Աշխատանքային իրավունքի վերաբերյալ սեմինարների շարք 2017 թ., Երևան



Opportunity Cover Image - Աշխատանքային իրավունքի վերաբերյալ սեմինարների շարք 2017 թ., Երևան

«Կոնցեռն Դիալոգ» ընկերության կողմից կազմակերպվող աշխատանքային իրավունքին նվիրված սեմինարների ամսաթվերը մոտենում են, և դեռևս մի քանի թափուր տեղի համար կարող եք գրանցվել։

Հոկտեմբերի 4

Աշխատանքային պայմանագրերի լուծումը

Ամփոփ նկարագիր․ Աշխատանքային պայմանագրերի լուծումը պայմանագրի ժամկետը լրանալու, աշխատողի՝ կենսաթոշակի իրավունք ստանալու, համապատասխան հաստիքը կրճատելու և աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքերով. իրավական ռիսկեր, դատական պրակտիկայի վերլուծություն և հնարավոր լուծումներ:

Հոկտեմբերի 31

Աշխատանքային պայմանները

Ամփոփ նկարագիր Առողջության համար աշխատանքի անվտանգ և անվնաս պայմանները գործատուի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով չպահպանելու հետևանքները. ֆինանսական և այլ ռիսկերը։

Խոսնակներ

Սեդրակ Ասատրյան

«Կոնցեռն Դիալոգ» ընկերության գլխավոր տնօրեն, փաստաբան,

խորհրդատվական և փաստաբանական գործունեության ավելի քան 15-ամյա փորձ աշխատանքային իրավունքի ոլորտում, ներառյալ աշխատանքային վեճերով դատական ներկայացուցչություն, «Աշխատանքային պայմանագրեր», «Գործատուի ներքին և անհատական իրավական ակտեր» և «Փաստաբանական գրասենյակի կառավարում» գրքերի և ICLG ընկերության «Աշխատանքային իրավունք» թեմայով Հայաստանի էջի (“Employment and Labor Law”) 6-րդ և 7-րդ հրատարակությունների համահեղինակ, մի շարք այլ ձեռնարկների և հոդվածների հեղինակ:

Ժաննա Սիմոնյան

«Կոնցեռն Դիալոգ» ընկերության գործընկեր, փաստաբան,

ունի շուրջ 10-ամյա փորձ պայմանագրային և աշխատանքային վեճերի ոլորտներում , իրականացնում է հաճախորդների շահերի պաշտպանություն և ներկայացուցչություն վարչական վարույթների ու աշխատանքային վեճերով դատավարության շրջանակներում, վարում է անհատական և խմբակային դասընթացներ Աշխատանքային իրավունքի ոլորտում՝ կազմակերպության ղեկավարների, ՄՌ կառավարիչների և ԲՈՒՀ-երի ուսանողների և իրավաբանական կլինիկաների ուսանողների համար, ICLG ընկերության «Աշխատանքային իրավունք» թեմայով Հայաստանի էջի (“Employment and Labor Law”) 6-րդ և 7-րդ հրատարակությունների համահեղինակ:

Սեմինարները հասցեագրվում են ձեռնարկությունների տնօրեններին և Մարդկային ռեսուրների կառավարման (HR) մասնագետներին:

Սեմինարները տեղի կունենան «Մարիոթ» հյուրանոցի «Տրդատ II» դահլիճում։ Աշխատանքային լեզուն՝ հայերեն (առանց թարգմանության)։

Սկիզբը՝ ժամը 10։00-ին

Արժեքը՝

Մասնակցություն մեկ սեմինարի – 29.000 ՀՀ դրամ

Մասնակցություն երկու սեմինարի - 50.000 ՀՀ դրամ

Տեղեկացնում ենք, որ Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի  (AmCham), Գերմանական առևտրային միության (DWV), Հայ-ֆրանսիական առևտրաարդյունավերական պալատի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի անդամներին տրամադրվում է զեղչ 10 տոկոսի չափով:

Գրանցման վերջնաժամկետները՝ 29 սեպտեմբերի (սեմինար 1), 24 հոկտեմբերի (սեմինար 2)։

Գրանցվելու և մանրամասների համար դիմել՝  Երևան, Չարենցի 1, 207 սենյակ, հեռ.՝ 060278888, 010575121, էլ. հասցե՝ info@dialog.am

Սեմինար - Հոկտեմբերի 4 - Օրակարգ

Սեմինար - Հոկտեմբերի 31 - Օրակարգ

Host Country
Event Type
Publish Date
September 27, 2017




0 Comments