Աշխատանք - Հասույթի ապահովման և կեղծիքների վերահսկման գծով վերլուծաբան, Ucom, Երևան

Publish Date: Nov 26, 2015

Deadline: Dec 04, 2015

Պաշտոն՝

Հասույթի ապահովման և կեղծիքների վերահսկման գծով վերլուծաբան

Ընկերություն՝

Յուքոմ ՍՊԸ

Վայր՝

ՀՀ, ք. Երևան

Տևողություն՝

Մշտական՝ 3-ամսյա փորձաշրջանով

Աշխատանքի նկարագիր՝

Իրականացնել հասույթի ապահովման և կեղծիքների վերահսկման

Աշխատանքային պարտականություններ՝

  • Իրականացնել հասույթի ապահովման և կեղծիքների վերահսկման վերաբերյալ տարբեր խնդիրների վերլուծություն և առաջարկել համապատասխան լուծումներ,
  • Պարբերաբար իրականացնել հասույթի ապահովման և կեղծիքների վերահսկման գծով ընթացիկ ստուգումների մշտադիտարկում,
  • Իրականացնել նոր ստուգումներ՝ հաշվի առնելով տվյալների ստացման աղբյուրները,
  • Իրականացնել ռոմինգ ծառայության տվյալների վերլուծություն (տրաֆիկի մշտադիտարկում և այլն),
  • Իրականացնել մեծ ծավալներով օգտագործվող տրաֆիկի մշտադիտարկում և կասկածելի դեպքեր հայտնաբերելու դեպքում տեղեկացնել այդ մասին,
  • Ղեկավարի պահանջով կատարել այլ հանձնարարականներ:

Պահանջվող որակավորում՝

  • Բարձրագույն կրթություն (բակալավրի աստիճան) հաշվողական համակարգերի կամ առնչվող ոլորտներում,
  • Oracle և MS SQL Server տվյալների բազաների կառավարաման համակարգերում տվյալների բազաների մշակման ավելի քան 1 տարվա փորձն առավելություն է,
  • PL SQL/ T-SQL ծրագրավորման լեզուների գերազանց իմացություն,
  • MS Office ծրագրային փաթեթի (հատկապես MS Excel և MS Access) լավ իմացություն,
  • Վերլուծական գերազանց հմտություններ և տրամաբանական որոշումներ կայացնելու կարողություն,
  • Ցանկալի է փորձը հեռահաղորդակցության ոլորտում,
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Պատասխանատվության զգացում,
  • Բանավոր և գրավոր անգլերենի լավ իմացություն

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Host Countries

Armenia