Յոգայի միջազգային օր Երևանում

Publish Date: Jun 12, 2015

Event Dates: from Jun 13, 2015 12:00 to Jun 21, 2015 12:00

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Երևանի քաղաքապետարանը հունիսի 21-ին հրավիրում են նշելու Յոգայի միջազգային օրը, որն այս տարի նշվում է առաջին անգամ՝ 2014 թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի որոշումից հետո:

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը 2015թ. հունիսի 12-ին ՄԱԿ-ի գրասենյակի նախասրահում լրատվամիջոցների համար կկազմակերպի յոգայի 30 նկարներից բաղկացած ցուցադրություն, որն այնուհետև հունիսի 13-ին կտեղափոխվի Մոսկվա կինոթատրոնի դահլիճ, որտեղ էլ կցուցադրվի մինչև հունիսի 21-ը: Ցուցադրությունը բաց է բոլորի համար:

Բոլորին հրավիրում ենք Թումանյանի այգի (ԹՈՒՄՈյի մոտ), ս.թ. հունիսի 21-ին, ժ. 09:30 միասին նշելու Յոգայի Միջազգային Օրը՝ յոգայի պրակտիկային մասնակցելով:

Yogayi_or

Cucahandes

Similar Opportunities


Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

Armenia