր, որը հիմնված է առաջնորդության և զարգացման վրա, ինչն էլ թույլ է տալիս ծրագրին կենտրոնանալ մարդկային կարողությունների կառավարման կարևորագույն ուղղությունների վրա։

Ծրագրի ավարտից հետո շրջանավարտները կունենան մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ դառնալու և ոլորտի ժամանակակից մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները։

Այս ծրագիրը համակարգվում է պրոֆեսոր Կլարա Փրաթի կողմից, ով ունի ավելի քան տասը տարվա աշխատանքային փորձ առաջնորդության և մարդկային ռեսուրսների ուսուցման բնագավառում՝ հանդիսանալով ոլորտի առաջատար մասնագետ և խորհրդատու։ Ծրագրում ներառված բոլոր դասախոսները պարզապես ոլորտի գիտակ լինելուց զատ նաև աշխատող մասնագետներ են։ Անկախ այն հանգամանքից դու ստեղծում ես կարիեռա մեծ ընկերությունում, թե քո սեփական ստարտափում, այս մագիստրոսական ծրագիրը թույլ կտա քեզ կապ հաստատել ճիշտ ուսուցիչների հետ ովքեր գիտեն ինչն ինչպես անել բիզնես աշխարհում։

Ավելի շատ կիրառական գիտելիքներ ձեռք բերելու նպատակով ուսանողներին կընձեռնվի նաև հնարավորություն անցկացնել վճարովի ինթերնշիփ Բասելոնայում գտնվող ընկերություններից մեկում։

Առարկաները

  • Համաշխարհային մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքներ

  • Բիզնեսի և մարդկային ռեսուրսների ռազմավարություն

  • Ընկերության մշակույթ և վարքագիծ

  • Առաջնորդություն և թիմի կառուցում

  • Որակավորումների և տաղանդի կառավարում

  • Աշխատողների հարաբերությունների և կոնֆլիկտների կառավարում

  • Ամբողջական աշխատակազմի հավաքագրում և ընտրությւոն

  • Փոփոխությունների կառավարում

  • Էթիկայի կառավարում

  • Մարդկային ռեսուրսների վերլուծություն և տեխնիկա

  • Մարդկային ռեսուրսների կառավարման ապագան․ նորարարություն

Ավարտական մագիստրոսական նախագիծ՝ բիզնես պլան կամ հետազոտական թեզ։

Ուսանողները հնարավորություն կունենան իրենց նախագծի վրա աշխատել միայնակ կամ այլ ուսանողների հետ խմբերով։ Այս նախագծերը սովորաբար լավ հնարավորություն են ընձեռում ուսանողներին իրապես զարգացնել սեփական բիզնես գաղափարները։

Ծրագրի տևողությունը`2019 թ․ սեպտեմբորի 23-ից - 2020 թ․ հուլիսի 31-ը

Ծրագրի արժեքը` 4800 եվրո

Ծրագրին հնարավորություն կունենան մասնակցել առաջին դիմողները (առավելագույնը 15 ուսանող)

Կրթաթոշակներ

ԱՐՄԱԿԱԴ ընկերությունը ծրագրին ընդունված բոլոր ուսանողներին տրամադրում է մինչև 350 եվրոյի չափով կրթաթոշակներ։ Ծրագրի հայտադիմումը լրացնելիս խնդրում ենք նշել, որ դուք դիմում եք նաև ԱՐՄԱԿԱԴ ընկերության կրթաթոշակին։ 

Պահանջները

  • Բակալավրի աստիճան
  • Միջինից բարձր մակարդակի անգլերենի իմացություն

Ինչպե՞ս դիմել 

Խնդրում ենք անցնել այս հղումով և հայտարարության ներքևում լրացնել անհրաժեշտ դաշտերը։ BEBS Barcelona Executive Business School-ի ներկայացուցիչը կարճ ժամանակում կապ կհաստատի ձեզ հետ՝ ներկայացնելով հավելյալ մանրամասներ։ 

Ծրագրին դիմումները բաց կլինեն մինչև 15 տեղերի լրանալը։

Similar Opportunities


Disciplines

Human Resource Management

Study Levels

MA

Master’s

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

International

Host Countries

Spain