Yerevan State University (YSU)  Follow

Ինթերնշիփի հնարավորություն ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնում 2018

Publish Date: Dec 28, 2017

Deadline: Jan 17, 2018

ԻՆՏԵՐՆՇԻՓԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՊՐԱԿՏԻԿԱ
 
ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնը ընձեռում է ինտերնշիփի (լրացուցիչ պրակտիկայի) հնարավորություն (կհատկացվի 3 տեղ):

Ընտրված թեկնածուներն ինտերնշիփի շրջանակում կմասնակցեն կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքներին, կստանան մասնակցության վկայական:

Մենք փնտրում ենք Ձեզ, եթե Դուք

• ԵՊՀ ուսանող կամ շրջանավարտ եք

Տիրապետում եք 

  • հայերենին, ռուսերենին և անգլերենին,
  • «Microsoft Office» փաթեթին և այլ համակարգչային ծրագրերի («Adobe Photoshop», «CorelDraw» ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • համացանցի հետ աշխատելու հմտություններին:

Ունեք

  • անհատական կարողությունների բացահայտման ցանկություն,
  • ձեռներեցությամբ զբաղվելու հմտությունների զարգացման ձգտում,
  • ուսանողների շրջանում նորարարական ծրագրերի իրականացմանը մասնակցելու ցանկություն,
  • հաղորդակցման հմտությունների զարգացման ձգտում,
  • թիմային աշխատանքի մոտիվացիա:

Պայմաններ

Ինտերնշիփի տևողությունը 3 ամիս է:

Ընտրված մասնակիցը ներգրավված կլինի ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերում, հնարավորություն կունենա հանդես գալ նոր նախաձեռնություններով և շաբաթական նվազագույնը 10-15 ժամ պետք է հատկացնի իր առաջադրանքների շրջանակում իրականացվող աշխատանքներին:

Վերջնական ընտրությունը կիրականացվի հարցազրույցի ընթացքում: 

Մեկնարկը՝ 2018 թ. փետրվարի 1-ից:

Ցանկացողները կարող են իրենց մոտիվացիոն նամակը և CV-ն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (subject) բաժնում նշելով՝ Ինտերնշիփ Ձեռներեցության զարգացման կենտրոնում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 17.01.2018թ.:
(Հաշվի առնելով քննաշրջանի հետ կապված ուսանողների բազմաթիվ խնդրանքները ՝ դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է):


This opportunity has expired. It was originally published here:

http://www.ysu.am/cooperation/hy/1513862940

Similar Opportunities


Disciplines

Business

Entrepreneurship

Startup

Study Levels

Certificate programs

Host Countries

Armenia