Armenian Lawyers’ Association  Follow

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց 2018, Իրավաբանների հայկական ասոցիացիա, Երևան

Publish Date: Dec 28, 2017

Deadline: Jan 20, 2018

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հայտարարում է 2018 թվականի ընդունելություն 

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հայտարարում է 2018 թվականի ընդունելություն: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցին կարող են դիմել կոռուպցիայի դեմ պայքարով և բարեխղճության սկզբունքների տարածման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման, Հայաստանում հակակոռուպցիոն միջավայրի ու մշակույթի փոփոխման հիմնախնդիրներով հետաքրքրված Հայաստանի բուհերի իրավաբանական, կառավարման և այլ ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերում սովորող ուսանողները, ինչպես նաև նույն ֆակուլտետների մինչև 25 տարեկան շրջանավարտները:

Դպրոցում սովորելու ընթացքում մասնակիցները կունկնդրեն հակակոռուպցիոն թեմատիկ դասախոսություններ, կայցելեն տարբեր պետական մարմիններ, հասարակական, միջազգային և բիզնես կազմակերպություններ՝ տեղում ծանոթանալու նշված մարմինների հակակոռուպցիոն գործունեությանը և բարեխղճության սկզբունքների կիրառմանը: Դպրոցի ունկնդիրները հնարավորություն կունենան դիտելու թեմատիկ ֆիլմեր, իրականացնելու գործնական աշխատանքներ և ուսումնասիրություններ:

Ցանկացողները պետք է ուղարկեն անհրաժեշտ փաստաթղթերը՝  info@armla.am էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2018 թ-ի հունվարի 20-ը, ժամը 18.00-ը:

Հայտերի ներկայացման կարգը

Դպրոցին դիմելու համար անհրաժեշտ է սեղմել APPLY ONLINE կոճակը, գրել հետաքրքրության նամակ (մինչև 300 բառ` ներկայացնելով ձեր նախկին փորձառությունը, ինչո՞ւ եք ցանկանում մասնակցել Դպրոցին և ի՞նչ ակնկալիքներ ունեք) և համապատասխան դաշտում կցել ինքնակենսագրականը (CV):

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը անցկացվելու է 2018 թվականին հունվարի 23-ից մինչև դեկտեմբերը ներառյալ, Երևանում: Դասերը հիմնականում անցկացվելու են օրվա երկրորդ կեսին՝ հաշվի առնելով ունկնդիրների ուսումնական և աշխատանքային գրաֆիկը: Անհրաժեշտության դեպքում կազմակերպիչները կտրամադրեն տեղեկանք՝ ուսման և/կամ աշխատանքի վայր ներկայացնելու համար:   

Կազմակերպիչները հոգում են մասնակիցների՝ սուրճ/թեյի ընդմիջումները, Դասընթացի հետ կապված նյութերը: Ունկնդիրների ընտրությունը մրցութային հիմունքներով է: Միայն երկրորդ՝ բանավոր փուլ անցածները կարող են հավակնել մասնակցելու Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցին: Երկրորդ փուլը անցկացվելու է բանավոր՝ հարցազրույցի տեսքով: Մրցույթն անցած մասնակիցներից, անհրաժեշտության  դեպքում, կազմակերպիչները կարող են պահանջել լրացուցիչ փաստաթղթեր: Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ մինչև 10 հոգի: Լրացուցիչ տեղեկությունների  համար  կարող  եք զանգահարել  հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 54-01-99: 

Similar Opportunities


Disciplines

Democracy Studies

Human Rights

Law

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Trainings