Դասընթաց - Արտահանման պրակտիկա և գործընթացներ փոքր և միջին ձեռնարկությունների համար, 20-21 նոյեմբերի 2018, Երևան

Publish Date: Nov 12, 2018

Deadline: Nov 16, 2018

Event Dates: from Nov 20, 2018 12:00 to Nov 21, 2018 12:00

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ ԵՎ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

20-21 նոյեմբերի 2018, Երևան

«Արտահանման պրակտիկա և գործընթացներ փոքր և միջին ձեռնարկությունների համար» - երկօրյա դասընթաց հատուկ նախագծված՝ աջակցելու և զարգացնելու նոր կամ արդեն իսկ արտահանող ՓՄՁ-ների հմտությունները արտահանման գործընթացում:

Դասընթացը տեղի կունենա 20-21 նոյեմբերի, 2018 Երևանում, Արմենի Մարիոթ հյուրանոցում:

Այս դասընթացը հատուկ նախագծվել է բացահայտելու արտահանման արդյունավետությունը, զարգացնելու ընկերության կարողությունները արտահանման ուղղությամբ և հավաստիանալու, որ արտահանումը աջակցում է ընկերության աճի ռազմավարությանը, այլ ոչ հակառակը:

Դասընթացի արդյունքում  մասնակիցները կկարողանան.

  • Հասկանալ համաշխարհային առևտրային գործունեությունը կարգավորող բազմակողմանի գործակալությունների դերը – Առևտրի համաշխարհային կազմակերպություն, Համաշխարհային մաքսային կազմակերպություն, Միջազգային առևտրային պալատ (ԱՀԿ, ՀՄԿ և ՄԱՊ);

  • Հասկանալ արտահանման առևտրային շրջանը և միջազգային գործարքների  հաջորդականությունը;

  • Տեղեկացված լինել որտեղից ձեռք բերել արտահանման շուկաների վերաբերյալ տեղեկություններ և տվյալներ;

  • Կնքել արտահանման առուվաճառքի պայմանագրեր;

  • Իրականացնել ներմուծման և արտահանման գործընթացներ և մաքսային ընթացակարգեր;

  • Հասկանալ Արտոնյալ առևտրային պայմանագրերի սկզբունքները – ԵՄ-Հայաստան համապարփակ ասոցացման պայմանագիր, Նախապատվությունների ընդհանրացված համակարգ (GSP), Եվրասիական տնտեսական միություն;

  • Հասկանալ Ինկոտերմս 2010  և յուրաքանչյուր պայմանի համապատասխան ռիսկերը և պարտականությունները;

  • Հասկանալ կանոնակարգող մարմինների դերերը՝ մաքսային մարմիններ, ստանդարտները և համապատասխանության մասով արտահանողի պարտականությունները;

  • Ընդունել մատակարարման շղթայի վերաբերյալ որոշումներ՝ առաքման և դիստրիբյուցիայի մասով;

  • Ընտրել պատշաճ վճարման եղանակներ:

Դասընթացը ներառում է նաև 90-րոպեանոց անհատական մենթորինգ՝ աջակցելու ընկերությանն ու իր թիմին գործնականում կիրառելու դասընթացի արդյունքում ձեռկբերված գիտելիքներն ու հայեցակարգերը:                                                        

Դասընթացը կրում է ինտերակտիվ բնույթ, շարունակական քննարկումներով և կիրառելի գործիքակազմով հագեցած: Յուրաքանչյուր բաժին բաղկացած է տեղեկատվության տրամադրմամբ ու գործնական վարժություններով՝ աջակցելու մասնակիցներին կազմելու արտահանման աճի ռազմավարություն և գործողություների պլան՝ միտված բիզնեսի ռազմավարությանն ու նպատակներին:

Դասընթացի մասնակցության վճարը կազմում է 46,000 ՀՀ դրամ որը ներառում է դասընթացի բոլոր նյութերը (հայերեն), սուրճի և ճաշի ընդմիջում երկու օրվա համար և մենթորինգ/խորհրդատվություն: Դասընթացը իրականացվելու է անգլերեն լեզվով հայերենի մաիժամանակյա թարգմանությամբ:  

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել առցանց դիմումի ձևը մինչ սույն թվականի նոյեմբերի 16 ներառյալ: Մասնակիցների թիվը սահմանափակ է:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Արմենուհի Առաքելյանի հաետ էլ.հասցե knowhowarmenia@ebrd.com կամ (010) 590901.

Դասընթացավարի տեղեկատվություն  

Դասընթացը վարելու է Ջոնաթան Յան Վալդենը, ով հանդիսանում է բրիտանական «Crown Agents» ընկերության գլխավոր խորհրդատու: Ջոնն ունի 35 տարվա փորձ արտահանման, առևտրի խթանման և լոգիստիկայի ոլորտում՝ հատկապես մասնագիտանալով միջազգային առևտրի, տրանսպորտի և լոգիստիկ մատակարարման շղթայի ապահովման ոլորտում: Նա ունի 30 տարվա խորհրդատվական և դասավանդման փորձ այնպիսի ոլորտներում ինչպեիսիք են միջազգային առևտուր, արտահանման մրցունակություն, միջազգային բեռնափոխադրումներ, առևտրի ֆինանսավորում, մատակարարման խղթա և լոգիստիկա: Ջոնն աշխատել է այնպիսի ընկերությունների հետ ինչպիսիք են «BP Chemicals», «Motorola», «Bibby Trade Finance», «Corus Steel», «British Gypsum», «Effemex (Mars)», « Adidas», «Xerox». Նա հանդիսանում է Մեծ Բրիտանիայի արտահանման և միջազգային առևտրի կազմակերպության հավատարմագրված անդամ և դասընթացավար, հեղինակ է 3 միջագային առևտրի գործընթացների վերաբերյալ հրապարակումների: «Crown Agents»-ը հանդիսանում է առաջատար միջազգային զարգացման և խորհրդատվական ընկերություն, որրը ընթացիկ ծառայություններ է մատուցում աշխարհի 100 երկրներում՝ մասնագիտանալով արտահանման և միջազգային առևտրի ոլորտում

 

 

Similar Opportunities


Disciplines

Business

Economics

Entrepreneurship

Startup

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Trainings