Հայաստանի ամերիկյան համալսարանը մեկնարկում է Տվյալագիտության ամառային դպրոց
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Զաւէն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետը մեկնարկում է Տվյալագիտության ամառային դպրոց 2019-ը, որը տեղի կունենա հուլիսի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։
Ամառային դպրոցի նպատակն է օգնել մասնակիցներին ձեռք բերել տեխնիկական հմտություններ և գործնական գիտելիքներ տվյալագիտության ոլորտում, որը համարվում է տեխնոլոգիայի արագ զարգացող ճյուղերից մեկը:
Ամառային դպրոցը նախատեսված է ուսանողների և երիտասարդ մասնագետների համար, ովքեր նպատակ ունեն ընդլայնել իրենց գիտելիքները տվյալագիտության ոլորտում: Դասընթացները թույլ կտան մասնակիցներին վաստակել ԱՄՆ չափանիշներով 3 կրեդիտ (ըստ Եվրոպական չափանիշների՝ 6) լսարանային և արտալսարանային ժամերի դիմաց: Դպրոցի ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցներին կտրվեն ֆակուլտետի դեկանի և Տվյալագիտության ամբիոնի վարիչի ստորագրությամբ ավարտական վկայականներ:
Դպրոցի ծրագիրը ներառում է 13 հիմնական և կամընտրական դասընթաց: Դրանք են՝ տվյալագիտություն՝ Python ծրագրով, մեքենայական ուսուցում, վիճակագրական եզրակացություններ, բնական լեզվի մշակում, ժամանակային շարքի վերլուծություն, Բայեսյան վիճակագրություն և այլն։
Դասընթացներն ավարտելուց հետո մասնակիցները հնարավորություն կունենան համագործակցել նախագծի շրջանակներում, օգտագործել ձեռք բերված հմտությունները և հասնել շոշափելի արդյունքի։
Դիմումի վերջնաժամկետը մայիսի 10-ն է։ Ընտրված մասնակիցների հետ կապ կհաստատվի մինչև մայիսի 21-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք սեղմել LINK to ORIGINAL կաճակը:
This opportunity has expired. It was originally published here:
https://dssummer.aua.am/