Yerevan State University (YSU)  Follow

Սփյուռքի համայնքներում դաշտային հետազոտությունների մրցույթ 2017, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոն և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ

Publish Date: Nov 17, 2017

Deadline: Dec 10, 2017

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնը «Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան» հայկական համայնքների բաժնի նյութական և տեխնիկական աջակցությամբ հայտարարում է Սփյուռքի համայնքներում դաշտային հետազոտությունների մրցույթ 2017 թ. համար:

Ծրագրի նպատակը Ռուսաստանի Դաշնությունում և նախկին սոցիալիստական երկրների հայկական համայնքների  վերաբերյալ հետազոտական աշխատանքների խրախուսումն է: Պատմականորեն հայկական համայնքները նշված երկրներում եղել են բազմամարդ, ստեղծել ազգային-մշակութային հարուստ արժեքներ: Այդ համայնքներն այսօր էլ շարունակում են իրենց գոյությունը` ընդունող երկրում  պահպանելով ազգային ինքնությունն ու ստեղծելով նորանոր արժեքներ: Սակայն այս երկրների առանձնահատկություններից մեկը այն է, որ Սառը պատերազմի տարիներին հայկական համայնքները մեծապես զրկված են եղել Սփյուռքի այլ համայնքների հետ հարաբերվելու հնարավորությունից, իսկ առանձին դեպքերում, ինչպես օրինակ ՌԴ-ում, ստիպված են եղել նորից ստեղծել համայնքային կառույցներ։

Մրցութային կարգով ընտրված դիմորդները կստանան ֆինանսավորում ուղևորության, կեցության և այլ ծախսեր (բացառությամբ հոնորար/աշխատավարձ) հոգալու համար` առանձին համայնքում գիտական աշխատանք իրականացնելու նպատակով:

Ծրագրի կազմակերպչական աշխատանքներն իրականացվելու են ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի կողմից:

Մրցույթին կարող են մասնակցել սփյուռքագիտության, հայագիտության, հայոց պատմության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության, բանասիրության, մշակութաբանության, արվեստագիտության և հարակից այլ մասնագիտությունների գծով մագիստրանտներն ու մագիստրոսները, համապատասխան թեկնածուական ատենախոսություններ պատրաստող հետազոտողները, ինչպես նաև Սփյուռքի հարցերով զբաղվող երիտասարդ (35 տարեկանը ներառյալ) գիտնականները:

Ցանկացողները կարող են առաջարկել դաշտային հետազոտությունների թեմաներ ըստ նշված երկրների հետևյալ ուղղություններով (ոչ ամբողջական ցանկ).

  1. համայնքի ձևավորման պատմություն,
  2. համայնքի արդի վիճակ,
  3. կազմակերպական կառուցվածք,
  4. ազգային ինքնության պահպանության միջավայր,
  5. ազգային-մշակութային արժեքներ,
  6. կապ հայրենիքի հետ,
  7. համայնքային կազմակերպությունների և հաստատություններ,
  8. միջհամայնքային կապեր։

Դաշտային հետազոտության արդյունքի ձևը գիտական-վերլուծական հետազոտությունն է ըստ ընտրված մասնագիտական ուղղության` նկատի ունենալով նաև ուսումնասիրության առանձին գիտակարգի մեթոդաբանության կիրառումը: Մրցույթի հաղթողները պարտավորվելու են դաշտային աշխատանքից հետո ներկայացնել զեկույց ստացված արդյունքների մասին, ինչպես նաև հրապարակել հոդված գիտական ամսագրում։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2017 թ.-ի դեկտեմբերի 10-ն է:

Հայտի պարտադիր բաղկացուցիչները են՝

  • երեք էջի սահմաններում հետազոտության առաջարկը՝ ներառյալ հետազոտության մեթոդաբանության և ժամանակացույցի նկարագրությունը,
  • ակնկալվող բյուջեն,
  • ինքնակենսագրականը,
  • մեկ էջի սահմաններում բացատրագիր, որտեղ կնկարագրվի, թե ինչու է դիմորդը հետաքրքրված այս հնարավորությամբ և ինչպես է այն օգտագործելու,
  • ցանկալի է կցել նաև նամակ-հրավեր ընդունող կառույցի կողմից, հատկապես, եթե դիմորդը գիտական աշխատանքը համատեղելու է համայնքային որևէ կառույցում գործնական աշխատանքի հետ։

Հայտերի ընդունման և ընտրության կազմակերպման նպատակով ձևավորվել է մասնագիտական հանձնաժողով՝ ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնը Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության հայկական համայնքների բաժնի մասնակցությամբ:

Հանձնաժողովը հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո սկսելու է հայտերի ընտրության գործընթաց հետևյալ փուլերով.

  1. հայտերի գնահատում,
  2. հայտատուների հետ հարցազրույց,
  3. հայտերի ընտրություն,
  4. ընտրված հայտերի ֆինանսավորման երաշխավորություն:

Հայտերը կարելի է փոխանցել diasporastudies@ysu.am հասցեով։ 

Հարցերի համար կարող եք կապ հաստատել նույն հասցեով կամ զանգահարել 099 55 66 65 համարով (ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոն, Արման Եղիազարյանին):


This opportunity has expired. It was originally published here:

http://ysu.am/calendar/hy/1499154096

Similar Opportunities


Disciplines

Armenian Studies

Art History

Arts

Culture

Diaspora Studies

History

Literature

Migration Studies

Political Sciences

Sociology

Study Levels

Research

Opportunity Types

Fellowships

Grants