Հայաստանում զբոսաշրջության զարգացումն առաջ է բերում նոր՝ մասնագիտական ավելի խորը հարցերից տեղյակ լինելու կարիք, որոնց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ զբոսավարները դժվարությամբ են հայթայթում։ Այստեղից էլ կանոնավոր կերպով կարճաժամկետ դասընթացների մասնակցելու պահանջը։
2014 թվականից ի վեր հիմնադրամը կազմակերպում է թեմատիկ դասընթացներ զբոսավարների համար՝ հիմնվելով վերջիններիս կրթական կարիքների վրա:
Սիրով ներկայացնում ենք դեկտեմբեր ամսվա թեմատիկ դասընթաների ժամանակացույցը:
Աշխարհաքաղաքականություն
Բանախոսներ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության խորհրդական, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Գուրգեն Հովհաննիսյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովիկ Գրիգորյանը և քաղաքական ու միջազգային կոնֆլիկտների փորձագետ, սոցիոլոգ-կոնֆլիկտաբան Հայկ Մինասյանը
Օրերը՝ դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին, ժամը՝ 11:00 – 13:00
Արժեքը՝ 12.000 դրամ
Դասընթացի թեմաները
Դեկտեմբերի 8, բանախոս՝ Հովիկ Գրիգորյան
Հայաստանը խորհրդա-քեմալական հարաբերությունների ոլորտում. Հայաստանի սահմանների հարցը 1920-1921 թթ.՝
- Հայ-թուրքական սահմաններն ըստ թուրքական «Ազգային ուխտի»
- Մուստաֆա Քեմալի կողմից Վ. Լենինին ուղղված 1920 թ. ապրիլի 26-ի նամակը
- 1920 թ. օգոստոսի 26-ի նախաստորագրված ռուս-թուրքական «Սրտագին և անկեղծ բարեկամության» պայմանագիրը
- 1920 թ. հայ-ռուսական բանակցությունները և 1920 թ. հոկտեմբերի 28-ի նախաստորագրված պայմանագիրը
- Ալեքսանդրապոլի հայ-թուրքական 1920 թ. դեկտեմբերի 2-ի պայմանագիրը
- Մոսկվայի ռուս-թուրքական 1921 թ. մարտի 16-ի պայմանագիրը
- Կարսի թուրք-անդրկովկասյան 1921 թ. հոկտեմբերի 13-ի պայմանագիրը
- ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշումները Լեռնային Ղարաբաղի և Ջավախքի պատկանելության վերաբերյալ
Դեկտեմբերի 9, բանախոս՝ Գուրգեն Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հարակից երկրների հետ՝
- Հայաստան - Վրաստան քաղաքական և մշակութային հարաբերությունները
- Հայաստան - Իրան քաղաքական և մշակութային հարաբերությունները
- Հայաստան - Թուրքիա քաղաքական և մշակութային հարաբերությունները
Դեկտեմբերի 10, բանախոս՝ Հայկ Մինասյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլը՝
- ԼՂ հակամարտության ընդհանուր նկարագրի ներկայացում
- ԼՂ հակամարտության փուլերի ներկայացում
- ԼՂ հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը 2011թվականից հետո
- 2016թ. Ապրիլյան պատերազմը
- Իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում այսօր
- Իրադարձությունների հնարավոր զարգացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում
Մահմեդական մշակույթ
