Փոխանակման ծրագիր պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների համար
Ականատես եղեք ԱՄՆ օրենսդրական գործընթացներին • Հետևեք քաղաքացիական հասարակություն ձևավորելու հանրային քաղաքականությանը • Գործընկերային կապեր հաստատեք ամերիկյան հաստատությունների հետ
PFP կրթաթոշակը հնարավորություն է ընձեռում հինգից-վեցշաբաթյա աշխատանքային մասնագիտական վերապատրաստում անցնել ԱՄՆ-ի պետական օրենսդրական հաստատություններում, տեղական կառավարման մարմիններում և հանրային քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում, ինչպես նաև համագործակցությունը շարունակել վերադառնալուց հետո: Ծրագիրը հոգում է ԱՄՆ ճանապարհորդելու և ապրելու ծախսերը, հնարավորություն է տալիս ապրել ամերիկացի հյուրընկալող ընտանիքում, աջակցում է ամերիկյան գործընկերների հետ համատեղ նախագծերը նաև ծրագրի ավարտից հետո:
Դիմորդները պետք է աշխատեն հետևյալ ոլորտներում՝
- Կառավարությունում և պետական սեկտորում, այդ թվում տեղական և մարզային մարմիններում
- ՀԿ-ներում, որոնք ներգրավված են հանրային քաղաքականություն մշակելու և օրենսդրություն ձևավորելու գործում, ինչպես նաև նպաստում են քաղաքացիական հասարակության զարգացմանը
Դիմորդները պետք է՝
- լինեն 25-ից 35 տարեկան
- լինեն ՀՀ քաղաքացի և բնակիչ
- ունենան առնվազն բակալավրի կոչում
- տիրապետեն անգլերենին
- ունենան առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
- ունենան ազդեցիկ դիրք իրենց համայնքում, կազմակերպությունում կամ ընկերությունում
- հանձնառու լինեն շարունակել հանրային ծառայությունը (ՀԿ-ներում, պետական կառույցներում, կառավարությունում)
- ցուցաբերեն առաջնորդելու հմտություններ
PFP ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները
Ծրագրին դիմելու գործընթացի և մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ PFP ծրագրի կայքից http://professionalfellows.americancouncils.org/ կամ կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ ստորև նշված հասցեով կամ pfp@americancouncils.am էլ-փոստի հասցեով: