Russian - Armenian University  Follow

Ազգագրության ասպիրանտուրայի ընդունելություն 2017, Հայ-Ռուսական Համալսարան

Publish Date: Apr 06, 2017

Deadline: Oct 01, 2017

Արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան

Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը 2017-2018 թթ. ուսումնական տարվա համար հայտարարում է ասպիրանտուրայի ընդունելություն Ազգագրություն և Ասիայի հին և նոր լեզուներ ուղղություններով:
Ասպիրանտները թեկանծուական կոչում ստանալու համար պետք է ներկայացնեն ատենախոսություն: Ատենախոսությունը հեղինակի գիտական հետազոտությունների հիման վրա կազմված աշխատություն է, որը ներկայացվում է գիտական աստիճանի հայցման համար:

Թեկնածուի գիտական աստիճանի (առաջին գիտական աստիճան) հայցման համար ներկայացված ատենախոսությունն աշխատություն է, որը կարող է գնահատվել իբրև գիտության տվյալ բնագավառում կարևոր նշանակություն ունեցող խնդրի լուծում կամ նոր խնդրի առաջադրում և կամ կիրառական կարևոր խնդրի լուծումն ապահովող գիտականորեն հիմնավորված տեխնիկական, տնտեսական կամ տեխնոլոգիական մշակում: Թեման հաստատվում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ կազմակերպության գիտական խորհրդում` համապատասխան ստորաբաժանումներում քննարկվելուց հետո: Ատենախոսության թեման պետք է լինի արդիական: Գիտական խորհուրդը հաստատում է նաև ատենախոսության գիտական ղեկավար: Գիտական ղեկավարի կամ խորհրդատուի համաձայնությունը պարտադիր է:

Ազգագրություն ասպիրանտական ծրագրի նկարագրություն

Ազգագրությունը սոցիոլոգիական մեթոդ է, որն ուսումնասիրում է ժողովուրդների կենցաղը, վարքն ու բարքը, մշակույթը:
Հայ-ռուսական Համալսարանը կապահովի մեծապես հարուստ միջավայր ազգագրական հետազոտությունների համար:

Ասպիրանտական ծրագիրը նպատակ ունի ուսումնասիրել արևելյան ժողովուրդների կրոնը, իրավունքն ու քաղաքականությունը, էթնիկ պատկանելությունը, պատմությունն ու մարդաբանությունը, սոցիալական փոփոխությունների խնդիրները և տնտեսական զարգացումը, մշակույթն ու միջավայրը, բժշկական/ հոգեբանական մարդաբանությունը:
Ասպիրանտները կկատարեն նաև դաշտային հետազոտություններ:

Արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայի ընդունելության կարգը

Ովքե՞ր կարող են դիմել առկա և հեռակա ուսուցման համար

Առկա և հեռակա ուսուցում

Արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա կարող են ընդունվել անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում) և հանձնել են քննություն Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի համապատասխան մասնագիտությունից: Դիմորները կարող են լինել ինչպես ՀՀ և ԱՊՀ քաղաքացիներ, այնպես էլ օտարերերկացիներ:

Ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է մրցույթային հիմունքներով: Ուսանողները կարող են դիմել ասպիրանտուրայի առկա և հեռակա ծրագրերին:  Առկա ծրագրին դիմող անձանց տարիքը չպետք է գերազանցի 35-ը, իսկ հեռակա ծրագրի դիմորդների տարիքը՝ 45-ը:

Ասպիրանտական ծրագրի առկա ուսուցումը տևում է 3 տարի, իսկ հեռակա ուսուցումը՝ 4 տարի:

Հայցորդ

Արևելագիտության ֆակուլտետում հայցորդ կարող են ձևակերպվել անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում) և հանձնել են քննություն Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի համապատասխան մասնագիտությունից:

