Ameriabank CJSC  Follow

Աշխատանք - Ելքային հաղորդակցության խմբի մասնագետ, Ամերիաբանկ

Publish Date: Sep 05, 2016

Deadline: Sep 15, 2016

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Կոնտակտային կենտրոն

ՊԱՇՏՈՆ` Ելքային հաղորդակցության խմբի մասնագետ

ՏԵՂԱԿԱՅՈՒՄ` ՀՀ, Ք. Երևան

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`   Բանկի ծառայությունների և պրոդուկտների մանրամասն ներկայացում հաճախորդներին, ինչպես նաև համապատասխան տեղեկատվության տրամադրում հեռահար կապի տարբեր միջոցներով (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ, առցանց քննարկում (webchat) և այլն), ստացվող հարցումների պատասխանների և տրամադրվող տեղեկատվության, գործարքների գծով հայտերի և այլ հայտերի մշակում, վաճառքի իրականացման նպատակով արտաքին զանգերի, հաճախորդների հարցումների իրականացում՝ ըստ թիմի անմիջական ղեկավարի կողմից սահմանված նպատակների և թիրախային խմբի: 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  

  • Իրականացնել վաճառք առկա և պոտենցիալ հաճախորդների շրջանում բանկային ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ՝ հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով:
  • Հետևել և ընթացք տալ Կոնտակտային կենտրոնի կողմից վաճառքի իրականացման արդյունքում ստացված նոր հայտերին և հաղորդագրություններին:
  • Բանկի այլ կառուցվածքային ստորաբաժանումների խնդրանքով իրականացնել ելքային զանգեր (հարցումների իրականացում, մարկետինգային հետազոտություն և այլն):
  • Արդյունավետորեն պատասխանել հեռախոսագանգերին և մշակել սպասարկման, ծառայությունների, գործարքների իրականացման վերաբերյալ հարցումները՝ ըստ Բանկում գործող ներքին իրավական ակտերի:
  • Տրամադրել համապարփակ խորհրդատվության Բանկի առկա և պոտենցիալ հաճախորդներին հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով,  խթանել հաճախորդների հետաքրքրվածությանը Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների և պրոդուկտների հանդեպ:
  • Անհրաժեշտության դեպքում վերահասցեավորել ստացված հարցումները համապատասխան անձանց և/կամ Բանկի մասնագիտացված ստորաբաժանումներին,  հետևել հաճախորդների հարցումներին, կատարել համապատասխան գործողություններ (օրինակ՝ զանգերի փոխանցում, հաղորդագրությունների ընդունում, հետադարձ կապի հաստատում, զանգի պահում, զանգի ընդհատման կամ պատահական անջատման դեպքում քայլերի ձեռնարկում):
  • Ապահովել հաճախորդների հաղորդագրությունների, պահանջների և խնդրանքների դասակարգման գործընթացը, ինչպես նաև  նախնական մշակումը և գրանցումը (այդ թվում` <<ՀԾ-Բանկ Գործառնական Օր>> համակարգում և CRM համակարգի տվյալների շտեմարանում)՝ սահմանված լիազորությունների շրջանակներում:
  • Հաճախորդներին տրամադրել համապատասխան տեղեկատվություն(բանկային հաշիվների կառավարում, գործարքների և հաշվի մնացորդի վերաբերյալ հարցումներ, տեղեկատվության թարմացում), ինչպես նաև հեռակառավարման բանկային համակարգերի հետ կապված տեխնիկական աջակցություն՝ կապի տարբեր միջոցներով (հեռախոս, էլ. փոստ, վեբ-զանգ, առցանց քննարկում, կարճ հաղորդագրություններ (sms), ֆաքս և այլն):
  • Արագ արձագանքել քարտերի հետ կապված հարցումներին (գործարքի վերաբերյալ տեղեկատվություն, քարտի բլոկավորման/ապաբլոկավորման ծառայություններ)՝ մշտապես համագործակցելով Վճարային քարտերի բաժնի և <<Ֆրոդ Մոնիթորինգի>> բաժնի հետ՝ հաճախորդների շահերը պաշտպանելու նպատակով:
  • Իրականացնել գործարքներ հաճախորդների հաշիվներով՝ հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով տրամադրվող ծառայությունների շրջանակներում:
  • Բացահայտել և լուծումներ առաջադրել Բանկի կողմից առաջարկվող  պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ հաճախորդների պահանջներին/բողոքներին:
  • Գրանցել և պահպանել հաճախորդներին վերաբերող բոլոր տվյալները՝  գործող ներքին իրավական ակտերի  համաձայն:
  • Գործել հաստատված ժամանակացույցի շրջանակներում՝ Կոնտակտային կենտրոնի ղեկավարների կողմից սահմանված նպատակների իրագործման համար:
  • Դրսևորել ճկունություն՝ կապված աշխատաժամերի և աշխատանքային պահանջներով պայմանավորված փոփոխությունների հետ:
  • Կատարել այլ պարտականություններ՝ ըստ հանձնարարության:

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հումանիտար գիտությունների, լեզվաբանության կամ այլ ոլորտներում
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, որից առնվազն 1-ը հաճախորդների սպասարկման ոլորտում
  • Սպասարկման, հեռախոսակապի միջոցով վաճառքի/շուկայավարման, վաճառքի խթանման և/կամ շուկայավարման փորձը կդիտվի որպես առավելություն
  • Բանկային ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ ընդհանուր պատկերացում ունենալը ցանկալի է
  • Բանկային գործունեության, ինչպես նաև քաղաքացիական օրենսդրության ընդհանուր իմացություն
  • Հաղորդակցական հմտություններ
  • Ճնշման տակ աշխատելու ունակություն
  • Բանակցություններ վարելու հմտություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Սթրեսային իրավիճակներին դիմակայելու ունակություն
  • Բացառիկ աշխատասիրություն և պատասխանատվության բարձր զգացում
  • MS Office փաթեթի կատարյալ տիրապետում, <<ՀԾ-Բանկ Գործառնական Օր>> ծրագրի իմացություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն


ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ` Բանկի S դասի վարձատրության սանդղակին համապատասխան:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`

մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE կոճակի վրա և հետևյալ լրացված դիմում/հայտի ձևը ինչպես նաև CV-ն տեղադրել սահմանված դաշտերում:

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:

Similar Opportunities


Disciplines

Communication and Information Sciences

Host Countries

Armenia