American Councils for International Education  Follow

Ամբողջությամբ ֆինանսավորվող PFP փոխանակման ծրագրի ներկայացում, 2 հոկտեմբերի 2019 թ․, Երևան

Publish Date: Sep 27, 2019

Event Dates: from Oct 02, 2019 06:30 to Oct 02, 2019 09:30

Ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակը հրավիրում է երիտասարդ մասնագետներին, ովքեր ընդգրկված են պետական կառավարման եւ հանրային քաղաքականության մշակման գործընթացում՝ մասնակցելու Professional Fellows Program (PFP) ծրագրի հայտը ներկայացնելու, մրցույթի ընտրության փուլերի, ինչպես նաև ԱՄՆ-ում ծրագրի մասնակցության վերաբերյալ հանդիպմանը: Հանդիպման ընթացքում PFP ծրագրի 2019թ. շրջանավարտներ Զարինե Հարությունյանը և Հերմինե Հարությունյանը կներկայացնեն իրենց փորձը: Մրցույթի փուլերի և անկացման վերաբերյալ հարցերին կպատասխանի ծրագրի պատասխանատու Նանե Աբրահամյանը: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին ժամը 18:30-ին:
Հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել` նամակ ուղարկելով admin@americancouncils.am էլ. հասցեին կամ զանգահարելով Ամերիկյան խորհուրդների գրասենյակ հետևյալ հեռախոսահամարներով՝ 56-00-45, 54-40-15: Գրանցման նամակ ուղարկելու դեպքում, խնդրում ենք նամակի մեջ նշել Ձեր անունը, ազգանունը, աշխատանքի վայրը և հեռախոսահամարը։


PFP ծրագրի մանրամասներին կարող եք տեղեկանալ այստեղ։

Similar Opportunities


Host Countries

Armenia

Event Types

Presentation