Բանախոսներ՝ ՀՀ մշակույթի նախարարության ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության աշխատակից, բազմաթիվ արվեստաբանական կատալոգների, հոդվածների, ցուցահանդեսների և քննարկումների հեղինակ, արվեստաբան Անուշ Հակոբյանը և իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու Րաֆֆի Գևորգյանը:
Օրերը՝ դեկտեմբերի 16-ին, 17-ին, 18-ին, ժամը՝ 11:00 – 13:00, և դեկտեմբերի՝ 19-ին, ժամը՝ 19:00 – 21:00
Արժեքը՝ 14.000 դրամ
Դասընթացի թեմաները
Դեկտեմբերի 16, բանախոս՝ Րաֆֆի Գևորգյան
Իսլամ՝
- Իսլամի ծագումը
- Ղուրանը՝ որպես մահմեդականների Սուրբ գիրք
- Իսլամի հիմնական 2 ուղղությունները՝ սուննիզմ և շիիզմ
- Իսլամական այլ ուղղություններ
- Իսլամի տարածումը ժամանակակից աշխարհում
Դեկտեմբերի 17, բանախոս՝ Անուշ Հակոբյան
Մահմեդական արվեստ՝
- Մահմեդական արվեստի պատմությունն ու փիլիսոփայությունը
- Մահմեդական արվեստի ընդհանուր բնութագիրը, տարածաշրջանները և փուլերը
Դեկտեմբերի 18, բանախոս՝ Անուշ Հակոբյան
Արաբական Խալիֆաթի արվեստը՝
- Արաբական Խալիֆաթը՝ որպես մահմեդական արվեստի կայացման կենտրոն և թելադրող
- Արաբական Խալիֆաթի Ճարտարապետությունը
- Արաբական Խալիֆաթի գեղանկարչությունը
- Արաբական Խալիֆաթի դեկորատիվ-կիրառական արվեստները
Դեկտեմբերի 19, բանախոս՝ Անուշ Հակոբյան
Իրանի արվեստ՝
- Իրանի արվեստը՝ որպես մահմեդական արվեստի ուրույն տեսակներից մեկը, ինչպես նաև հայերի հետ ամենասերտ կապերն ունեցած մահմեդական մշակույթի դրսևորում
- Շիրազի և Սպահանի արվեստը
- Իրանի ճարտարապետությունը, գեղանկարչությունը և դեկորատիվ-կիրառական արվեստները
Հայաստանի բուսական աշխարհը
Բանախոս՝ ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Աննա Ասատրյանը
Օրերը՝ դեկտեմբերի 21-ին և 23-ին, ժամը՝ 11:00 - 13:00
Արժեքը՝ 8.000 դրամ
Դասընթացի թեմաները
Դեկտեմբերի 21, բանախոս՝ Աննա Ասատրյան
Հայաստանի բուսական ծածկույթի բնութագիրը և ֆլորայի որոշ ներկայացուցիչները՝
- Ընդհանուր տեղեկություններ Հայաստանի ֆլորայի և բուսականության մասին
- Հայաստանի առավել բնորոշ և հազվագյուտ բուսական համակեցությունները
- Ծանոթացում Հայաստանի ֆլորայի մի շարք ներկայացուցիչների հետ (տարածված, հազվագյուտ, գեղազարդ տեսակներ)
Դեկտեմբերի 23, բանախոս՝ Աննա Ասատրյան
Զբոսաշրջության ոլորտում կիրառվող բուսաբանական գիտելիքներ՝
- Զբոսաշրջությունը և բնությունը`պատասխանատու զբոսաշրջության սկզբունքները և դրանց կիրառման օրինակներ
- Ծանոթացում Հայաստանի ֆլորայի մի շարք ուտելի և համեմունքային բուսատեսակների հետ
- Հայաստանի ուշագրավ ծառերը՝ որպես զբոսաշրջային գրավիչ օբյեկտներ
Բոլոր դասընթացներին միաժամանակ գրանցվելու դեպքում մասնակցության ընդհանուր արժեքը 34.000 – ի փոխարեն կկազմի 27.000 դրամ:
Վայր՝ Էսպաս երիտասարդական կրթամշակութային կենտրոն
Հասցե՝ Նալբանդյան 29
Գրանցվելու համար գրել նամակ՝ espaces@kasa.am հասցեին կամ զանգահարել 010 54 18 44 հեռախոսահամարով
Գրանցման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 5-ը