Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։
Կազմակերպություն` «Ամերիաբանկ» ՓԲԸ
ՊԱՇՏՈՆԸ` Մարքեթինգի բաժնի ավագ մասնագետ
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Աշխատանքին անմիջապես անցնելու հնարավորություն
- Ամերիաբանկի աշխատակիցներին հասանելի արտոնությունների փաթեթ
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն թիմի, բանկի և խմբի կազմում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`
Ապահովել պլանավորված ու Ամերիա խմբի ընկերությունների հայտերով ներկայացված գովազդային արշավների ու այլ մարքեթինգային միջոցառումների ղեկավարումն ու իրականացումը
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
- Իրականացնել գովազդային արշավների և/կամ այլ մարքեթինգային միջոցառումների նախագծերի ղեկավարում
- Ղեկավարման ընթացքում ամբողջությամբ կոորդինացնել աշխատանքը Հասարակության հետ կապերի և մարքեթինգի թիմի այլ աշխատակիցների, Ամերիա խմբի ընկերությունների այլ ստորաբաժանումների, գովազդային ծառայությունների մատակարարների հետ` ապահովելով գործընթացների իրականացման համար անհրաժեշտ գործողությունների ամբողջական պլանավորումն ու իրականացումը
- Ապահովել իրականացված նախագծերի արդյունավետության մոնիթորինգ
- Ապահովել Հասարակության հետ կապերի և մարքեթինգի թիմի կողմից համակարգվող Կրեատիվ և ԿՍՊ կոմիտեների արդյունավետ գործունեության իրականացումը. առաջարկների նախնական մշակում, հաղորդակցում կոմիտեների հետ, կոմիտեների քննարկումների կազմակերպում, ԿՍՊ կոմիտեի որոշումների իրականացում
- Ըստ անհրաժեշտության կազմել և ներկայացնել կատարված աշխատանքների ամսական հաշվետվություն
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`
- Բարձրագույն մասնագիտական կրթություն տնտեսագիտության, կառավարման, մարքեթինգի ոլորտներում
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգին առնչվող բնագավառներում
- Անալիտիկ և ստեղծագործ մտածելակերպ, կազմակերպչական ունակություններ, թիմային աշխատանքի ունակություններ
- Կիրթ պահելաձև, աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվություն
- MS Office, MS Visio, MS Project, MS Outlook, Internet ծրագրերի իմացություն
- Գրաֆիկական դիզայնի ծրագրերից որևէ մեկի` Corel Draw, Adobe Photoshop, Adobe Illustrator իմացությունը ցանկալի է
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ` Բանկի «S» դասի վարձատրության սանդղակին համապատասխան:
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:
Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:
Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:
Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։