Բոլոր այն անձինք, որոնց մագիստրոսական կրթության ոլորտը չի համապատասխանում ասպիրանտուրայի մասնագիտական ոլորտին, պետք է ուսուցման առաջին տարում հանձնեն որակավորման քննություններ: Հայցորդները պետք է հանձնեն թեկնածուական քննությունները երկու տարվա ընթացքում, իսկ թեկնածուական ատենախոսությունը գրեն երեք տարում:

Դիմորները կարող են լինել ինչպես ՀՀ և ԱՊՀ քաղաքացիներ, այնպես էլ օտարերերկացիներ:

Լեզուների իմացությունը

Բոլոր դիմորդները պարտադիր պետք է ունենան հայերենի, անգլերենի, արևելյան լեզվի (հինդի, պարսկերեն, թուրքերեն, արաբերեն) և ռուսերենի իմացություն:

Քննությունները

Դիմորդները պետք է հանձնեն հետևյալ քննությունները.

  • Մասնագիտական քննություն
  • Փիլիսոփայություն
  • Օտար լեզու
  • Համակարգչից օգտվելու հմտություններ
  • Ռուսերեն թելադրություն

Քննությունների հանձնման համար նշանակվում է օր: Եթե դիմորդը հարգելի պատճառով չի կարող նշանակված օրը ներկայանալ քննության, ապա նշանակվում է նոր օր: Բոլոր երկրների քաղաքացիներ, ներառյալ ՀՀ և ԱՊՀ քաղաքացիները քննությունները հանձնում են միևնույն պայմաններում:

Անհրաժեշտ փաստաթղթերը

  • Դիմում Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի ռեկտորին (անվճար ուսուցման համար տե՛ս դիմումի ձև 1, վճարովի ուսուցման համար տե՛ս դիմումի ձև 2, հայցորդ ձևակերպելու համար տե՛ս դիմումի ձև 3)
  • Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն (արտասահմանյան կրթություն ունեցող քաղաքացիները պետք է ներկայացնեն ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից համարժեք կրթության մասին վկայական)
  • Գիտական աշխատանքների ցանկ (բոլոր այն անձինք, ովքեր չունեն գիտական աշխատանքներ, պետք է ներկայացնեն ռեֆերատ՝ 20-25 էջ ծավալով)
  • Անձը հաստատող փաստաթղթի պատճեն (2 օրինակ)
  • Փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (2 օրինակ)
  • Աշխատանքային գրքույկի պատճեն (եթե առկա է)
  • Բնութագիր աշխատանքի վայրից (եթե առկա է)
  • Ինքնակենսագրություն և հարցաթերթիկ
  • Առողջության մասին տեղեկանք
  • 3 լուսանկար (3 x 4 սմ չափսի)
  • Ֆակուլտետի գիտխորհուրդի նիստի արձանագրության քաղվածք

Հավելյալ փաստաթղթեր

  • Ֆակուլտետի կողմից տրված ռեֆերատի եզրակացությունը
  • Նպատակային տեղով ընդունված ասպիրանտները պետք է ներկայացնեն կազմակերպության երաշխավորագիրը ուսման վարձը վճարելու վերաբերյալ

Դիմելու ժամկետները

Դիմորդները կարող են հայցորդ ձևակերպվել տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Անվճար և վճարովի ուսուցում

Օտարերկրյա քաղաքացիները, ներառյալ ԱՊՀ քաղաքացիները, ՀՀ և ՌԴ Կրթության և գիտության նախարաության կողմից ասպիրանտուրայի համապատասխան  ուղղության տեղեր հատկացնելու դեպքում, կընդունվեն ասպիրանտուրա ՀՀ և ՌԴ պետական բյուջեներից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ:

Բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր հանդիսանում են ԱՊՀ քաղաքացիներ կամ օտարերկրյա քաղաքացիներ, ըստ ՀՀ և ՌԴ միջև կնքված միջկառավարական համաձայնագրեր, կամ անմիջապես օտարերկրյա կազմակերպությունների հետ եղած կապի հիմքունքներով կստանան ուսման վարձի ամբողջական փոխհատուցում:

Հետադարձ կապ

Էլ. հասցե՝: indoiranicarau@gmail.com, rau.aspirantura@gmail.com, oriental.studies.rau@gmail.com.

