2018 թ.-ի ապրիլի 6-ին՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ գրադարանի մասնաշենքի, 5-րդ հարկի, 502 սրահում տեղի կունենա «Հագուստը որպես կնոջ կերպարի կառուցման և ապակառուցման միջոց ուշ խորհրդային շրջանում․պաշտոնական դիսկուրսից առօրյա պրակտիկաներ» Լիլիթ Մանուկյանի իրականացրած հետազոտության արդյունքների ներկայացումը:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն կնոջ նոր կերպարները ստեղծող խորհրդային պաշտոնական դիսկուրսը և հագուստի դերը այդ կերպարները ստեղծելու հարցում։ Ցույց կտրվի, որ չնայած կնոջ «ազատագրումը» պատրիարխալ նորմերից Խորհրդային պետության հայտարարած առաջնահերթություններից էր, բայց նույն ռեժիմը տուրք էր տալիս նույն պատրիարխալ պատկերացումներին, երբ քննադատում էր հագնվելու, հագուստի այն ձևերը, որոնք ցույց էին տալիս կանացի մարմինը և սեքսուալությունը կամ խախտում էին հագուստով ստեղծված գենդեռային տարբերությունները։ Երկրորդ հերթին, կներկայացվեն 1970-80-ական թթ․ Հայաստանում աստիճանաբար տարածվող հագուստի և հագնվելու պրակտիկաների նոր ձևերը։ Ցույց կտրվի, որ պաշտոնապես չխրախուսվող հագուստ հագնելը որոշ կանանց համար ծառայում էր միջոց իրենց անհատականությունը դրսևորելու համար, և թե ինչպես էին այս կանայք դառնում կանացիության գերակայող, պաշտոնապես խրախուսվող հասկացությունները ապակառուցողներ։
Բանախոսի մասին՝
Լիլիթ Մանուկյանը մագիստրոսական կոչում ունի Ազգագրության/ Մշակութային մարդաբանության ոլորտում։ 2012թ-ից աշխատում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնում՝ մասնակցելով մի շարք հետազոտական ծրագրերի միգրացիայի, խորհրդային շրջանի, գենդերային հարցերի, ինչպես նաև տուրիզմի հետ կապված։ Գենդերային և այլ թեմաներով կարդացել է զեկուցումներ ՀՀ-ում և արտերկրում կազմակերպված գիտաժողովներին (Միչիգանի և Քեմբրիջի համալսարաններում)։ Ունի երեք տպագրված հոդված, որոնցից երկուսը վերաբերում են գենդեռային և կանանց հարցերին խորհրդային և հետխորհրդային շրջանում։
Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել մասնակցությունը հաստատող նամակ՝ cgls@ysu.am էլեկտրոնային հասցեին:
Այլ տեղեկությունների համար զանգահարել 060-710-390 հեռախոսահամարով, կամ այցելել հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/events/2127882190829865/
This opportunity has expired. It was originally published here:
http://ysu.am/calendar/hy/1522133695