Առաջարկների ներկայացման հայտարարություն
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիր
“Նորարարական դրամաշնորհներ՝ ուղղված ոչ-տեխնոլոգիական գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգնմանը»
Մրցույթի նպատակը՝
Դուք գերփոքր, փոքր կամ միջին չափի ոչ-տեխնոլոգիական ընկերությո՞ւն եք արտադրության կամ ծառայությունների մատուցման ոլորտում (բացառությամբ զբոսաշրջության, տեխնոլոգիայի, գյուղատնտեսության և առևտրի ոլորտների) և փնտրո՞ւմ եք ֆինանսական աղբյուրներ COVID-19-ի համավարակի հետևանքների տնտեսական վերականգնման համար: «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ հրավիրում է Ձեզ մասնակցելու դրամաշնորհային մրցույթի՝ «Նորարարական դրամաշնորհներ՝ ուղղված գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգնմանը»:
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» բազմաբաղադրիչ ծրագրի ներքո: Ծրագիրը հադիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնության մաս:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ և ամբողջական տեղեկություն ստանալու համար՝ տես Դիմորդների ձեռնարկը:
Ովքե՞ր կարող են դիմել
Հայտեր կարող են ներկայացնել սահմանված հետևյալ նվազագույն պահանջներին համապատասխանող բոլոր ըներությունները ողջ Հայաստանից: Առաջարկները պետք է ներառեն հետևյալ նպատակներից նվազագույնը մեկը՝
-
նորարական գաղափարներ/բիզնես մոդելներ
-
նորարական տեխնոլոգիաների կիրառում արտադրության կամ ծառայությունների մատուցման համար
-
բիզնեսի կառավարման համակարգերի օպտիմալացում
-
լոգիստիկ կամ հիգիենային առնչվող նորարարական մոտեցումներ
-
տեխնիկական լուծումներ շուկաներ և ցանցեր մուտք գործելու համար (թվային շուկայավարում, Էլ. առևտուր) և այլն:
Իրավասության վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ և ամբողջական տեղեկություններ ստանալու համար՝ տես Դիմորդների ձեռնարկը:
Ինչպե՞ս դիմել
Հետաքրքրվածության դեպքում, խնդրում ենք ներկայացնել դիմումի փաթեթը` ԳՄՀԸ- ի առաջարկների ներկայացման պահանջներին համապատասխան, որոնք նկարագրված են Դիմորդների ձեռնարկում:
Դիմումի փաթեթը պետք է ներառի`
-
Ծրագրի նկարագրության ներկայացման լրացված ձևը
-
Բյուջեի ներկայացման լրացված ձևը
-
Թիմի անդամների ներկայիս ինքնակենսագրականները (CV), որոնք ցույց կտան ներկայացված ծրագրային առաջարկն իրագործելու համար անհրաժեշտ հմտություններ և փորձառություն
-
Կազմակերպության գրանցման տեղեկանք (բնօրինակի սկանավորված տարբերակը)
Դիմորդների ձեռնարկը և համապատասխան ձևաթղթերը կարող եք ներբեռնել այստեղից՝
Բյուջեն պետք է ներկայացվի ՀՀ դրամով: Համաձայն ՀՀ կառավարության 23.09.2009 -ի թիվ 1112-Ն որոշման՝ ԳՄՀԸ-ն ազատված է ԱԱՀ-ից: Ըստ այդմ, բյուջեն պետք է ներկայացվի առանց ԱԱՀ-ի:
Մրցույթին վերաբերող հարցերը կարող եք ուղղել էլ. փոստով ս.թ. հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 7-ը՝ ներքոնշյալ էլ. հասցեին՝ հստակ կերպով նշելով առաջարկների հայտարարության անվանումը: Հարց ու պատասխանի ժամկետի ավարտից հետո բոլոր հարցերը կմիավորվեն և կհրապարակվեն շահագրգիռ դիմորդների համար:
Դիմումի ամբողջական փաթեթը պետք է ուղարկել tech@tourismtech.am.
Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. օգոստոսի 12-ը, Երևանի ժամանակով 23:59 -ը:
Call for Proposals
EU4Business “Innovative Tourism and Technology Development for Armenia”
“Innovation for Economic Recovery for Non-technological Micro, Small and Medium Size Companies” Grants
The Call
Are you a Micro, Small or Medium Size non-technological Company in the fields of production and services (tourism, technology, agriculture and trade sectors are excluded!) and looking for funding resources related to Economic Recovery caused by COVID-19? The EU4Business “Innovative Tourism and Technology Development for Armenia” project, in close cooperation with Ministry of Economy of Republic of Armenia invites you to participate in a Grant Programme “Innovation for Economic Recovery for Micro, Small and Medium Size Companies”.
The EU4Business “Innovative Tourism and Technology Development for Armenia” is co-funded by the European Union and the German Federal Ministry for Economic Cooperation and Development (BMZ) and is being implemented by German Development Cooperation GIZ under the umbrella of the Private Sector Development and TVET South Caucasus Programme.
For more details and complete information about the call see the Applicants’ Manual.
Who can Apply
This call is open for applicants from all over Armenia. Proposals containing activities aiming at (at least one of the followings):
-
Innovative products/business models
-
Innovative technology for business product/service delivery
-
Optimising business management system
-
Logistics and hygiene
-
Tech solutions for access to markets and networks (digital marketing; e-commerce)
How to Apply
If you are interested, please submit your application package in accordance with GIZ submission requirements described in the Applicants’ Manual.
The application package should include
-
Project Description Submission Form
-
Budget Submission Form
-
CVs of the project team members demonstrating competency and experience relevant to execution on the proposed project
-
Company’s registration letter (Scan of the original registration letter)
The Applicants’ Manual and relevant templates can be downloaded here:
The budget must be submitted in AMD. Based on the Decision of the RA Governance Nr. 1112-Ն of 23.09.2009 GIZ is VAT exempted. The budget should be submitted without VAT.
Questions related the Call may be sent by e-mail during the time period of 31 July – 7 Aug, 2020 to the address listed below, indicating clearly the name of the call for proposals. After the deadline for Q&A, all questions and answers will be compiled and published for the interested applicants.
The complete application package should be sent by email to tech@tourismtech.am.
Deadline for application submission is August 12, 2020, 23:59 Yerevan Time.