Հեռ.՝ +374(10) 26-28-11

Կարիերայի հնարավորությունները

Արևելագիտության ֆակուլտետի ուսանողների հմտությունները միշտ մեծ պահանջարկ ունեն  աշխատաշուկայում: Արևելյան լեզվի իմացությունը անհատական և ակադեմիական աճի համար կարևոր է, որը ուսանողներին միջազգային կարիերայի հնարավորություն է տալու և նոր հեռանկարներ է ստեղծելու նրանց համար: Բացի այդ միջմշակութային հաղորդակցության հմտությունը նույնպես մեծ պահանջարկ ունի միջազգային աշխատաշուկայում:

Յուրաքանչյուր ուսանող ունի Արևելքին առնչվող հետաքրրությունների շրջանակ, ուստի աշխատանքային բնագավառները կարող են այնքան բազմազան լինել, որքան ուսանողների հետաքրքրությունները:

Շրջանավարտները կարող են գտնել աշխատանք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ ակադեմիական, արվեստի և մշակույթի, խորհրդատվության, դիվանագիտության, լրագրության, գովազդի և մարքեթինգի, քաղաքականության, հանրային ծառայության, տուրիզմի, առևտրի, թարգմանության և վերլուծության ասպարեզներում, ֆինանսական կազմակերպություններում և բանկերում, միջազգային կազմակերպություններում:

Կրթաթոշակային ծրագրեր

Հայ Օգնության Միություն 

Լավագույն ուսանող

ՀՕՄ-ի Միավորների ջանքերով 1995 թվականից գործադրվեց և առ այսօր անխափան շարունակվում է «Լավագույն ուսանող» ծրագիրը: Ծրագրի շրջանակում, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողները ստանում են հարյուրական ԱՄՆ դոլարի չափով պարգև:

Ծնողազուրկ երեխաների «Ուսանող» ծրագիր

«Զոհված ազատամարտիկների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնամակալություն» ծրագրի շարունակականությունը ապահովելու նպատակով մշակվել է «Ուսանող» ծրագիրը, որը գործում է 2009 թվականից:

(http://arsarmenia.org)

Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամ

«Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի» կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է Հայաստանի պետական բուհերի հայազգի ուսանողների (Հայաստանի կամ այլ երկրի քաղաքացի) համար։

Դրամաշնորհի առավելագույն չափը․ կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի մինչև 50%-ի չափով, կրթաթոշակի հայցորդները պետք է ունենան ֆինանսավորման այլ աղբյուրներ և հիմնադրամին ներկայացնեն վարձավճարի մնացած մասի վճարման մասին ապացույցներ։

Կրթաթոշակը նախատեսված է ՀՀ պետական բուհերում (ներառյալ Հայաստանի Ամերիկյան Համալսարանը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանը) բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերով սովորողների, ինչպես նաև նոր ուստարում բուհ ընդունվողների համար։ Կրթաթոշակի հայցորդները պետք է ակադեմիական բարձր առաջադիմություն ունենան ավագ դպրոցում կամ համալսարանում (եթե արդեն ընդունվել է)։

(http://www.hovnanianfoundation.am/scholarships/)

Հայ կրթական հիմնարկություն

Կրթաթոշակը նախատեսված է Հայաստանի պետական բուհերի ուսանողների (նաև ասպիրանտների) համար և տրամադրվում է միայն վճարովի համակարգում սովորողներին` ուսման վարձը հոգալու համար: Կրթաթոշակները տրամադրվում են ՀՀ քաղաքացիներին, Հայաստանում բնակվող սիրիահայ, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող հայ ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:

Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային կարգով․ տրամադրման որոշում կայացնելիս հիմնականում հաշվի են առնվում ուսանողի առաջադիմությունը և սոցիալական-ֆինանսական պայմանները: Առավելություն է տրվում գերազանցիկ, ծանր ֆինանսական պայմաններում գտնվող, հաշմանդամություն ունեցող,  ծնողազուրկ, ազատամարտիկների և բազմազավակ (հինգ երեխա և ավելի) ընտանիքների ուսանողներին:

(http://aefweb.org/)

Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առաքելության` հայրենիքում հայ երիտասարդի բարեկեցիկ ապագայի ապահովման իրագործման համար կայուն երաշխիքներ են պետք․ առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական կայունություն և տնտեսական վերելք: Ուստի հիմնադրամի առաջնային նպատակներից են.

  • աջակցել Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին, իրավական պետության և քաղաքացիական հասարակության կայացմանը,
  • մասնակցել Հայաստանում և արտերկրում երիտասարդական դաշտի, երիտասարդության ոլորտի խնդիրների մասին եղած տեղեկատվության հավաքման, համակարգման և հրապարակման կազմակերպմանը,
  • կազմակերպել Հայաստանի մշակութային, գիտակրթական և պատմական ժառանգության տարածումն ու ներկայացումը արտերկրում, աջակցել շնորհաշատ երիտասարդներին,
  • նպաստել երիտասարդության շահերն ու իրավունքները ամրագրող օրենսդրական դաշտի ստեղծմանը և այդ գործընթացներում երիտասարդական կազմակերպությունների ներգրավմանը,
  • աջակցել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը, համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
  • մասնակցել բնապահպանության, առողջապահության, զանգվածային լրատվության և հրատարակչական գործունեության, երիտասարդների սոցիալական պաշտպանության, սպորտի, երիտասարդության զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման, պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև այլ հարակից բնագավառների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

(http://heh.am/?module=article&utility=show_article&type=static&id_article=20&lang=en)

Արևելագիտությունը Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում

Հասարակական գիտությունների մեջ Արևելագիտությունը բացառիկ է այն առումով, որ ուսանողներին ծանոթացնում է մշակույթի և քաղաքակրթության հետ, որը սովորաբար չի կազմում հայկական կրթական հաստատությունների ուսումնական ծրագրի մաս: Ծրագիրն ընդգրկում է լեզվաբանություն, գրականություն, պատմություն և մշակույթ, բացի այդ լայն հնարավորություններ են ընձեռված այնպիսի ոլորտների ուսումնասիրության համար, ինչպիսիք են` արվեստ, հնագիտություն, փիլիսոփայություն, կրոն, ժամանակակից հասարակական գիտություններ և այլն: Ծրագիրը նաև կարող է հիմք հանդիսանալ տնտեսագիտության, իրավունքի, քաղաքագիտության, գովազդի համար` զուգահեռ ուսումնասիրելով առաջավորասիական լեզուներ (պարսկերեն, թուրքերեն, արաբերեն, հինդի):

Արևելքի մասին լուրերն այսօր գերակշռում են մեր տեղեկատվական դաշտում, իսկ արևելյան լեզուներն ու մշակույթը կազմում են մեր պատմության ու մշակույթի կարևոր մասը: Հայ-ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտը (ֆակուլտետը) ուսանողներին հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել ժամանակակից ամենապահանջված գիտություններից մեկը` միաժամանակ նրանց ծանոթացնելով աշխարհի ամենագեղեցիկ պոեզիային, կրոններին, քաղաքակրթությանը, մշակույթին: Արևեալագիտությունը ակադեմիական կարևոր ճյուղ է` հաշվի առնելով միջազգային ասպարեզում նրա ունեցած քաղաքական, տնտեսական և մշակութային դերը:

Similar Opportunities


Disciplines

Anthropology

Culture

History

Languages

Study Levels

PhD

Opportunity Types

Fellowships

Eligible Countries

International

Host Countries

Armenia