American University of Armenia (AUA)  Follow

«ՀԲԸՄ զրույցներ». Հայկական պետականության կերտման մարտահրավերները, Հայաստանի ամերիկյան համալսարան

Publish Date: Apr 01, 2015

Event Dates: from Apr 02, 2015 03:00 to Apr 01, 2015 06:00

Venue:Alex and Marie Manoogian Hall

Phone:+374 60 69-40-40Address:

40 Marshal Baghramyan Ave, Yerevan, Armenia

 

«ՀԲԸՄ զրույցներ»-ի նպատակն է ստեղծել ընդհանուր քննարկման հարթակ, որը մասնակիցներին կոգեշնչի և կներգրավի ազգի զարգացման շուրջ գաղափարներ և ծրագրեր առաջարկելու ու դրանց իրագործման ուղիներ մշակելու գործում:
«ՀԲԸՄ զրույցներ»-ի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի և արտասահմանի խոշոր կրթական հաստատությունների, հիմնադրամների, պետական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«ՀԲԸՄ զրույցներ»-ի բազմաբովանդակ և ինտերակտիվ քննարկումներին կարող են մասնակցել ՀԲԸՄ 88-րդ ընդհանուր ժողովի մասնակիցներն ու հայաստանաբնակ հետաքրքրված ու շահագրգիռ անձինք: Խնդրում ենք նախապես գրանցվել ու լրացնել դիմումի ձևը հետևյալ հղումով մինչև 2015թ.-ի մարտի 30-ը:
«ՀԲԸՄ զրույցներ»-ի քննարկման թեմաներն են՝
Օր 1. «Մարդկային ներուժը Հայաստանում և Սփյուռքում», «Այբ» դպրոց, 1 ապրիլի:
Օր 2. «Հայկական պետականության կերտման մարտահրավերները», Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ), 2 ապրիլի:
Օր 3. «Հայության միջազգային դիրքերի ամրապնդում», «UWC Դիլիջան» միջազգային դպրոց,, 3 ապրիլի:
Քննարկումների մասին հավելյալ տեղեկութուններ ստանալու կամ մասնակցության հայտ ներկայացնելու համարր այցելեք այստեղ կամ զանգահարեք մեզ 060 -61 -22 -50 հեռախոսահամարով:
Սիրով սպասում ենք Ձեզ:

Further Official Information

Link to Original

Similar Opportunities


Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

Armenia