Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ` «Ամերիաբանկ» ՓԲԸ
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Անվտանգության ծառայություն, Ֆինանսական անվտանգության վարչություն, Մանրածախ վարկավորման անվտանգության բաժին
ՊԱՇՏՈՆ` Մասնաճյուղի անվտանգության պատասխանատու
ՏԵՂԱԿԱՅՈՒՄ` ՀՀ, Ք. Կապան
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
- Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
- Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Օժանդակել ծառայությանը իր բոլոր օպերացիոն աշխատանքներում:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
- Մասնակցել մասնաճյուղում վարկավորման գործընթացին, վարկ տրամադրելու դեպքում վարկային բաժնի աշխատակիցների հետ համատեղ պարբերաբար կազմակերպել և իրականացնել վարկառուների, վարկային գծերի և գրավի ուսումնասիրություն, ինչպես նաև նրանց ընթացիկ վճարունակության ստուգում, ապառիկ վարկերի տրամադրման, վարկային բաժնի առանձնացված աշխատակցի կողմից համապատասխան պայմանագրի ձևակերպման և կնքման ընթացքում, անհրաժեշտության դեպքում, Մանրածախ վարկավորման անվտանգության բաժնի ղեկավարի ցուցումով իրականացնել անհապաղ միջոցառումներ` դիմող անձի և նրա կողմից ներկայացված փաստաթղթերի իսկությունը ստուգելու ու ճշտելու ուղղությամբ
- Վարկային բաժինների մասնագետների հետ համատեղ կազմակերպել և իրականացնել տրամադրված վարկերի պայմանագրերի ճիշտ և ժամանակին կատարման վերաբերյալ համապատասխան ստուգումներ, արդյունքների մասին գրավոր զեկուցել Մանրածախ վարկավորման անվտանգության բաժնի ղեկավարին
- Շաբաթական և ամսական կտրվածքով կազմել հաշվետվություններ ժամկետանց վարկառուների վերաբերյալ, հանդես գալ առաջարկներով
- Ստացված անպարտաճանաչ, ժամկետանց խնդրահարույց վարկառուների ցուցակով կազմում է անհատական ստուգման պլաններ, համաձայնեցնում է դրանք բաժնի պետի հետ, կազմակերպում ու իրականացնում է նշված անձանց նկատմամբ համապատասխան ստուգումներ, իսկ անհրաժեշտության դեպքում վերանայում է գումարների վերադարձնելու հնարավորությունը։
- Մասնակցել “Ամերիաբանկ” ՓԲԸ Վանաձոր մասնաճյուղի դրամապահոցի բացման և փակման, արժեքների համեմատագրման և ամփոփման աշխատանքներին:
- Կատարել ավտոմատ գանձման մեքենաների (այսուհետև ԱԳՄ) կանխիկ դրամական միջոցների լիցքավորման և ապալիցքավորման գործընթացը:
- Կատարել POS տերմինալների տեղադրման համար ներկայացված դիմումների ուսումնասիրություն:
- Հսկել բանկային և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության հնարավոր արտահոսքի կասեցման ուղղությամբ աշխատանքները, անհրաժեշտության դեպքում իրականացնել մասնաճյուղ աշխատանքի ընդունվող թեկնածուների ուսումնասիրություն, ինչպես նաև մասնաճյուղի աշխատակիցների վերաբերյալ պարզաբանումներ և ստուգումներ:
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Բարձրագույն կրթություն
- Հաղորդակցվելու կարողություն, թիմում աշխատելու հմտություն
- Համագործակցելու ունակություն
- Առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարելու ունակություն
- MS Word, Excel, Outlook, Ինտերնետ ծրագրերի տիրապետում
- Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ` Բանկի S դասի վարձատրության սանդղակին համապատասխան:
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:
Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:
Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:
Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։