Գիտաժողով/Հայտերի կանչ - Երկխոսությունն իբրև անելիք. «3-րդ հարկ» -ի հայտը և այժմեականությունը 30 տարի անց, 2-3 հունիս, 2018, Երևան

Publish Date: Feb 09, 2018

Deadline: Apr 30, 2018

Event Dates: from Jun 02, 2018 12:00 to Jun 03, 2018 12:00

Գիտաժողով/Հայտերի կանչ - Երկխոսությունն իբրև անելիք. «3-րդ հարկ» -ի հայտը և այժմեականությունը 30 տարի անց, 2-3 հունիս, 2018, Երևան

Կազմակերպություն՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Թեմա՝ Երկխոսությունն իբրև անելիք. «3-րդ հարկ» -ի հայտը և այժմեականությունը 30 տարի անց

2018թ. հունիսի 2-3-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կազմակերպում է «Երկխոսությունն իբրև անելիք. «3-րդ հարկ» -ի հայտը և այժմեականությունը 30 տարի անց» խորագրով գիտաժողով:

«3-րդ հարկ» շարժումը 1980-1990-ական թթ․ հայաստանյան արվեստի և մշակույթի կարևորագույն դրսևորումներից էր: Շարժումը՝ ոճերի, տեխնիկաների և նյութերի տարասեռությամբ, արդի և ժամանակակից արվեստի ավանդույթների, ինչպես նաև արվեստի տարբեր ճյուղերի բազմազանությամբ, մասնակիցների ահռելի թվով և, վերջապես, ցուցահանդեսների ծավալով ու հնչեղությամբ Հայաստանում նորարարական արվեստի գոյությունը դարձրեց անժխտելի հանրային փաստ՝ իր համապատասխան հետևանքներով: Շարժումը ոգեշնչող ազատության իդեալը՝ ծնված քայքայվող, բայց և ինքնաբարելավման փորձեր իրականացնող ԽՍՀՄ համակարգի ներսում, միաժամանակ ուղղված էր հենց համակարգի դեմ:

«3-րդ հարկ»-ը գորբաչովյան Վերակառուցման արդյունքն էր, բայց նրա գեղարվեստական օրակարգում ու արտադրանքում հառնեցին համակարգը ներսից քանդելու ներուժ ունեցող ուժեր ու ռազմավարություններ, որոնց ծագումն ու հետևանքները, զարգացումներն ու սահմանափակումները պարզելու նպատակ է հետապնդում գիտաժողովը: Հետազոտողներին ու ժամանակաշրջանով հետաքրքրվող անձանց հրավիրում ենք մասնակցելու գիտաժողովին և առաջարկում արծարծվելիք հարցերի հետևյալ շրջանակը․

  • Ի՞նչ էր իրենից ներկայացնում «3-րդ հարկ»-ը կազմակերպական ու կառուցվածքային առումով:

  • Որո՞նք էին «3-րդ հարկ»-ի շրջանակներում կայացած գեղագիտական ու մշակութային-քաղաքական սկզբունքները:

  • Ի՞նչպես էր «3-րդ հարկ»-ը արտաբերում իր ժամանակը ու կանխատեսում հնարավոր ապագան:

  • Ի՞նչ դեր ունեցավ «3-րդ հարկ»-ը Հայաստանի ժամանակակից արվեստի կայացման գործում:

  • Որո՞նք  են այն ուղերձները,  որոնք ձևավորվեցին ու փոխանցվեցին շարժման շրջանակներում:

  • Ինչպե՞ս են այսօր դրանք ընկալվում:

Գիտաժողովի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018թ. ապրիլի 30-ը:

Հայտ

Հայտերը պետք է ներառեն զեկույցի վերնագիրը և հայերեն սեղմագիրը (մինչև 1000 բառ), անգլերեն ամփոփում (մինչև 300 բառ), հայերեն և անգլերեն 10-ական բանալի բառ, հեղինակի անուն ազգանունը, գիտական աստիճանն ու կոչումը, կոնտակտային տվյալներ:  

Գիտաժողովի լեզուն հայերենն է։

Զեկուցումներն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ է հասցեին` conference@cmf.am: 

Գիտաժողովի անցկացման վայրն է՝

Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Թամանյան 10, Երևան   

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`

Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Աստղիկ Մարաբյանին՝  (+374 10) 54 19 32/34   կամ  (+374 91) 65 09 55 հեռախոսահամարներով:                

Գիտաժողովի գործընկերն է Beeline Armenia-ն:                         

Similar Opportunities


Disciplines

Armenian Studies

Arts

Culture

History

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Conference Types

Call for Papers