Ameriabank CJSC  Follow

Աշխատանք - Գլխավոր հաշվապահի օգնական, Ամերիաբանկ

Publish Date: Apr 27, 2016

Deadline: May 08, 2016

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ` «Ամերիա» ՓԲԸ

ՊԱՇՏՈՆԸ` Գլխավոր հաշվապահի օգնական

ՏԵՂԱԿԱՅՈՒՄ` ՀՀ, ք. Երևան

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` աշխատանք տեղական և արտասահմանյան գործընկերների հետ դրամա-հաշվարկային հարաբերությունների մասով (հաշիվների ձևավորում և դուրս գրում,  վճարման հանձնարարագրերի պատրաստում, ընկերության դրամարկղի վարում)

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  • Բանկային փոխանցումների փաստաթղթերի, հաշիվ ապրանքագրերի պատրաստում
  • Մատուցվող ծառայությունների հաշվարկների (բիլինգի)վարում
  • Գործընկերների հետ նամակագրություն
  • Հաշվապահական փաստաթղթերի դասակարգում և հաշվառման վարում, բաժնի ընդհանուր գործավարության վարում,
  • Դրամարկղային գործարքների և ընկերության դրամարկղի վարում, դրամարկղային գրքի վարում
  • Օժանդակություն գլխավոր հաշվապահին հաշվետվությունների պատրաստման, և այլ առօրյա աշխատանքային հարցերում
  • Ըստ անհրաժեշտության այլ հանձնարարությունների կատարում

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`

  • Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն,
  • Համակարգչային գիտելիքներ, MS Office (հատկապես կարևոր է Excel ծրագրի միջինից բարձր մակարդակի իմացություն), Հայկական Ծրագրեր համակարգ (ցանկալի է):
  • Հայերեն և անգլերեն (այդ թվում` գրավոր և գործնական գրագրություն) լեզուների գերազանց իմացություն՝ տեղական և արտասահմանյան գործընկերների հետ նամակագրական և բանավոր անընդհատ շփումների համար, ռուսերեն լեզվի լավ իմացությունը ցանկալի է,
  • Վերլուծական հմտություններ
  • Սուղ ժամկետներում աշխատելու կարողություն
  • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության ընդհանուր դրույթների իմացություն,
  • Մասնագիտական աճի և զարգացման ձգտում, ինքնակատարելագործման և նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկություն
  • Թիմում աշխատելու գերազանց կարողություն
  • Ներկայանալի տեսք և համապատասխան վարվելակերպ

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 դրամ` «Ամերիա» ՓԲԸ-ի «S» դասի վարձատրության սանդղակին համապատասխան

Դիմումների ներկայացման ընթացակարգ՝ մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել դիմում/հայտի ձևը և կցել CV-ն, ներառելով համապատասխան որակավորումներն ու փորձը, ինչպես նաև երաշխավորող անձանց կոնտակտային տվյալները, և ուղարկել հետևյալ էլ. հասցեին` hr@ameriagroup.am:

Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը:

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:

Similar Opportunities


Disciplines

Accounting

Host Countries

Armenia