Աշխատանք - Թրեյներ/դասախոս, Բանկային Կառավարման Դպրոց
«ԲԱՆԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑ » ՍՊԸ-ն հայտարարում է մրցույթ թրեյներ/դասախոս թափուր հաստիքի համար, ով իրականացնելու է դասընթացներ և ուսանողների գնահատման գործընթաց
Աշխատանքային պարտականություններ
- Անցկացնել դասընթացներ
- Կազմակերպել և վարել գործնական աշխատանքներ ուսանողների հետ
- Սպառիչ և ամբողջական պատասխաններ տալ ուսանողների հարցերին (բանավոր և էլեկտրոնային եղանակով)
- Դասընթացի շրջանակում պահպանել կապ ուսանողների հետ
- Դասընթացին առնչվող նյութեր տրամադրել
- Գնահատել ուսանողներին
Դրույքաչափ` Ազատ` հիմնված դասընթացների գրաֆիկի և ժամերի վրա:
Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:
0 Comments