American Councils for International Education  Follow

Աշխատանք - Ֆինանսական հարցերով պատասխանատու, Ամերիկյան խորհուրդներ Հայաստան

Publish Date: May 23, 2017

Deadline: Jun 16, 2017

ՊԱՇՏՈՆԸ՝ Ֆինանսական հարցերով պատասխանատու

ՎԱՅՐԸ` Երևան, Հայաստան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ֆինանսական հարցերով պատասխանատուն պատասխանատու է բոլոր ֆինանսական ծառայությունների և գործառնությունների համար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • տրամադրել բոլոր անհրաժեշտ ֆինանսական ծառայությունները, ներառյալ բյուջեի մշակում և ֆինանսական հաշվետվություններ
  • հետևել ծախսերին և հաշվեքննել գնումների և վճարումների փաստաթղթերը
  • պատրաստել բոլոր կրիառվող հայկական հարկերի հաշվետվությունները և վճարումները
  • ապահովել Ամերիկյան խորհուրդների հայաստանյան ներկայացուցչության գործունեութան համապատասխանությունը առկա պահանջներին  վերանայել աշխատակազմի անդամների աշխատաժամանակի թերթիկները եւ տաբելը
  • Վերահսկել եւ պլանավորել բյուջետային ծախսերը համաձայնեցնելով դրանք ծրագրերի համակարգողների հետ, ապահովել որպեսզի ֆինանսական հաշվեկշռում եղած միջոցները եւ ծախսերը չգերազանցեն հաստատված հատկացումները, իրականացնել անհրաժեշտ ճշտումներ եւ բյուջետային ճշգրտումներ
  • հաստատել և սերտ հարաբերություններ պահպանել տեղական բանկային և հարկային ծառայությունների հետ
  • հավաստել Ամերիկյան խորհուրդների գրանցման կարգավիճակի համապատասխանությունը պետական կառույցներում` hամագործակցելով գրասենյակի ղեկավարի և տնօրենի հետ
  • հաստատել եւ կապ պահպանել գրասենյակի Վաշինգտոնի ֆինանսական բաժնի հետ
  • կատարել Ամերիկյան խորհուրդների հայաստանյան ներկայացուցչության գործունեությանն ու ծրագրային առաջընթացին նպաստող այլ հանձնարարություններ

ԴՐՈՒՅՔԸ՝ կես դրույք, շաբաթական 20 ժամով

ՀԱՇՎԵՏՈՒ Է տնօրենին

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ՝

  • բակալավրի աստիճան, բարձր աստիճանը նախընտրելի է
  • 1-3 տարվա աշխատանքային փորձ որպես ֆինանսական գծով պատասխանատու կամ հաշվապահ
  • հայկական հարկային և աշխատանքային օրենսդրության իմացություն
  • հայերեն եւ անգլերեն լեզուների գրավոր եւ բանավոր տիրապետում
  • արդյունավետ հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ
  • արդյունավետ ֆինանսական, կազմակերպչական և պլանավորման հմտություններ

Ինչպես դիմել

Բոլոր հետաքրքրվողները պետք է իրենց ինքնակենսագրականը, ուղեկցող նամակը և երեք երաշխավորագրերը մինչև հունիսի 16-ը ուղարկեն hr@americancouncils.am էլ. փոստին: Ուղեկցող նամակում պետք է լինի աշխատատեղի և կազմակերպության հետ կապ ունեցող աշխատանքային փորձի օրինակներ: Օրինակ ֆինանսական խնդիրներ, որոնք դուք հաջողությամբ լուծել եք:   

Similar Opportunities


Disciplines

Accounting

Finance

Host Countries

Armenia